Պատասխանել եմ «Մասամբ»: Աղջիկը վոր հիմնական ծխողա լինում, ես ետ տանել չեմ կարողանում: Համել ետ վնասումա իրա ապագա երեխաին: Բայց որ մեկ-մեկ սրճարանում ծխի կամ տղայի հետ ետ ես նորմալ եմ համարում: Ես երբեք չեմ ամաչի որ իմ հետ քայլող աղջիկը ծխի:
Այո, շատ
Մասամբ
Ոչ, բոլորովին
Պատասխանել եմ «Մասամբ»: Աղջիկը վոր հիմնական ծխողա լինում, ես ետ տանել չեմ կարողանում: Համել ետ վնասումա իրա ապագա երեխաին: Բայց որ մեկ-մեկ սրճարանում ծխի կամ տղայի հետ ետ ես նորմալ եմ համարում: Ես երբեք չեմ ամաչի որ իմ հետ քայլող աղջիկը ծխի:
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Դե եթե աղջիկը տեղից գրավիչ է, երևի ծխախոտը չկարողանա առանձնապես շատ բան փչացնել։ Միշել Պֆայֆերը ծխի–չծխի ուտելու բան է(չնայած կոնկրետ ինքը ենքան էլ իմ ճաշակով չի), բայց ամեն դեպքում ինձ համար աղջկա ծխելը պակասացնում է նրա գրավչությունը։ Ու ընդհանրապես, ծխելը տհաճ է ինձ համար. լինի աղջիկ թե՝ տղա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Էս չլինի ժուռ-ֆակի ոսանող ես?
Ինչ վերաբերվում է ծխող աղջիկան կամ կնոջը, դեմ եմ լովին:Տանել չեմ կարում:
Չնայած նրան, որ նրանց ոչ մեկ դրա համար իրավունք չունի վատ բան ասելու,
անձամբ իմ մոտ շատ վատ կարծիքա ձևավորվաում երբ տենում եմ ծխող աղջկա:
Բացի այն, որ դա վտանգավորա նրա հետագա երեխայի համար և այլ հիվանդագին երևույթներ ա առաջացնում,դուք պատկերացրեք թե ինչ հոտա կգա ծխած աղջկա բերանից: Էլ ինչ գայթակղիչ լինելու մասինա խոսքը տեց բերանի հոտով:
Հա կարողա հեռվից գայթակղիչ լինի, բայց մոտենաս խոսես հետը սիրտտ կխառնի ու.....
էլ հեռվից գայթակղիչ էլ չի լինի:
Նենց որ սիրելի աղջիկներ չառժի ընդհանրապես:
Յուրաքանչյուր կին կամ աղջիկ օժտված է յուրահատուկ գեղեցկությամբ, ոմանց մոտ այն բացահայտ է, ոմանց մոտ դու ինքդ ես բացահայտում, երբ ես տեսնում եմ ծխող կին կամ աղջիկ, արդեն իսկ ինձ համար չքանում է առաջին տիպին պատկանող կանանց կամ աղջիկների արտաքին գեղեցկությունը, իսկ երկրորդին՝ արդեն բացահայտելու ցանկություն անգամ չեմ ունենում, էլ ուր մնաց ծխախոտը դառնա նրանց գայթակղության մասնիկներից մեկը
Հ.Գ.Ծխելուց առաջ նայիր հայելու մեջ, արդյոք պետք է այն քեզ…![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ուուու~~ֆֆֆ ...ծխացրիք...![]()
![]()
Հետաքրքիր, բայց նաև միանման կարծիքներ են։
Փորձեմ երևակայություն մտցնել։
Տղանե՛ր, պատկերացրեք նստած եք ակումբի բար–ի մոտ, ձեր կողքին կամ հեռվում գեղեցիկ և արտաքնապես գայթակղիչ աղջիկ է։ Նա ծխախոտ է հանում, այնպես է ծուխը փչում, որ այդ ակումբային մթության մեջ գայթակղիչ է դառնում։ Դա կարծես ինչ որ ժեստ լինի նրա կողմից։
Հիմա ինչ կասեք։
Գայթակղիչ չէ՞։ Պատկերացրեք, որ դա լիներ Անջելիա Ջոլին՝ որպես օրինակ։![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
ասենք եթե կինը որոշակի ոճ ունի ու այդ ոճի մեջ սազում է, կարելի է ,բայց երբեմն
օրինակ,պատկերացրեք
էլեգանտ ոճի մեջ- քիպ, ընդգրկող, սև, երկար, թեթևակի դեկոլտեով զգեստ, ու երկար փղոսկրե մուշտուկով.... ում կարող է չգրավել նման կինը....
բայց պատկերացրեք մեկ այլ բան
մշտական ծխող կնոջը համբուրելինչպես մոխրամանի կհամբուրես
Ավելացվել է 2 րոպե անց
Համաձայն եմ
Ավելացվել է 3 րոպե անց
Ջոլիին չի սազում ծխել
այ ուրիշ բան, եթե ասես Շարլիզ Սթերոնը, նա իր վայրի բնական գեղեցկությամբ ու իր սիգարետ ծխելու ոճով պարզապես կարող է խելքահան անել ....![]()
Վերջին խմբագրող՝ Dr. M: 18.03.2008, 02:17: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Ֆուուոււ... Ընդհանրապես դեմ եմ ծխելուն,ուր մնաց աղջիկը ծխի: Քվեարկել եմ մասամբ, որովհետև էտ ձեր պատկերած տեսարաններում կարողա գայթակղիչ թվալ,բայց ընդհանրապես, երբ ինչ-որ կաֆե ես մտնում,մեկ էլ մի հատ աղջիկ մենակ նստած ծխումա ու կոֆեյա խմում, էտի արդեն զզվելիա: Ընդհանրապես ծխելը էտի վնասակարա ու ոչ միայն շնչառական օրգանների համար,սեռականների վրա էլա ազդում, ուղղակի էտ բիզնեսում մեծ փողերա ֆռում ու ոչ մեկ չի ասում դրա մասին…ՉԾԽԵԼ
Ծուխը ինքը կոշտ մի բան է: Իսկ աղջիկներից սովորաբար ակնկալում ենք նրբություն: Հենց էդ նկատառումով էլ, դեմ եմ աղջիկների ծխելուն:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
էս ինչ սրտովս եր էս թեման...
նախ մի քանի բառ ստեղ հնչած որոշ կարծիքների շուրջ...
կնոջն ի վերուստ տղամարդուն գրավելու էնքան հնարավորություններ , ժեստեր, շարժուձև ու էլ ես շատ իմանամ ինչեր ա տրված, էնքան շատ են ու մեկը մեկից գայթակղիչ, որ ստեղ զուտ ծխելու հանգամանքը որպես էդպիսին ավելորդա, կամ էլ էդ կինը բնականից էնքան անտաղանդա, որ մնացելա դրա հույսին... ամեն մարդ ինք է որոշում ինչ ձևով ապրի, ես իրավունք չունեմ բռնանամ մարդու էդ իրավունքի վրա, բայց ես կարամ ասեմ հետևյալը, որը իդեպ 2 օր առաջ լեկցիայի ձևով կարդացել եմ ռայոններից մեկի քոլեջներում...
Էսպես, կփորցեմ հնարավորինս մատչելի...
թոքերում , ավելի ճիշտ բրոնխներում կան երկու տիպի բջիջներ... մի տեսակը բաժակի տեսք ունեն ու լորձ են արտադրում . էդ լորձն ունի պաշտպանիչ հատկություն , սպանումա միկրոբներին.. իրա վրա վերցնում կեղտը փոշին ու էլի ուրիշ զահուրմարներ... մյուս տեսակը բջիջների , իենց վրա թարթիչներ ունեն, փոքրիկ մազիկների նման,որոնք անընդհատ շարժվում են ալիքաձև , դեպի դուրս, ու էդ լորձը, ու մնացած կեղտերը հանում են դուրս... Ծխողների մոտ սկզբում դրանց շարժումը դադարում է, հետո ընդհանրապես էդ մազիկները վերանում են....փաստորեն հերիք չի կեղտոտվում է օրգանիզմը ծխով, մաքրումն էլ դադարում է....
ընդհանրապես գիտությանը շուրջ 492 ուռուցք(ռակ) առաջացնող նյութ ա հայտնի, դրանցից 491 -ը ծխախոտի ծխի մեջ կա.... Ծխելուց, ծուխը թոքեր մտնելուց ուղիղ 7 վայրկյան հետո , նիկոտինն հասնում է ուղեղին.... թոքերի ռակից մահացացների 95-100 % -ը ծխող են.....էս շարքը կարելի է երկար շարունակել...էդ թունավոր նյութերը, նիկոտինն էլ հետը, օրգանիզմից դուրս էն գալիս ստամոքսով... առաջացնում են դրա բորբոքում . և այլն....
կներեք , որ ուղիղ հարցից շատ շեղվեցի, բայց ինձ թվում է , միշտ էլ արժի սրա մասին խոսել ու հատկապես երբ ծխումա ծնողը երեխայի մոտ, կամ փակ սենյակում, դեռահասը ու երեխան, և բոլորովին պարտադիր չէ, որ ինքն անմիջապես ծխի , հնարավոր է ուղղակի ներշնչի էդ ծուխը այսինքն լինի պասիվ ծխող...
Ժողովուրդ, եթե ալկոհոլը ինչ որ օգուտ տալիսա , ծխելը մենակ վնասա տալիս....
ու ամփոփեմ գրածս ` մեր չքնաղ կանայք, բերեք вульгарность-ը գայթակղիչ լինելու հետ չխառնենք.... դուք ավելին եք, ավելի բարձր... ԾԽԵԼԸ ` ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆ Է.... ու կարծում եմ սա արդեն ամեն ինչ ասում է....
Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ