Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Դրա տակ ես էլ կստորագրեի Թող նոր ընտրություններ լինեն, ԼՏՊ-ն մի հատ էլ պարտվի:


Հարգելի՛ս, կխնդրեի այդպես չխոսել… Քեզ վստահեցնում եմ, որ Վազգեն Մանուկյանն էլ խախտումներ չի արել: Պատկերացրու, ամենաշատը Վահանի ձայներն են կերել, հետո՝ Վազգենի: Բայց ամեն դեպքում չեմ հավատում, որ նրանցից մեկն իր իրական ձայներով հաղթելու էր այս ընտրություններում: Վահանն ամենաքիչը 170 000 ձայն պետք է ունենար՝ դատելով ԱԺ ընտրությունների արդյունքներից: Այլապես ստացվում է, որ դաշնակցությանը մարդիկ ընտրում են, Վահանին՝ ոչ: Բայց եկեք չշեղվենք, սա այլ թեմա է:

Չմոռանա՛ք, վաղը 18:30 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:
Հենց դրա մասին էլ խոսել է, պետք ինչքան հավանական է Մանուկյանի առաջարկը անկախ ամեն ինչից իրական դարձնել Շվեյցարիայի օրինակով

ժողովուրդը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, պետք է ստանա հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվեի անցկացման իրավունք:

Տվյալ դեպքում նոր ընտրություններ, եթե ոչ նախագահական, ապա գոնէ պառլամենտական, եթե ոչ պառլամենտական, ապա գոնէ սահմանադրական փոփոխություննրի նախաձեռնությամբ, որ գոնէ ընտրական հանձնաժողովների ձևավորումը հանձնվի մեկ օրգանի, թեկուզ ոստիկանությանը, ազգային անվտանգության նախարարությանը, որ այսուհետև ամեն քրեական տականք չկարողանա ազդել արդյունքների վրա....

Մնացածը ժողովուրդը ինքը կկարգավորի ու կընտրի նրանց ով արժանի է և ոչ թե ով վախեցնում ու ահ է սփռում...