Ունի, որտև պետք է վերացնել ավազակությունը և ունենալ կայուն պետություն: Իսկ դրա համար պետք է, որ մենք համախմբվենք, ոչ թե միտինգնեռ անենք այլ հանդիպումներ ինչպես եղավ մի քանի օր առաջ: Քաղաքակիրթ և ժողովրդավար գաղափարներ եվ մենք կհասնենք մեր նպատակին:
Ավելացվել է 37 վայրկյան անց
Միայն հույս չէ ես դրանում համոզված եմ![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 01.03.2008, 14:39: Պատճառ: Գրառման ավելացում
ճիշտ որ, շտապեցի չնկատցի, որ գրածը նորություն չէ այլ անիմաստ փաստարկում այն բանի, ինչ միշտ էլ եղել ու այդպես մնում է......
Մանուկյանը միշտ է եղել ԼՏՊին ընդիմություն, դրա համար հող պատրաստել էլ պետք չէ....
Ես էլ մտածում էի ԼՏՊի կողմնակիցները պատրաստվում են ապագային ու ուզում են մնան քաղաքական դաշտում անկախ ինչ կստացվի իրենց պահանջներից...
Ավելացվել է 3 րոպե անց
Այսօրվա իրադարձությունները առավել հաստատում են, որ հենց միայն մեր նպատակը – նախագահի պաշտոնը վերացնելը իմաստ ունի։
ՈՒրիշ կերպ միշտ էլ գայթակղություն է ունենալու ցանկացած անձ նախագահական պաշտոին թամբած ու ուժով իր ՃԻՇՏԸ պարտադրելու է, թքած ունենալով օրենքների վրա։
Չպիտի լինի այդպիսի պաշտեն, որի հրամանով ոստիկանները իրենց թույլ տան ինչ որ գործողություններ նախաձեռնել, առանց օրինական հիմնավորման։
Վերջին խմբագրող՝ voter: 01.03.2008, 15:05: Պատճառ: Գրառման ավելացում
Հիմնավորումը էական չէ, կարևորը հասկանալ ով է հրաման տվել ու ինչ ձևով։
Կասկածում եմ, որ Քոչարյանը բանավոր հրաման է տվել ոստիկանապետին իսկ նա էլ գործ սարքելու հարցում օգնության է կանչել լավագույն գործ սարքողների ու հնարել են հիմնավորում։
Հնարավոր հանցագործության կանխման հիմնավորմամբ կարելի է առանձին անձանց կասկածել, կալանավորել, բայց ոչ ավելի քան երեք օր։
Բայց ոչ մի հիմնավորմամբ սահմանադրության ոտնահարում կազմակերպել ու մարդկանց սահմանադրական իրավունքը ազատ հավաքներ կազմակերպելու ոտնահարել, ոչ մեկ իրավունք չունի։
Օրինակի համար եթե ցրել են այն մարդկանց, որոնց կասկածում էին զենք, անկարգություններ հրահրելու մեջ, ապա հրապարակը այլևս չպիտի սահմանափակվի ու հաջորդ իսկ րոպեից, պիտի ազատ լինի նոր հավաք կազմակերպել ցանկացողների համար։
Այ ախպեր, ոստիկաններն ինչ մեղք ունեն, նրանք զինվոր են հրամանի տակ, ինչ հրամայեցին, են ել կանեն, իսկ էսօրվա կատարվախը լրիվ կանխատեսելի էր, Քոչարյանը մեռավ ասելով ցրելու ենք: Ուղղակի ափսոս որ հասարակ ժողովուրդնա տուժել, ախմախները ժողովրդին ծեծելու փոխարեն պիտի էդ վեռխուշկին հավաքեին ու շախով-շուխուվ լղեին, մանավանդ էն Փաշինյան Բլոճին:
Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ
Խոսում էին, որ իբր զինվորները մեր դեմ դուրս չեն գա, հիմա տեսնում ե՞ն, ոնց դուրս եկան, էնքան եմ ափսոսում, որ շատ-շատ անգամներ զգւոշացրել են, Քոչարյանը՝ այո մեռավ ասելով, որ վերջացնեն այս ամենը, ես համոզվեցի կարծում եմ շատերը համոզվեցին, որ սա խաղ էր ուղղակի խաղ իսկ մենք ղաղալիք, արդյունքում տուժեցին մեր երիտասարդներն ու ընկերները, բարեկամներն ու հարազատները, բայց ինչ արած իրենք չէին ցանկանում հավատալ սրան...
Իսկ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը...
Նորմալ երկրում ցանկացած ոստիկան այնքան տեղեկացված է, որ առանց իրավական հիմքի ոչ մի հրաման չի կատարի։
Հետո իրենցից են հարցնում ԴԱՏԱԿԱՆ կարգով, ԻՆՉՈՒ արեցիր ու պիտի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ տաս տաս անգամ գրավոր նշելով հիմքերը։
Եթե կասկած ունես իրավական հիմնավորվածության վերաբերյալ, լրիվ ազատ էս չկատարել հրամանը ու պահանջել հաստատել գրավոր...
Բացի դրանից, բանավոր հրամանը միայն անմիջական վերադասից իրավունք ունես որպես հիմք համարել։
Այն որ Հայաստանում պրեզիդենտը իրավասու է որպես ոստիկանապետ հրամայել ցրել ցույց, դա է ապուշություն ու այդ պաշտոնից նման իրավունքները պիտի վերացնել։ Չպիտի լինի ինչ որ քաղաքական պաշտոն, որի տերը իրավասու լինի հրամաններ արձակել ոստիկանությանը, ինչ անել։
Ամեն արարք պիտի դատական հիմք ունենա իսկ այստեղ չկա, դրանից էլ գործ են կարում, թփերի տակ նռնակ են "գտնում"...
Մի հասարակ օրինակի վրա բացատրեմ...
Եթե տեղեկություն է ստավվում, որ ասենք Ծաղկաձորային փ. տուն 4ում 5րդ պադեզդի բնակիչները զենք են պահում ու պատրաստվում են շենքին վնաս տալ, դրա համար ամբողջ թաղամասը չեն շրջապատում ու շենքի բնակիչներին չեն ծեծում տներից հանում, բավական է այդ մուտքի բնակարանները խուզարկելու ՕՐԴԵՐ ստանալ դատախազությունից։ Բայց դա դեռ բավարար չէ, առաջին հերդին հենց ոստիկանների կյանքը խնայելու համար առաջարկում են կասկածյալներին ձեռքերը վեր դուրս գալ ու հանձնել զենքը ու միայն հրաժարվելուց հետո անցնում խուզարկության։
Դատախազությունից ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ օրդեր ունեին՞ Ավելի ճիշտ խուզարկելու փորձ են արել ԶԻՆՎԵՐՆԵՐԸ, հենց իրենց կյանքի վտանգը չեզոքացնելու համար ԱՌԱՋԱՐԿԵԼ են կամովի հանձնել զենքերը՞
ՈՉ միայն եղել է պահանջ ԱԶԱՏԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ, որը ինքնին ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է, հրապարակը ազատելու համար նույնպես դատարանի որոշում, կամ դատախազության սանկցիա պիտի լինի, հիմնավորմամբ ինչու է պետք ազատել...
Այսքանը եթե այդ զինվորը չի հասկանում, ուրեմն պիտի պատրաստ լինի, որ վերջում իրեն մեղավոր են ճանաչելու անտեղի ուժ կիրառելու համար...
Վերջին խմբագրող՝ voter: 01.03.2008, 21:24:
Անցած անգամ ես բացակայեցի կազմակերպված հավաքից՝ Կինո Մոսկվայի մոտ, ահա ինչու մի խնդրանք ունեմ այս բաժնին ամեն օր հետևողներին, հաջորդ հավաքից առաջ խնդրում եմ SMS ով տեղյակ պահեք, հեռախոսահամարս նամակով կուղարկեմ, եթե ինչ-որ մեկը ստանձնի այդ գործը և կատարի խնդրանքս
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Բյուրակնի հեռախոսահամարը գրիր մոտդ նրա հետ SMS կապ պահպանիր։
Եթե այս թեմայի սկզում համարը չգտնես այստեղ կարող ես նայել,այդ էջը կարելի է նաև բջջային հեռախոսով ինտերնետ մտնելով նայել
http://viparmenia.com/vb/showthread....473&styleid=17
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ