Սխալվում ես, ինետս dial-up է, որ զանգում են, դուրս եմ թռնում ու դժվար եմ միանում:
1.Ցուցարարների կրակելը, թե ցուցարարների վրա կրակելը, որովհետև դրանք տարբեր բաներ են:
Առհասարակ մարդու վրա զենք բարձրացնելը արդարացում չունի. լինի դա ոստիկան թե ցուցարար: Բայց երբ խոսում ենք ոստիակնների կողմից զենք գործածելու մասին, եկեք մյուս կողմն էլ դիտարկենք, օրինակ ցուցարարների պահվածքը և քայլերը այդ պահին: Չեմ մանրամասնում որ ավելորդ էմոցիաներին տուրք չտամ, եթե ուզում ես նամակ կգրեմ:
2.Ես ուղղակի ամոթալի ու այնթույլատրելի եմ համարում ընդհանրապես Օպերայի պատերի տակ միզելը ցանկացած ժամի: Անիմաստ է այդ մասին խոսել:
Իսկ ցուցարարները, երևի, միզել են գիշերը, քո ասած թուքումուրից խուսափելու համար, թեև, կարծում եմ, թուքումուրից խուսափելու համար պետք է զուգարան գնային:
Իհարկե կանայք էլ են միզել, ի գիտություն քեզ, կանայք առանձնահատուկ զսպվածությամբ չեն առանձնանում:
3. Ցավոք, ճիշտ առաջնորդ ընտրելը:
4.Դեղատներում նարկոտիկներ չեն վաճառվում հենց այնպես, ինչ էլ կա, շատ թույլ է, նրանց ինչ կաներ: Իսկ եթե ավելի լուրջ, թալանեցին այն մարդկանց խանութները, որոնց դեմ էին պայքարում: ՈՒ դա ամենաճիշտ ճանապարհը չէր բողոքը արտահայտելու:
5.Տեղյակ չեմ, որ մոտերքում զենքի խանութ կա: Պարդոն:
Նկարահանումը ոչ թե Հանրայինն էր իրականացնում, այլ Ոստիկանությունը:
6.Հաստատ խորհուրդ չեմ տա թալանել նրանց ունեցվածքը, ինչ ճանապարհով էլ նրանք այն ձեռք բերած լինեն: Դա քաղաքակիրթ չէ: Փաստորեն այդ մարդիկ հենց այնպես են վարվում, ինչի դեմ, որ պայքարում են:
7.Ճշմարտությունը, որից բխում են ազատությունն ու արդարությունը:
8.Անդունդը հարաբերական է: Այն սուբյեկտիվ ընկալում է տվյալ դեպքում:
Ավելացվել է 1 րոպե անց
Կլինի՞ քաղաքակիրթ ձևով բանավիճենք:
Էջանիշներ