տարօրինակ վախ ունեմ... ավելի ճիշտ նման վախ ունեցողի դեռ չգիտեմ (գուցե էստեղ գրել եք, չեմ կարդացել), էդ պատճառով էլ տարօրինակ եմ համարում` վախենում եմ իջնել աստիճաններով, երբ կողքս բազրիք կամ հենվելու այլ իր/մարդ չկա... չէ, պարտադիր չի, որ հենվեմ, բայց պետք է իմանամ, որ կա մեկը/ինչ-որ բան ում/ինչին կհենվեմ ու չեմ ընկնի: էդ պատճառով էլ գուցե բավականին լայն աստիճաններին կենտրոնից մոտենամ, հետո քայլեմ կողմ` դեպի բազրիքը, նոր միայն իջնեմ... լինում է և մոռանում եմ սրա մասին ու հանգիստ իջնում եմ:
չգիտեմ, թե ինչի հետ է կապված, փոքր ժամանակ աստիճաններից չեմ ընկել, բայց մի բան կա (էս դեպքում գիտեմ, որ միակը չեմ). մեկ-մեկ քնելիս, երբ թմբիրը նոր է իջել վրաս, բայց դեռ կիսաքուն եմ, մեկ էլ ինձ թվում է, թե ինչ-որ աստիճաններից ընկնում եմ ու վեր եմ թռնում... հետո հանգիստ քնում եմ:
...կասե՞ք, թե սա ինչ-ֆոբիա է ու արդյո՞ք տարօրինակ է ու հազվադեպ հանդիպող:
Էջանիշներ