Ժողովուրդ իսկ ես գիտեմ, որ «կպչուն» մտքերի լավագույն դեղը սարսափ ֆիլմնա: Տարօրինակ կարողա թվա, բայց սեփական փորձից եմ ասում
Վայ, մի ժամանակ ես էլ էի մթությունից ահավոր վախենում... Վերջին մի քանի տարին նկատել եմ, որ գրեթե անցել է, բայց մինչ այդ, Դայանա ջան, լրիվ քո օրին էի։Հիշում եմ, դեռևս դպրոցական ցածր դասարաններից սկսած, երեկոյան ուշ ժամերին, երբ պետք էր լինում, ասենք, զուգարան գնալ, որին հասնելու համար ստիպված էի քայլել մութ միջանցքով, ինձնից 4 տարով փոքր քրոջս էի խնդրում, որ գնար, միջանցքի լույսը վառեր, որպեսզի ես առանց վախենալու կարողանայի հասնել զուգարան։
Դե, պատկերացրեք, ասենք, 7-8 տարեկան աղջիկը խնդրում է իր 3-4 տարեկան քրոջը, որ գնա մթության մեջ լույսը վառի, որ ինքը չվախենա։
Էնքան էի զարմանում, որ քույրս չէր վախենում, հենց սկզբից երբեք չի վախեցել...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երևի շատերի մոտ է առկա այս.
Երբ մտնում եմ մութ շենք, աստիճաններով բարձրանալուց անընդհատ թվումա թե հետևիցս մեկը գալիս, ըտենց վախվխելով մինչև հասնում եմ իմ նպատակակետին
, հոգիս հելնումա: Վազելով եմ բարձրանում աստիճաններով:
![]()
Loading your personal settings....
Վիստուլի ասած վախից իմ մոտ էլ ա ժամանակ առ ժամանակ ի հայտ գալիս, ասենք որ գնում եմ խոհանոց, որ մարդ չկա էնտեղ, վախենալով ու եսիմ ինչեր պատկերացնելով մինչև տեղ եմ հասնում ու հետ դառնում էսիմ ինչ եմ լինում, ինչ տեսակ բոբո մտքովս անցնումա, հիմնականում հոգիներ: Հա մեկ էլ քնելուց, որ լույսը արդեն անջատածա, հայելու մեջ չեմ նայում, վախում եմ,մի հատ մեծ հայելի կա մահճակալիս առաջ:
ուխ, փաստորեն մթության ու նրա մեջ ինձ հետապնդող արարածների վախով էլ միակը չեմ (թու, ոչ մի յուրահատկություն)... փոքր ժամանակ ահավոր վախենում էի... գիշերով որ վեր էի կենում, հետո մոտենում էի մահճակալիս, ինձ թվում էր, թե մահճակալի տակից հեսա-հեսա ինձ պետք է մի ձեռք ներքև քաշի ու վախեցած թռնում էի "տեղերիս մեջ"
մի շրջան արդեն կարծեմ խոսում էի հետները
![]()
ուրվականներ էին, պատուհանից տուն մտած գողեր... հիշում եմ սեփական ձեռքով մեջքիս էի դիպչում ու վախենում էն մտքից, որ "կարող է՚՞ էդ իմ ձեռքը չի"
(նոր հիշեցի էս բոլորը)...
չնայած հիմա էլ մութ միջանցքով սենյակ չեմ գալիս... դե ամեն ինչից բացի գլխով պատին բարևելու վտանգ էլ կաչէ՞ որ որ լուսավոր սենյակից միանգամից մութ տեղ ես գնում, որոշ ժամանակ բան չես տեսնում, նույնիսկ պատուհանը հազիվ է երևում...
.... իսկ դատարկ սենյակում հետապնդողներս... դեռ մեկ-մեկ "այցելում են": դե, ինչ էլ չլինի, մանկության ընկերներ ենք![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ժող էս գիշերով, էս ամեն ինչը կարդացի, լուրջ շունչս վախից կտրվեց: Հիմի ոնց եմ քնելու:![]()
Եկել եմ ձեզ անհանգստանալու մի պատճառից ազատելու:
Էս ձեր ասածը, բարեբախտաբար, բացարձակապես կապ չունի որևէ տեսակի վախի հետ:Այդ ընկնելու զգացողությունն ունենում է մարդկանց մեծամասնությունը հենց այդ նույն կիսաքուն վիճակում, ինձ հետ էլ է երբեմն պատահում: Դա լինում է արթունության ու քնի սահմանագծին, այսինքն` քնի առաջին, սկզբնական փուլին անցնելուց անմիջապես առաջ ու համարվում է լրիվ նորմալ:
Քնի փուլերի մասին կարդալու համար տես ստորագրությունս կամ
http://www.akumb.am/showpost.php?p=477481&postcount=45
Վերջին խմբագրող՝ Enipra: 08.03.2008, 01:32:
Էդ ձեր նկարագրածը ընկալման խանգարում է՝ ցնորք, իսկ ֆոբիաները մտածողության բովանդակության խանգարումներ են: Հիպնագոգիկ ցնորքը, որն առաջանում է քնելիս, միակն է, որ հանդիպում է առողջ մարդկանց մոտ: Մնացած բոլոր ցնորքներն առաջանում են հոգեկան հիվանդների մոտ:
Կարդում եմ ձեր գրառումները, տեսնում եմ, որ շատ թեթև եք պատկերացնում այդ ֆոբիա կոչվածները: Իրականում դրանք այնպիսի սարսափելի աստիճանի են հասնում, որ ազդում են մարդկանց կյանքի որակի վրա: Ընդհանրապես, կարող են լինել նաև կպչուն մտքեր, գործողություններ, պատկերացումներ, հակումներ: Դրանք բոլորը, եթե կան համապատասխան պայմաններ, ազդում են կյանքի որակի վրա: Օրինակ, այսօր մեր դասախոսը պատմեց, թե ինչպես էր մեկի մոտ բռնաբառության կպչուն պատկերացում առաջացել: Այդ պատճառով երբեք որևէ մեկի հետ մենակ չէր մնում, միշտ երրորդ անձը պետք է ներկա լիներ:
Դե հա, Բյուր, բայց էս թեման մենակ ֆոբիաների մասին չէ, այլ ընդհանրապես վախի զգացողության։ Ուղղակի մեկ–մեկ շատ ենք տարվում, մոռանում ենք, սխալմամբ վախն ու ֆոբիան նույնացնում ենք։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ