User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Կինը շշի մեջ

  1. #1
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կինը շշի մեջ

    Արթնանում եմ սպասքի չխկչխկոցից: Սպիտակ գոգնոցավորը սուրճ է մատուցում, ու սկսվում է հաստուբարակ շուրթերի աղմուկը: Դրան հաջորդում է բարի ախորժակի մասին փնթփնթոց. սեղանի շուրջ քարացածները լռում են՝ լռելու արանքներում երբեմն-երբեմն սնվելով: Դռան տակից տղամարդու խռռոցը լցվում է սենյակս ու փաթաթվում բկիս: Առաստաղից ջուրը կաթկթում է գլխիս. մտածում եմ՝ ավելի շուտ գլուխս կծակվի՝ մահապատժի ենթարկված ճապոնացու գանգի պես, քան ջրի հոսքը կդադարի: Հյուրասենյակից լսվող քստքստոցը մոտենում է դռանս. Տանտերն է:

    ***

    Տանտերը 254 տարեկան կին է: 254, որովհետև սեփական 70 տարիների ընթացքում հասցրել է ապրել դստեր կյանքի 44, մյուս դստեր՝ 40, թոռան՝ 20 ու իմ 21 տարիները:

    Տանը ցանկացած գործողությանը նախորդում է Տանտիրոջ հրահանգը: Հրահանգերի արանքներում լռությունն է: Լռությունը կատարյալ դարձնելու համար երկու տարի առաջ շուն գնեցինք: Իսկական շուն: Հիմա մենք լուռ ենք ու բոլորիս վրա շունն է հաչում: Շան հաչոցը մարդու հաչոցից տարբերվում է նրանով, որ հաչելուց շունը ոչ միշտ ոսկոր նկատի ունի:

    Տանը ցանկացած ավելորդ շարժում դատապարտված է. յուրաքանչյուր աղմուկ՝ պայթյունավտանգ: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր թանգարաններում ու մեռելատներում: Քնած ժամանակ զույգ աչքերը մտնում են սենյակս, քանդում թղթերս, կոտրում ծածկագրերս, ստուգում բոլոր նամակներս, ներսուդուրս զանգերս, տակնուվրա են անում ներքնազգեստերս, թուքումրում անցյալս, վերջնագիր ներկայացնում, հետո անհետանում: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր բանտախցերում:

    Երբ փոքր էի, ակնոցավոր Տանտերը ձեռքին միշտ գիրք ուներ: Գրքի էջերն այնքան արագ էր թերթում, որ ես չոքում էի կողքին ու հաշվում ամեն թերթվող էջի հետ հոսող ժամանակը: Հիմա, նույն ռեկորդային արագությամբ, Տանտերն առավոտից երեկո մատները հեռուստացույցի վահանակով է վերուվար անում, իսկ նրա կողքին չոքածը միայն շունն է՝ ապուշ հայացքը՝ էկրանին:

    Շենքի նկուղն ու առաջին երկու հարկերն ամբողջապես ջրի տակ են անցել: Վերջերս առաստաղից կաթկթացող ջուրը նաև մեր տուն է հասել:

    ***

    Տան ուղղանկյունաձև ննջարանում արդեն 44 տարի փակված է Մայրը: Նա անկյունից անկյուն է պտտվում սենյակում՝ ուսերն անզորությունից պատերին հարվածելով: Դուռը միշտ շրջանցում է: Ամեն պտույտից հետո պատերը սեղմվում են, ու երբեմնի մեծ սենյակը արդեն մեկ շշի չափ է: Պատերին խփվելուց մոր ուսերը կախվել, հասել են ծնկներին, իսկ ոսկորներն այնքան են փափկել, որ անգամ շներին չեն գայթակղում: Երբ բոլորս սոված ենք լինում (հատկապես Տանտիրոջ շունը), Մայրը սեփական մսից մի կտոր է կտրում ու ճաշ եփում: Սրտխառնոց եմ ունենում, բայց ստիպված եմ ուտել, որովհետև ինքս չափազանց նիհար եմ սեփական միսս ուտելու համար:

    Երբ առաջին կուրսի ուսանող էի, վարձի խնդիր առաջացավ: Մայրը կտրեց ձախ ձեռքը, փաթաթեց գունավոր ստվարաթղթով ու հետս դեկանատ ուղարկեց: Դեկանատի աշխատակիցները կարմրած ձեռքերով նայում էին կարմրած աչքերիս. ու ոչինչ չէր փոխվում: Վերջերս էլ Տղայի պարտքերի պատճառով ձախ ոտքը կտրեց: Արդեն քանի՜ տարի փակված սենյակում՝ անձեռուոտ պտտվում է ու արնահոսում:

    Հույս կա, որ մի օր արնաքամ կլինի, բայց որքան արյան հոսքն առատանում է, այնքան բթանում է ցավը, ու ուրիշ ոչինչ չի կատարվում:

    ***

    Մյուս սենյակում մինչև ծնկները ջրի մեջ նստած է կռնատ Մոր Քույրը: Նա բոլորիս պես վաղուց էլ գոյություն չունի, որովհետև նրա կյանքը ևս ապրում է Տանտերը: Մոր Քույրը նստած սենյակի կենտրոնում անվերջ գործում է: Նա համառորեն շարունակում է գործել իր բրդյա գույնզգույն տաբատները, շարֆերը, գլխարկներն ու վերարկուները, չնայած ոչ ոք դրանք երբեք չի հագնում:Երբեմն մեկ ամիս տևած աշխատանքը ավարտին հասցնելուց հետո քանդում ու նորից է սկսում՝ կարծես ոչինչ չկար: Թելը կծկում է ու սկսում նորը գործել: Փոքր ժամանակ զարմանում էի՝ ինչպես չի ափսոսում սեփական աշխատանքն ու ժամանակը: Հիմա հասկանում եմ. երբ մարդու կյանքի ժամանակն իրեն չի պատկանում, նա ափսոսալու ոչինչ չունի:

    ***

    Երրորդ սենյակից տղամարդու խռռոց ու երաժշտության խզզոց է միշտ գալիս:

    ***

    Շարքում հաջորդ սենյակն իմն է: Այդ առավոտ արթնանալուց հետո զգացի, որ ոտքերս թմրած են, իսկ մազերիցս խոնավության հոտ եմ առնում: Փաստորեն ես Մոր ու Մոր Քրոջ պես դեռ անզգայացած չեմ: Տանտերը ևս, կարծում եմ, զուրկ է զգալու ունակությունից, որովհետև նա բացառապես գոյություն ունի միայն ուրիշների կյանքերում: Նկատեցի, որ ջրի մակարդակը բարձրացել է մեր ծնկներից ու հասել կոկրդներիս:

    Իմ առավոտը սկսվում է դույլերով ջուրը պատուհաններից թափելով: Սենյակիս պատերի տակ շարված են տարբեր գույների դույլեր: Սպասքի չխկոցների, տղամարդու խռռոցի, երաժշտության խզզոցի, շան հաչի, չփչփոցի, էկրանից գոռացող ձայների ու իմ սենյակի լռության մեջ ես պատուհանից դուրս եմ թափում գիշերը կուտակված ջուրը, հագնում ջրում նավակի պես սուզվող ռետինե կոշիկներս ու դուրս վազում տանից: Հետո հերթով զանգում եմ ընկերներիս, մինչև կեսօր ապրում նրանցից որևէ մեկի չոր սենյակում, երբ նա վերադառնում է, շնորհակալություն եմ հայտնում ու դուրս գալիս: Երեկոյան կողմ զանգում եմ քեզ. տանն ե՞ս: Չէ, Ան ջան, մի երկու ժամից նոր կլինեմ, այգում նստի մինչև գամ: Այգում նստում եմ որևէ չոր նստարանի ու սպասում քեզ:

    Օրս ավարտվում է առաջին շնահաչի հետ: Շների առաջին հաչոցից հետո սենյակս եմ վերադառնում, դույլերով դատարկում եմ ավելացած ջուրն ու պառկում թաց անկողնուս մեջ:

    Այդ առավոտ ջուրը մեր ծնկներից բարձրացել-հասել էր կոկորդներիս: Որոշում եմ կայացնում: Դուրս գալ է պետք շշից: Որոշում եմ գնալուց առաջ բոլորին լավություն անել: Կողպում եմ սենյակիս դուռը, որտեղ դույլերն էին, ու զանգում եմ քեզ. կարո՞ղ եմ տեղափոխվել քեզ մոտ. որոշել եմ. խեղդվում եմ, հիմա, երբ կյանքում առաջին անգամ գալու տեղ ունեմ, չեմ ուզում խեղդվել այստեղ: Լավ, արի, մենակ հետդ շատ բան չվերցնես, քիչ տեղ կա. վերջնական ե՞ս որոշել, բա չես վախենու՞մ, Ան: Չէ, սպասի, գալիս եմ:

    ***

    Բարև: Քո առաստաղից ջուր չի կաթում, չէ՞: Կարող ենք հանգիստ քնել, չէ՞, չենք խեղդվի չէ՞: Դույլերս կողպել եմ սենյակումս. եթե քեզ մոտ էլ կաթկթի, ջրի տակ կմնանք: Գիտե՞ս՝ թոքերս կիսով չափ ջրով են լցված, բժիշկս ասաց՝ չոր սենյակ տեղափոխվեմ:

    ***

    Պատուհանիցդ այն կողմ շնահաչը սկսվեց, բորվոքվեց ու հիմա արդեն հազիվ էր լսելի: Ես ոչ մի տեղ չունեի շտապելու: Մեր ձայները խառնվել էին շնահաչին ու մենք բոլորով ոռնում էինք: Հետո շները հոգնեցին: Մենք էլ: Ժամը չորսն էր: Առաստաղիցդ ջուր չէր կաթկթում, բայց անկողինը նորից թաց էր: Հիշեցի սենյակս, հավանաբար արդեն ջրասույզ անկողինս, թոքերիս ջուրը: Կծկվեցի (այս անգամ նյարդերից):

    ***

    Լուսադեմին հեռախոսդ զնգաց. խորն էիր քնած. բացեցի.կարճ հաղորդագրություն.

    unknown number

    …… .... ... ............. :*

    Կարդացի, զգույշ դուրս եկա ծածկոցիդ տակից, որ չարթնացնեմ քեզ, մտածեցի, որ շշից դուրս էլ է կյանքը շշի մեջ, զանգեցի տուն, միացա ավտոմատին.

    Մա՜մ, լսում ե՞ք ինձ, մա՜մ: Մամ, ես չեմ գնացել, մա՜մ: Մա՜մ, դուք չեք խեղդվել, չէ՞. մամ, գնացել էի նոր դույլերի հետևից, դույլերը վերցնում եմ ու գամ ջուր դատարկելու, լսում ե՞ք. մա՜մ, չխեղդվեք, տուն եմ գալիս, դիմացե՜ք, մա՜...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2013), Moonwalker (13.02.2013), Rhayader (31.01.2013), Skeptic (31.01.2013), Հայկօ (31.01.2013), Նաիրուհի (31.01.2013), Ռուֆուս (31.01.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեցի կարդալ ու հենց առաջին երկու պարբերությունից հետո զգացի, որ ինչ-որ շատ ծանոթ բան է: Ոչ թե ստեղծագործությունն է ծանոթ, այլ ձեռագիրը: Գուգլով մի նախադասություն սըրչ արեցի, գտա, թե հեղինակն իրականում ով է ու ամեն ինչ տեղն ընկավ

    Ես քննադատելուց լավ չեմ, պարզապես կասեմ, ընտիր էր
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 31.01.2013, 01:33:
    I may be paranoid but no android!

  4. #3
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ ջան, նախ մերսիներ շատ կարծիքի համար, բայց սենց բան անում ե՞ն հերիք չի բացահայտել ես ամեն ինչ, մի հատ էլ պատմում ես ու հետաքրքրությունից դրդված հիմա մյուս ընթերցողներն էլ նույնը կանեն ու վերջ )))) գլխիս գալովի ա, մեռա ակումբցիներից քննադատություն խնդրելով ))))

  5. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննադատությո՞ւն ես ուզում, Անա, ջան, խնդիր չունես
    Ծանր ա կարդացվում գործդ: Հասկանում եմ, ծանր բանի մասին ես գրել: Բայց գրելու ամբողջ կայֆը հենց նրանում ա, որ տպավորությունը ծանր լինի, ոչ թե ընթերցանությունը:
    Դեռ հազիվ կեսին եմ հասել, առաջ չի գնում: Երբ լրիվ կարդամ, ավելի մանրամասն կկիսվեմ կարծիքով:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.01.2013), Հայկօ (31.01.2013), Նաիրուհի (31.01.2013), Շինարար (31.01.2013)

  7. #5
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այ սա արդեն ուրիշ խոսակցություն ա կսպասեմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (31.01.2013)

  9. #6
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ սիրած ոճի ստեղծագործություն է, միանգամից գրավեց...անպայման կկարդամ...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անա (31.01.2013)

  11. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի տարբերություն Լիլի՝ մի շնչով կարդացի, մի պահ ինձ համար սահունությունը կորավ, մի տեսակ ռիթմը բեկվեց, դժվարացավ կարդալը, բայց, միևնույն է, կլանել էր, տարել, մեծ հաճույքով կարդացի ու շատ-շա՜տ դուր եկավ... ԲՌԱՎՈ...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անա (31.01.2013)

  13. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆի օրինակին ես էլ հետևեցի:
    Չգիտեի, որ դու Ակումբում կաս...

    Էս տեսակի գործերն իմ սրտով չեն, դրա համար բան էլ չեմ ասի, բացի նրանից, որ ինձ քո գրած վերլուծություններն ու հոդվածները շատ ավելի են դուր գալիս:
    Բայց էս հաստատ դո՞ւ ես գրել, թե՞ «ընտանեկան տրյուկներ եք» անում

  14. #9
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Ռուֆի օրինակին ես էլ հետևեցի:
    Չգիտեի, որ դու Ակումբում կաս...

    Էս տեսակի գործերն իմ սրտով չեն, դրա համար բան էլ չեմ ասի, բացի նրանից, որ ինձ քո գրած վերլուծություններն ու հոդվածները շատ ավելի են դուր գալիս:
    Բայց էս հաստատ դո՞ւ ես գրել, թե՞ «ընտանեկան տրյուկներ եք» անում
    Ուֆ, էլ հետաքրքիր չի, Ռուֆուսը ամեն ինչ փչացրեց տրամադրվածությունս էլ ընկավ, վերջ , գնում եմ կախվեմ

    Այվ, վերլուծություններիցս ավելի շատ ես կարդացել, իսկ սա դեռ առաջինն ա ոնց հասկացա, դրա համար ասում ես՝ նրանք ես հավանում ))))
    իմ գրել չգրելու մասով էլ ավելի շատ վերլուծություններս ես գրած չէի լինի, քան սա
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.01.2013, 05:38: Պատճառ: Մեջբերման շտկում

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անա, արխային, Ռուֆը չլիներ, մի ուրիշը կլիներ եթե մի բան ինտերնետում մի ուրիշ տեղ կա, դժվար չի գտնելը:

    Բա որ ասում էի՝ ակումբում ինչ նիքով ես, ինչու՞ էիր ցրում

    Հիմա գործի մասին: Սկիզբը կարդացի, շատ ա բառախեղդ արած, չկարողացա շարունակել: Բայց հիմա քունը գլխիս ա: Թարմ ուղեղով նորից կփորձեմ:

  16. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ փորձեցի Այվի ու Ռուֆի պես վարվել, բայց քեզ համացանցում գտնելու համար գիտելիքներս չհերիքեցին, Անա ջան: Էնպես որ, քո մասին ինչ գիտեմ-չգիտեմ, այս մի գործն է, ու ավել-պակաս կներես, լա՞վ:

    Լեզուն շատ դուրս եկավ. հաճելի էր և հրապուրիչ:
    Բայց պատմվածքն, իմ կարծիքով, այնքան արհեստական է, որ լավ լեզուն չի փրկում: Ու հարցը բոլորովին էլ ոճին մոտիկ կամ հեռու լինելը չէ: Դանիիլ Խարմսն, օրինակ, սիրածս գրողներից մեկն է եղել երկար տարիներ: Բայց նրա "Պառավը" կարդալուց հետո կարող է դուրս գաս փողոց, և ամեն պատահած ճամպրուկավոր մարդուն նայես թարս, քանզի վստահ ես, որ այդ ճամպրուկի մեջ իր սպանած պառավին է տանում:
    Իսկ այստեղ չեմ հիշում մի միտք, որը ստիպեց ինձ հավատալ, որ ինքն իրական է…
    Գիտես, ընտանիքի առօրեայից փախել և նույն այդ ընտանիքի առջև պարտքի զգացումից դրդված հետ ենք վերադարձել բոլորս էլ: Եվ յուրաքանչյուր ստեղծագործող էլ, ինչ խոսք, որ ցանկանում է աձանձնահատուկ լինել: Բայց եթե ամեն մի ընթերցողի պետք է բացատրես, թե ինչ էիր ցանկանում ասել, - մի՞թե դա է առանձնահատուկ լինելը:
    Եթե ես՝ ընթերցողս, ամեն քայլափոխի պետք է խոչնդոտի հանդիպեմ, - որքա՞ն համբերություն է ինձ հարկավոր, որ ես մինչև վերջ կարդամ գործը:

    Օրինակ, ի՞նչ կարևոր դեր է խաղում քո այս միտքը պատմվածքի համար.
    Տանտերը 254 տարեկան կին է: 254, որովհետև սեփական 70 տարիների ընթացքում հասցրել է ապրել դստեր կյանքի 44, մյուս դստեր՝ 40, թոռան՝ 20 ու իմ 21 տարիները
    Նախ, որ ինչ կերպ էլ փորձեցի, միևնույն է, չկարողացա հասկանալ քո թվաբանությունը. որտեղի՞ց ստացար այդ չարաբաստիկ 254 թիվը: Եվ, այքան ապարդյուն գլուխ ջարդելը հերիք չէր, դեռ այդ 254-ամյա հերմաֆրոդիտ կին-տանտիրոջդ էլ վզիս դրած մինչև վերջ եմ հասցրել, մտածելով, թե երևի մի տեղ այնուհանդերձ դրա պատասխանին ռաստ կգամ…
    Որովհետև, Անա ջան, արվեստի օրենքն է դա. եթե ես իմ հերոսի ցուցամատի փոխարեն "ատվյորտկա" եմ տեղադրել, ուրեմն մինչև իմ ստեղծագործության վերջը հերոսս իր այդ ցուցամատով, միգուցէ աշխարհի ամենափոքրիկ, բայց գոնե մեկ "շուռուպ" պետք քանդի, հասկանու՞մ ես:

    Էլի բաների մասին կարելի է խոսել, բայց արանց այն էլ, շատ խոսեցի… ու վատ:
    Կներես…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամմէ (15.02.2013), Անա (31.01.2013), Հայկօ (31.01.2013)

  18. #12
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուֆ, Բյուր, հեսա նորից եմ գրանցվելու ուրիշ նիքով սենց չեղավ
    Բյուր հա, բառախաղի մասով ճիշտ ես ասում, կա տենց բան, բայց սա ահագին հին տեքստա, հիմիկվա տեքստերիս մեջ էդ բառախաղային վիճակները լրիվ մարքել եմ, մոտս փուլ էր էդ, անցավ, բայց մեկա կարծում եմ չափից շատ չի էդ, որ խանգարի, հն? մի հատ թարմ ուղեղով նայի, էլի )

  19. #13
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ փորձեցի Այվի ու Ռուֆի պես վարվել, բայց քեզ համացանցում գտնելու համար գիտելիքներս չհերիքեցին, Անա ջան: Էնպես որ, քո մասին ինչ գիտեմ-չգիտեմ, այս մի գործն է, ու ավել-պակաս կներես, լա՞վ:

    Լեզուն շատ դուրս եկավ. հաճելի էր և հրապուրիչ:
    Բայց պատմվածքն, իմ կարծիքով, այնքան արհեստական է, որ լավ լեզուն չի փրկում: Ու հարցը բոլորովին էլ ոճին մոտիկ կամ հեռու լինելը չէ: Դանիիլ Խարմսն, օրինակ, սիրածս գրողներից մեկն է եղել երկար տարիներ: Բայց նրա "Պառավը" կարդալուց հետո կարող է դուրս գաս փողոց, և ամեն պատահած ճամպրուկավոր մարդուն նայես թարս, քանզի վստահ ես, որ այդ ճամպրուկի մեջ իր սպանած պառավին է տանում:
    Իսկ այստեղ չեմ հիշում մի միտք, որը ստիպեց ինձ հավատալ, որ ինքն իրական է…
    Գիտես, ընտանիքի առօրեայից փախել և նույն այդ ընտանիքի առջև պարտքի զգացումից դրդված հետ ենք վերադարձել բոլորս էլ: Եվ յուրաքանչյուր ստեղծագործող էլ, ինչ խոսք, որ ցանկանում է աձանձնահատուկ լինել: Բայց եթե ամեն մի ընթերցողի պետք է բացատրես, թե ինչ էիր ցանկանում ասել, - մի՞թե դա է առանձնահատուկ լինելը:
    Եթե ես՝ ընթերցողս, ամեն քայլափոխի պետք է խոչնդոտի հանդիպեմ, - որքա՞ն համբերություն է ինձ հարկավոր, որ ես մինչև վերջ կարդամ գործը:

    Օրինակ, ի՞նչ կարևոր դեր է խաղում քո այս միտքը պատմվածքի համար.

    Նախ, որ ինչ կերպ էլ փորձեցի, միևնույն է, չկարողացա հասկանալ քո թվաբանությունը. որտեղի՞ց ստացար այդ չարաբաստիկ 254 թիվը: Եվ, այքան ապարդյուն գլուխ ջարդելը հերիք չէր, դեռ այդ 254-ամյա հերմաֆրոդիտ կին-տանտիրոջդ էլ վզիս դրած մինչև վերջ եմ հասցրել, մտածելով, թե երևի մի տեղ այնուհանդերձ դրա պատասխանին ռաստ կգամ…
    Որովհետև, Անա ջան, արվեստի օրենքն է դա. եթե ես իմ հերոսի ցուցամատի փոխարեն "ատվյորտկա" եմ տեղադրել, ուրեմն մինչև իմ ստեղծագործության վերջը հերոսս իր այդ ցուցամատով, միգուցէ աշխարհի ամենափոքրիկ, բայց գոնե մեկ "շուռուպ" պետք քանդի, հասկանու՞մ ես:

    Էլի բաների մասին կարելի է խոսել, բայց արանց այն էլ, շատ խոսեցի… ու վատ:
    Կներես…

    մերսի շատ կարծիքի համար, մի մասի հետ համամիտ եմ, մյուսի՝ չէ, բայց էական չի դա, կարևորը հետաքրքիր կարծիք ասեցիր, նկատողություններն էլ տեղին էին, հաշվի կառնեմ )))

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.01.2013)

  21. #14
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող մի բան հարցնեմ էլի, էս ստեղծագործության հեղինակը էն աղջիկն ա՞, որ ազգիս ամնեզիայով տառապելու դիագնոզ էր տվել:

  22. #15
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անա-ի խոսքերից Նայել գրառումը
    մերսի շատ կարծիքի համար, մի մասի հետ համամիտ եմ, մյուսի՝ չէ, բայց էական չի դա, կարևորը հետաքրքիր կարծիք ասեցիր, նկատողություններն էլ տեղին էին, հաշվի կառնեմ )))
    Հետաքրքիր էր, ես էլ շատ հաճախ Sambitbaba-ի հետ համամիտ եղել եմ, բայց այս պատմվածքում պառավի տարիքն ինձ առանձնապես էր տպավորել, նման տատիկների լիքը ճանաչում եմ, որ ուրիշի կյանքն ապրում են ու իրականում այդ երևույթը շատ լավ էր ներկայացված, սկզբում էլ դա ինձ այնպես գրավեց, որ դեռ չկարդացած սկսեցի սիրել այս գործը, էլ չեմ ասում, որ վերջում ակնկալիքներն արդարացան, մի բան էլ գերակատարվեցին

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անա (31.01.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է
    Հեղինակ՝ Moon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 333
    Վերջինը: 17.03.2011, 14:24
  2. Մեքենա՞ն, թե՞ կինը
    Հեղինակ՝ comet, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 16
    Վերջինը: 06.02.2009, 14:36
  3. Գորշ վերարկուով կինը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.08.2008, 14:16
  4. Կինը` ղեկին
    Հեղինակ՝ Bonita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 27.07.2007, 16:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •