Չէ , ինչի հարյուր տարի , ես դեպք գիտեմ , որ պետ. բյուջեից անտոկոս վարկ է տրամադրվել անհատին վարսավիրանոց բացելու համար![]()
կվերցնեի 1.000.000 դոլլար ու կմեկնեի բոլորից հեռու մի երկիր, որտեղ կարող էի ինքնս այդ փողը կամաց-կամաց շատացնել և ապրել առանց կախվածություն ունենալու հորիցս: Նաև կմեկնեի այն պատճառով, որովհետև վաղ թե ուշ, մեկա կամ կխփեն, կամ էլ կառևանգեն![]()
ես կօգնեի ժողովրդին.
(հատկապես մանկատան երեխեքին).կզարգացնեի կօմպերի իմացութjունը հայաստանում.
երեվի եսքանը
Նախ ասեմ, որ չէի ուզենա լինել նախագահի տղա, որովհետև դա բացասաբար կանդրադառնար իմ ազատության ու ինքնուրույնության վրա:
Իսկ, եթե այնուամենայնիվ դա ինձ հետ պատահեր…
Երկար բարակ գրեցի հետո լրիվ ջնջեցի, որովհետև զգացի որ չգիտեմ ինչ կանեի: Կարողա միքիչ էլ մտածեմ հետո նորմալ մի բան գրեմ:
Ես եթե նախագահի աղջիկը լինեի , "Մեղեդիում" մատուցողուհի կաշխատեի :![]()
![]()
Իմ սովորական կյանքով կապրեմ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Էհ ինձ թվում է, իմ հայրն էլ ազնիվ նախագահ կլիներ…
Ես ասեմ, թե ոնց ինձ կպահեի։ Դե որպես անհատ կմնայի նույնը միայն թե ավելի նրբանկատ, աչալուրջ ու շրջահայաց կլինեի, որ ավելորդ խոսակցություն չլիներ…
ՄԻ լավ տեղ /ցանկալի է հեռուստատեսություն/ կընդունվեի ծանոթովգործի ու էնքան փող կաշխատեի, որ իմ ազնիվ նախագահ-պապային մեկ-մեկ պետք լիներ, տայի…
ՄԻ հատ հիմնադրամ կբացեի տաղանդավոր էրեխեքին ֆինանսապես օգնելու համար ու գործարարների հավաքույթ կկազմակերպեի տարին երեք անգամ հատուկ հիմնադրամիս հաշվեհամարի հաշվենկատ նկատառումներով…
Բոլոր գրադարանները կփակեի /բայց այս առաջարկը նախապես կքննարկեինք Ազգային ժողովում/, տարածքները կվաճառեի, կհիմնեի ահավոր մեծ մի հատ խուճուճ գրադարան-գրախանութ՝ տարբեր բաժիններով՝ էլի անվանական /ասենք Ավետիք Իսահակյանի և այլն/, բայց մի հատ նենց գրադարան, ուր նույնիսկ քյարթու-ռաբիսները կգային գիրք կարդալու
Հետո էլի կասեմ…
Ավելացվել է 41 վայրկյան անց
Էդ ինչի՞ …![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 16.03.2008, 16:57: Պատճառ: Գրառման ավելացում
Բա հո չէի մնա ծնողիս հույսին , խեղճը առավոտից իրիկուն աշխտաելուց կլիներ ամիսը 1000 դոլարի դիմաց :Էդ ինչի՞ …![]()
Չէ, անչափ շնորհակալություն, չէի ուզի լինել նախագահի աղջիկ: Մեկա ինչքան էլ հայրս լավ նախագահ լիներ, մեկ է՝ դժգոհողներ միշտ էլ կգտնվեին: Իսկ վերջիններիս էլ թեմա է պետք: Պատկերացնում եք՝ քանի անգամ վիրտուալ ձևով ինձ կհուղարկավորեին, անեծքի բուն ա մի խոսքով: Կսկսեին ամեն քայլիս հետևել, չարած արարքներ վերագրել և այլն: Մի խոսքով, ուշադրության կենտրոնից ինչքան հեռու, դհա լավ:
Իսկ հիմա ինձ համար խաղաղ ապրում եմ, երեխեք ջան, աշխատում եմ, վաղը մյուս օր /շատ չէ՝ մի 10 տարի հետո/ իմ բիզնեսն էլ կունենամ երևի, բարեգործություն էլ կանեմ, մեքենա էլ կառնեմ: Դրա համար նախագահ լինելը հեչ պարտադիր չի: «Սովորել, սովորել, սովորել», այ սա է պարտադիր/իմ համեստ կարծիքով/:
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ