Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...
Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Շատ սխալ բան է: Հոգեբանորեն էլ է սխալ, մանավանդ երբ նորածինն իր անվանակից հարազատի հետ է ապրում:
Չնայած ես տատիկիս անունն եմ կրում ու շատ գոհ եմ: Չեմ պատկերացնում, թե կարող էի ուրիշ անուն ունենալ:
Բա եթե գոհ ես, ինչո՞ւ ես ասում, որ սխալ է....Բյուրակն-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես էլ եմ սխալ համարում, հատկապես երբ տատիկի կամ պապիկի անունն ինչխոր անհեթեթ անուն է լինում, կամ ուղղակի երեխայի ծնողներին առանձնապես դուր չի գալիս, բայց իրենց պարտավորված են լինում դնել, որ հանկարծ պապիկը կամ տատիկը չնեղանա։
Իսկ եթե ավելի խորանանք, ապա, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե մարդ ինքը չափահաս դառնալուց հետո ընտրեր իր անունը, այսինքն՝ այն անունը, որն իրեն դուր է գալիս, որով ինքն իրեն լավ կզգար։ Գիտեմ, որ ասածս մի քիչ աբսուրդ ու խելառ է հնչում, բայց դե ախր այնքան մարդիկ գիտեմ, որ իրենց անունը տանել չեն կարողանում, դրա համար էլ կամ փոխում են (համենայնդեպս բանավոր), կամ էլ ամբողջ կյանքում տառապում են՝ իրենց անունից «հուշտ լինելով»...Օրինակ, ոմանք անհարմար են զգում իրենց ծնողների դրած անունից հրաժարվել՝ վախենալով, որ դրանով կարող են վիրավորել նրանց...
![]()
Մի խոսքով, բարդ հարց է։
Ի՜նչ լավ է, որ ես իմ անունից գոհ եմ։![]()
Իմ անունն էլ պապիկս (հորս հայրն է դրել՝ իր մոր անունից)։ Այնքան ուրախ եմ, որ տատիկներիս անունների մասին ոչ ոք չի հիշել...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նորմալ եմ վերաբերվում, չնայած ավելի ճիշտ եմ համարում, որ երեխան իր անունն է ունենում, ոչ թե ժառանգում է մեկից: Բայց եթե ամեն դեպքում ցանկանում են երեխային կոչել ազգականներից մեկի անունով, իմ կարծիքով ավելի լավ է, երբ երեխային անվանում են կենդանի ազգականի անունով: Միշտ մի տեսակ վատ եմ զգացել, երբ նորածնին անվանակոչել են մահացածի անունով. չնայած հասկանալ կարելի է, բայց ամեն դեպքում մի քիչ հարմար չեմ գտնում:
Ne inducas in tentationem...
ինձ համար կարևոր չի ինչ անուն կդրվի երեխաներիս, կարևորը որ առողջ ու լավ մադիկ լինեն , չնայած անհեթեթ անունների մասին չեմ ասում, օրինակ նույն այդ Նինելը ...
Ան, մի ժամանակ ես էլ էի այդպես կարծում, բայց հիմա գտնում եմ, որ անունը ինչ որ տեղ քեզ հարազատ ու մարմնի մասի պես մի բան է, ու փոխելը սխալ է, չնայած ամեն մարդ իր կարծիքն ու ցանկությունը ունի ...
ինչ լավ է որ ես էլ եմ իմ անունը սիրում բայց ...
շատ վատ...
առավել ևս երբ ասենք թե առանց հարցնելու կեսուրը կամ չգիտեմ ով... անուն են տալիս...
ամեն մարդ պետք է իր անունը ունենա....ծնվելուց ծնողները պետք է իրենց կարծիքով համապասխան անուն տան երեխային....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Դե, այդպես էլ անում են, այսինքն՝ իրենց կարծիքով, համապատասխան անուն են տալիս, բայց հաճախ դուրս է գալիս, որ, փաստորեն, այնքան էլ համապատասխան չէ...Kita-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Յուրաքանչյուր մարդու անուն պետք է համապատասխանի իրեն: Կարծում եմ, որ մարդու անունը, ի թիվս ուրիշ հանգամանքների, ստեղծում է մարդու աուրան: Այն մարդու համար դառնում է անցաթուղթ…
Չեմ կարծում, թե անունը, որպես "թանկարժեք հնություն" կարող է զարդարել մարդուն: Ուղղակի պետք է ընտրել համապատասխան ու գեղեցիկ անուն և ոչ թե "զոհ գնալ" ավանդույթներին…
Հետաքրքիր է այսքան ասում եք համապատասխան անուն.......
Ի՞նչ է նշանակում համապատասխան: Երեխան դեռ նոր լույս աշխարհ է եկել
դե արի ու իմացի ընտրածտ անունը համապատասխան է թե ոչ, թե՞ պետք է իրենից հարցնել![]()
![]()
![]()
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Հորս իսկական մոր անունը "Զարիկ" էր, իսկ մեծացնողինը "Ազնիվ": Ես որ ծնվեցի Ազնիվ էին ուզում դնեին (Զարիկը դեմ էր ,որ իրա անունը դնեյին): մամաս պայքարում էր ,ու Լիլիթ դներ , վերջը չգիտեմ ոնց ստացվեց Լուսինե: Իհարկե վատա եթե տատուդ պապուդ անունը ասենք "Յուղաբեր" ա կամ "Եպրաքսիա" կամ ասենք "Նոյեմզար":
նենց պետք չի անել ,որ հետո սաղկյանք մարդիկ զզվեն իրանց անունից![]()
"'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"
Հա~, շա~տ ահավոր երևույթա.
Ես նույնիսկ հանդիպել եմ ''Ռեհան'' ու ''Մառոլ'' անուններից![]()
![]()
![]()
Մառոլը մեր ֆիզկուլտի դասատունա. հիմա անունը փոխելա![]()
Ամենալավ անունը Սեյրանն ա, ապագա տղուս անունը:
Ավելացվել է 37 վայրկյան անց
Իսկ Զալիբեկ ու Բալաբեկ լսել եք???
Վերջին խմբագրող՝ Fedayi: 11.07.2008, 16:12: Պատճառ: Գրառման ավելացում
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Բայց պատկերացնու՞մ ես՝ գերդաստանում ինչ անվանական միապաղաղություն կտիրի, եթե բոլորն իրենց երեխաների անունները դնեն տատի ու պապի անունները։Մի հատ պատկերացրեք, էլի։
Բացի կամավոր լինելուց, նաև պետք է հաշվի առնել, որ եթե հայրդ կամ մայրդ նախատատուդ թվի՝ ներկա ժամանակների համար նավթալինաբույր ու անբարեհունչ, իմաստային առումով էլ ոչ երևելի անուն ունեն, ապա այսօրվա քո ավանդապահության վրա հիմնված կամավոր ընտրությունը կարող է վաղը երեխայիդ հոգեկան անբավարարության, բարդույթավորվածության պատճառ դառնալ։ Վերջիվերջո, բացի ծնողիդ նկատմամբ հարգանքից, հարկավոր է նաև երեխայիդ՝ տվյալ անվան նկատմամբ հետագա վերաբերմունքի մասին մտածել։Օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկին կարող է դուր գալ, եթե իր անունը լինի Յուղաբեր, Բուրաստան, Սիրուհի կամ նմանատիպ ուրիշ անուն...
Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ, մի բան էլ. ոչ ցանկալի անուն ունեցողներից շատերը, մեծանալով, գոնե ոչ պաշտոնապես փոխում են իրենց անունները և մարդկանց ներկայանում իրենց նախընտրած անունով. դա երբեմն լինում է իրենց անվանը հնչողությամբ քիչ թե շատ նման անուն, բայց երբեմն բոլորովին ուրիշ անուն են ընտրում։ Նման դեպքերում չեմ կարծում, թե այն մարդը, որի անունով կոչել էին տվյալ երեխային, իրեն ավելի լավ կզգա դրանից, քան եթե ընդհանրապես իր անունով կոչած չլինեին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.07.2008, 17:13: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ