Իսկ դու փոխի քո ինֆորմացիայի աղբյուրը , ավելի շատ բան կիմանաս : Ասեմ ոնց ա լինելու , գնա տաքսու շոֆերներին հասցրու . ամեն ինչ լավ ա լինելու , սերժն ու ռոբիկը նստելու են , նրանց ֆանատկեքն էլ ձենները կտրելու են :
Պայքար , պայքար , մինչև ՀԱՅԱՍՏԱՆԻ վերջը: Տխուր ա էտ վերջը:
Ավելացվել է 8 րոպե անց
Բայց ինձ կարգին հիշացնում եք Յեհովայի վկաներին, ետե ձեր սրտով չեն խոսում ուրեմն թշնամի են : Ինչից հելնելով որոշեցիր , որ Սերժի, Ռոբիկի կամ Լևոնի ֆանատ ենք ? Իսկ Քոռի ֆանատները ինչ են անելու , ինչ են ասում քո ինֆորմացիայի աղբյուրները![]()
Վերջին խմբագրող՝ Uxaki mard: 21.03.2008, 06:18: Պատճառ: Գրառման ավելացում
Լեւոնը՝ հայ ժողովուրդի թշնամին, զոհ է պահանջում, որպէսզի ծածկէ իր ամօթալի պարտութիւնը, եւ աւելի ամօթալի դաւաճանութիւնը:
Գլխաւոր դաւաճանը դու ես, սխալ լուրեր տարածելու համար։
Այսօր Լեւոն Տէր Պետրոսեանը տանում է մի շարժում, որն ուղղուած է Սերժ Սարգսեանի դէմ։ Մինչ այսօր չեղաւ մեկը, որ հակառակը ցոյց տար։ Ոստիկաններից եւ զինւորներից բացի ոչ ոք դէմ չկանգնեց շարժմանը (նոյնիսկ կասկածում եմ, բոլո՞ր ոստիկան եւ զինւորներն են համաձայն իշխանութիւնների հետ)։
Եթէ Պարոն Վարդան Օսկանեանը ասում է «Մենք կանգնած ենք մի դիլեմմայի առաջ։ Դա երկրի կայունությունն է կամ ժողովրդավարությունը», ապա ուրիշ ի՞նչ սպասենք այս իշխանութիւններից։ Տեսնում ենք, որ սրանց «արտակարգ դրութիւնը» իրենց կարծիքով երկրի կայունութիւն բերեց, սակայն սա անելով իրենք ապացուցեցին, որ դէմ են երկրում ժողովրդաւարութեանը։
Այսպէս պետութիւն չեն կարող պահել։ Սա արդեն դիկտատուրա է եւ մեզ տանում է ստրկացմանը։ Եկե՛ք համաձայնուեք, որ այլեւս արտաքին ճնշումները չեն օգնում Հայաստանի ներկայ իշխանութիւններին։ Եթէ Ռոբերթ Քոչարեանը ասում է, որ Հայաստանին պէտք չեն ինչ–որ ամերիկեան հումանիտար կազմակերպութիւնների ֆինանսական օգնութիւնը եւ յոյս է յայտնում, որ ինքն ի վիճակի է այլ տեղերից հայթհայթել այդ գումարները, ապա սա նշանակում է, որ Քոչարեանը թքած ունի թէ ի՛նչ են մտածում կամ պահանջում միջազգային քաղաքագէտները։
Սա՛ է մեր ներկայ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, սա՛ է քոչարեանասերժական կլանը, որն արգելում է ցանկացած ժողովրդաւար քայլ, այն կանխելով իշխանամէտ դատական օրէնքի կամ վատագոյն դէպքում ուժի միջոցով։
Մեկս մեկիս դավաճան անվանելով բան չենք փոխելու հավատացնում եմ Ձեզ: Իսկ այն ամենը ինչ մենք այստեղ քննարկել ենք ու քննարկում ենք շատ հեշտ է թվում լուծել առաջին հայացքից, սակայան մի բան լավ իմացեք.
Այս իշախնությունները արյունով են եկել, հասել իրենց բարձրունքին և այսօր ոչ թե կայունություն կամ խաղաղություն ապահովելու, այլ իրենց կյանքը փրկելու խնդրին է: Չեմ հավատում, որ իշանափոխություն կլինի, առավելևս, որ դա կանի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ափսոս է մեր պոտենցիալն ու կարողությունները, կրկին նշում եմ եկեք մենք ստեղծենք շարժում, եկեք մենք ղեկավարենք այդ շարժումը, մեզ պետք չեն ոչ՛ Լևոն, ոչ՛ էլ Սերժ, մենք ենք մեր պետության տերն ու տիրակալը, թույլ չտանք, որ ևս մեկ անգամ այն մեզանից խլեն, ինչը հավատացած եմ, որ փորևում են անել ԼՏՊ-ն ու ՍՍ-ն… Մինչև մենք մեզանով չպայքարենք, չենք հասնելու ոչնչի, էլի եմ կրկնում ԼՏՊ-ն առաջնորդ չէ՛ մեզ այս դեպքում օգտագործում են, սակայն մենք բոլորս առաջնորդ ենք, եկեք մենք առաջնորդենք, համոզված եմ մեզանից շատերի մեջ կան լուրջ քաղաքագետներ, լուրջ իրավաբաններ, լուրջ մարդիկ, որոնք կարող են և կանեն ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է առաջնորդելու համար, միանանք այս գաղափարի շուրջ, ոչ թե դիմացինին կամ 3-ին ստորացնելով, անհիմն լոզունգներով ու դավաճան անվանելով, մինչև չլինի միասնական գաղափար, հաղթանակը ԲԱՑԱՌՎՈՒՄ Է:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 14:02:
keyboard ջան, ախր մի քիչ ռեալ է պետք մտածել...հիմա երրորդ ուժ ստեղծելու ժամանակը չի: Իրագործելի չի դա:
Դու ուզում ես, որ երրորդ մարդու կողքին կանգնի մի ժողովրդի մի հսկա զանգված, որոնց համախմբելու համար նա մատը մատին չի տվել:
Լևոնի համախմբած ժողովուրդը ուրիշի կողքին չի կանգնելու, հասկացեք: Տուն-տունիկ հո չենք խաղում...
Իսկ գտնել մարդկանց, որ անկախ գոյություն ունեցող երկու թևից կդառնան երրորդը` հնարավոր չէ: Այն պարզ պատճառով, որ մեր երկրի դեմոգրաֆիկ ռեսուրսները չափազանց աղքատիկ են:
Այդ 3-րդ մարդը ես եմ կամ դու ու ԼՏՊ-ն չէ, որ պիտի ինձ ու քեզ համախմբի, մենք առանց իրեն էլ կարող ենք համախմբվել հավատա, սակայն այսօր մեզ կուրացրել է ատելությունն ու նողկանքը, որը մենք տածում ենք ներկայիս իշխանությունների հանդեպ՝ մոռանալով, որ Նա ով դրա դեմ պայքարում է, ինքն է հիմնադրել այս ամենը:
Մի լավ սկզբունք կա հիշիր անցյալը, ապրիր ներկայով և դրանց հիման վրա կառուցիր փայլուն ապագա, որը ցավոք մոռացվել կամ էլ չի ցանկացվում հիշել:
Դու ասում ես` Լևոնը չէ, որ պետք է համախմբի....բայց համախմբեց, չէ?
Մեր այդ մտայնությունը, որ ամեն մի քնից վեր կացած մարդ կարող է առաջնորդ դառնալ ու ժողովուրդ համախմբել` ժամանակավրեպ է: Չի կարող:
Ես քեզ հետ համամիտ եմ, որ շատերին ոտքի է կանգնեցրել ատելությունը ներկա վարչակազմի նկատմամբ, բայց էլի եմ ասում, ՌԵԱԼ դատենք: Այդ վարչակազմի դեմ պայքարը գլխավորեց ԼՏՊ-ն: Ոչ ես, ոչ դու, ոչ Դհոլը, ոչ Դհոլ 2 Արթուրիկը, ոչ Դհոլ 3 Վահանչոն:
Հիմա այն վիճակը չէ, որ մենք հիշենք անցյալի վատը ու ամբողջը` արդարացի կամ ոչ բարդենք ԼՏՊ-ի գլխին...Ժամանակ չունենք դրա համար:
Հիմա պետք է մի բան` լարել սրանց մեր երկրից: Քանի դեռ շատ ուշ չէ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.03.2008, 16:11:
Տովարիշ ԼՏՊ կառուցել է Մագնիտկան,
Տովարիշ ԼՏՊ ազատել է Արցախը,
Տովարիշ ԼՏՊ առաջնորդում է շարժումը...
Սպասիբա տովարիշ ԼՏՊ մեր երջանիկ ապագայի համար...
Եթե լուրջ – նրանց, համար ով շարունակում է պայքարել Սերժի դեմ ԼՏՊից լավ թեկնածու գտնել հնարավոր չէ, Սերժից բեսամթ վառված նրան ատող ու լավ ճանաչող մարդ է, պետք որ մինչև վերջ գնա։
Միայն մի մոռացեք մեկ մեկ հարցնել, ժողովուրդը Սերժ ԱՆՁԻՑ է ուզում ազատվի, թե այդ ԱՆՁՈՎ իրենց մոնոպոլիաները, ոստիկանական բեսպրեդելը, ազատության ոտնահարումերը ու թալանը պահպանողներցի՞
Դեմոկրատական պայքարը ԱՐԺԵՔՆԵՐԻ համար այլասեռել վերածել էք մանր անձնական ռազբիրատի ԼՏՊի ու իրան նեղացրած Սերժի ու Ռոբիկի միջև։
«Սպանել Հրեշին» ավելին ձեզ չի խոստացվում, դրա համար էլ անհույս է, որ առանց ԼՏՊի ի վիճակի կլինեք պայքարելու, իսկ դա Հրեշն ինքն էլ է լավ հասկանում ու բոլոր ԱՆՁԵՐԻՆ մեկուսացրել է...
Ուֆ, voter, ես ոչ ձեր հավեսն ունեմ, ոչ առողջությունը:
Եթե դժվար չի մի քանի բառով կասե՞ս, թե ինչպես ես պատկերացնում վերը նշածդ գործընթացը: Արդյո՞ք հնարավոր ես համարում մարդկանց հավատացնել, որ հնարավոր է ստեղծել երրորդ ուժ, որը կհաղթի, կամ գոնե կունենա այն թափը, որն այժմ ունի Լևոնի շարժումը: Կարծում եմ, որ մարդիկ մինչև չհամոզվեն, որ այդ երրորդ ուժն ավելի հզոր է լինելու, կամ գոնե Լևոնի ուժի հետ համեմատելի է լինելու, չեն միանա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լրիվ կայֆ http://www.hzh.am/ Չգիտեի, որ այս թերթը նույն Վեբ ընկերությունն է![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ