Ժո՜ղ, Վազգեն Մանուկյանը պատրաստ է մեզ ընդունել և քննարկել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել:
Ժո՜ղ, Վազգեն Մանուկյանը պատրաստ է մեզ ընդունել և քննարկել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել:
Փաստորեն մենք իրոք պետք է գնանք նրան խնդրենք որ մեր կողքին կանգնի...
Փաստորեն ՆԱ / նա իմ ընտրությունն էր.../ այդքան ցանկություն չունի ժողովրդին վատ օրին հանելու կամ գուցե ավելի վատից պաշտպանելու որ գոնե նախաձեռնողը ինքը լիներ...
Ցավալի է... Վազգեն Մանուկյանին շատ եմ հարգում, բայց միևնույն է նրա այս արարքներով օրեցօր աչքիցս ընկնում է...
Ինչևէ. Գուցե ես էլ միանամ ձեզ... համենայն դեպս գոնե հետաքրքրությունից դրդված... չէ որ վերջվերջո ձեր նոր առաջացող շարժման հիմնական գաղափարներին կողմ եմ...
Մնում է այս եռապառակտությունը չդառնա հայտնի առակներից մեկը և մեր սայլը գոնե դեպի լավը շարժ ունենա...
Համենայն դեպս իրոք գաղափարը լավն է, չնայած նրա իրագործման չնչին շանս անգամ չեմ տեսնում, "Против лома нет приёма, если нет другого лома"
Հուսով եմ սխալվում եմ . . .
Հ.Գ. Այս նախաձեռնությանը մասնակցելը բնավ չի նշանակում ետ կանգնել ժողովրդի այն մասից ովքեր պայքարում են մեր ինչոր տեղ ընդհանուր թշնամու դեմ...
Loading your personal settings....
Այո մենք գիտենք, որ պայքարում ենք գաղափարների համար և ոչ մի դեպքում անհատների հետ ու իրենց շահերի համար: Ես չեմ ժխտում ու քննադատում այն մարդկան ովքեր այսօր Ազատության հրապարակում են այլ ողջունում եմ, որ թեկուզ փոր թվով բայց էլի միավորում կա, սակայն շատ եմ ցավում, քանի որ իմ կարծիքով նրանց էլի խաբում են: Նոր մի գրառում կարդացի, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ՍՍ-ն նախագահ է դառձել կաշառված ուժերի միջոցով, իսկ ԼՏՊ-ն կդառնա ժողովրդի միջոցով, ուղղակի մի բան չեմ հասկանում, եթե մեր պետության մեջ ԼՏՊ-ն է հիմնադրել այդ կաշառքն ու բռնի իշխանությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում նրան իշխանության գլխում: Ամեն դեպքում ես չեմ համարում նրանց մեզ առաջնորդ և միանում եմ Ձեզ, համոզված եմ, որ քնակը կարևոր չէ, կարևոր է գաղափարներն ու դրանց հասնելու ժողովրդավար ու քաղաքակիրթ մեթոդները:
Իսկ ինչ վերաբերվում է Մանուկյանին խնդրելուն ես կարծում եմ, որ եթե նրան մեր մեղքով կորցրել ենք, պարտավոր ենք թեկուզ խնդրելով հետ բերել: Ես գերադասում եմ խնդրել Վ.Մանուկյանին, քան ԼՏՊ-ի հետ լինել հավասարը հավասարին, ինչպես ինքն է ասում, դա իհարկե մինչև աթոռին հասնելը, իսկ Մանուկյանի հետ կլինեմ հավասարը հավասարին, աթոռին հասնելուց հետո:
Մի բան էլ պատմեմ ու ավարտեմ. երեկ խոսում էի մի քանի ընտանիքների հետ, որոնք գոնւմ են ազատության հրապարակ, գիտե՞ք ինչ էր նրանց պատասխանը, կգրեմ իրենց բառերով, նախապես ներողություն եմ խնդրում.
«Դե էթմենք, կայնմենք, խոսմենք, տունը գազը, լուսը քիչ ենք վառըմ, չենք մտածըմ ինչ պտի ուտենք, երեխեքին տանըմ ենք զոքանչի տուն, մենք էլ էփմենք միտինգ», իսկ հարցիս թե ինչի համար եք գնում ում եք պաշտպանում պատասխանեցին.
«դե Լևոնը, որ գա լավ կըլնի էլի», իսկ իմ իչու՞ հարցին պատասխանեցին «դե եսիմ ասըմ են լավ կլնի էլի»:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Ավելացվել է 4 րոպե անց
Կասես, երբ ես ամեն ինչ կանեմ, որ գամ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 26.02.2008, 10:19: Պատճառ: Գրառման ավելացում
Մի հատ լավ խոսք կա, եթե լեռը չի գալիս Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում լեռան մոտ:
Հիմա ձեր մոտ լրիվ նույն վիճակն է, միայն թե հակառակը.....
I may be paranoid but no android!
Եկեք անկեղծ խոսենք;
Արդյոք կա մեկը, ով իրական ուժ է ներկայացնում և կարող է դեմ գնալ այսօրվա իշխանություններին? ՈՉ
Արդյոք կար մեկը, մինչև Լևոնը, ով խիզախություն գտավ իր մեջ դեմ կանգնել անօրինականությանը? ՈՉ
Իսկ հիմա բոլորը տեսան, գտնվել է մի խիզախ իրենք էլ են գլուխ բարձրացնում, բայց ոչինչ, լավ է ուշ, քան երբեկ, կան ազնիվ մարդիկ, օրինակ Վահան Հովհաննիսյանը:
Հիմա անիմաստ է ցրել էներգիան և պաշտպանել ուրիշ մարդկանց, մենք պետք է կենտրոնանանք և հաղթենք ոչ լեգիտիմ և ուժի զոռով հաստատված իշխանություններին:
Համոզված եմ, Լևոնը կհամագործակցի բոլոր արժանի մարդկանց հետ, որոնք այսօր իրեն չեն սատարում, բայց ազնիվ են:![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 26.02.2008, 12:09:
Ցավոք ինչպես 1991ին ԼՏՊն օգտագործեց ժողովրդի վեհ գաղափարները ու իրենով արեց պայքարը, հիմա էլ նրանք, ովքեր չեմ կասկածում որ կան և ազատության հրապարակում ու պայքարում են արդար ընտրության համար, օգտագործվում եք ԼՏՊի ռեվանշիզմի համար։
Սա այն դեպքն է, երբ ցանկություն ունեմ, անհուն ցանկություն ՍԽԱԼՎԱԾ լինել ու ԼՏՊն ՍՍի պրոյեկն ու երիտասարդության պատրանքներին թամբել ցանկացողը չլինի։
Ավաղ այդ մարդը մինչ օրս, ոչ մի ՆՈՐ բան չի առաջարկում, միայն կրկնում է այն ամենը ինչում ինքնը համոզված է - ԻՐ ՃՇՏՈՒԹՅԱՆ, բայց ցավալին նա է, որ մարդիկ չեն էլ լսում, մթագնած գիտակցությամբ միայն վանկարկում են Լևոն։
Համոզված եմ, որ եթե ԼՏՊն ինչ էլ հարդակից հայտարարի, էլի Լևոն,լևոն են գոռալու - աննըպատակ ամբոխավարություն է...
Ավելացվել է 3 րոպե անց
Այս պայքարը - ազատույան ու արդարության համար պիտի լինի, իսկ դա վաղը մյուս օրօվ չի ստացվի։ Խորհուրդ կտամ միքիչ հաբերել, գոնե մեկ շաբաթ, միգուցե և խորհրդանշական լինի, որ Գարնան հետ սկսեք պայքարը։
Նոր կյանքի պահանջով, գարնան գալով...
Վերջին խմբագրող՝ voter: 26.02.2008, 14:22: Պատճառ: Գրառման ավելացում
Բյուրակն, կարևոր է, որ խորհրդատվական կարգով ՀԱՎԱՔԻՑ ԱՌԱՋ Մանուկյանի հետ հանդիպեք, ինչպես նաև Ժառանգությանը դիմեք, Օրինացին ու ռամկավարներին էլ, միգուցե և դաշնակների երիտասարդական թևին էլ ու նույնիսկ Արման Մելիքյանին։
Զուտ խորհրդատվական կարգով, հավաքել կարծիքներ, երբ ինչպես կարելի է հավաքն կազմակերպել։
Համադրելով բոլորի կարծիքը նշանակել օր Կարգախոս ու հավաքվել։
Եթե համոզված ենք, իսկ դրանում չեմ կասծաում, որ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ու ԱՆԱՉԱՌ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ պահանջը բոլորի շահից է ելնում, ապա մասնակից պիտի լինեն, կամ գոնէ դրան մասնակցելու առաջարկ պիտի ստանան բոլորը։
Հիմքը պիտի լինի - Հայ ժողովուրդին միասնականացնելու գաղափարը...
Հայաստանի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԲԱՑ ԲԱՆԱԿ ստեղծել, ով պիտի թույլ չտա այլևս կեղծեն, իսկ կաշառք վերցնողին գամենք անարգանքի սյունին, նկարենք նկարները ինտերնետում ու թերթերում տարածենք «ԱՄՈԹ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆՈՂԻՆ» կարգախոսով
Մինչև թաքստոցից Լևոնի դուրս գալը ես 95 տոկոսով վստահ էի, որ այս իշխանությունն ինքնավերարտադրվելու իր ամբողջ ռեսուրսն սպառել է ու նախագահական ընտրություններից հետո լքելու է քաղաքան դաշտը` վկան քաղաքականություն բաժնում իմ բոլոր գրառումները:
Հենց հայտնի դարձավ, որ Լևոնը գալիս է` ես բազմաթիվ գրություններով փորձում էի բոլորին համոզել, զգուշացնել, որ նա իր այդ քայլով նպաստում է կրախի առաջ կանգնած իշխանության վերակենդանացմանն ու վերարտադրմանը: Ու դժբախտաբար իմ կանխատեսումներն իրականացան:
Արդյունքում մենք ունենք արդարության ու ազատության համար պայքարող ժողովրդի մի խաբված բազմություն, դրանից ավելի մեծ մի բազմություն, որը մերժում է երկուսին էլ ու համարում, որ երկուսն էլ չարիք են մեզ համար`և երրորդ բազմությունը, որն այս կամ այն պատճառներով սատարում է ՍՍ-ին:
Ես համարում եմ, որ բոլոր խմբերին էլ կարելի է հասկանալ ու մտածում եմ, որ նրանցից ոչ մեկը Հայաստանի դավաճանը չեն կարող համարվել, առավել ևս նրա թշնամիները, ինչը չի կարելի նկատել առաջին բազմության առաջնորդի պահվածքի մեջ: Նա բոլորին տականք ու դավաճան է համարում, էլ ինչպե՞ս կարող է համագործակցել բոլոր արժանի մարդկանց հետ: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում նրա համագործակցությունը Դաշնակցության հետ` երբ այդ մարդու գեներում է նստած հակադաշնակցականությունը և նա պաթոլոգիայի հասնող ատելություն ունի այդ ազգային կուսակցության հանդեպ:
Չէ, եղբայր մի խաբվեք ու սին հույսեր մի փայփայեք, թե Լևոնը փոխվել է ու դարձել ազնիվ: Միթե Ձեզ ոչինչ չի ասում այն արտահայտությունը, թե` "Ընտրելով ինձ, դուք ընտրում եք Վանոյին"... Կամ ո՞ւմ հայտնի չէ, որ իր իշխանության, օրոք պատերազմից հետո, երկիրը լքեց 1մլն-ից ավել հայություն, որոնք հիմա շատ գոհ լինելով Լևոնից այն բանի համար, որ պատճառ դարձավ ԱՄՆ-ում իրենց բարեկեցիկ կյանքին` այսօր նրա հետ համերաշխության շարժում են կազմակերպում Լոս-Անժելեսում:
Լավ մտածեք ու հետո նոր հույսեր կապեք այն մարդու հետ, որը կյանքում ոչ մի անգամ Հայաստանը Հայրենիք բառով բնորոշած չկա:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Վերջին խմբագրող՝ Armenoid: 26.02.2008, 16:35:
Ռամկավարներն էլ առաջինը Սերժին շնորհավորեցին։
Բայց ցանկությունը այս շարժման հայ ժողովրդին անկախ քաղաքական հայացքներից ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ պահանջի շուրջ համախմբելն է ու սա չպիտի ուղղված լինի ոռմեկի դեմ կամ կողմ....
Պետք է կարողանալ ցույց տալ, որ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար պայքարել ցանկացողների ենք ման գալիս և ոչ թե սրան կամ նրան ենք կոչ անում մեզ միանալ կամ քցել։
Խոսքը գնում է ՀԱՐՑՆԵԼ, պարզել կարծիքը այն մասին, թե ինչպես են տեսնում ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ վերականգնումը Հայաստանում ու դրա մասին պիտի արտահայտվեն բոլորը։
Անկասկած պիտի զգույշ մնալ, Սերժ Սարգսյանը այսօր փորձել է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ աղավնիի դեր ստանձնել, կոչեր է անում հանուն Հայաստանի ապագայի համախմբվել իր շուրջ ու ինքը բոլորին կլսի ու տեղին հարցերին լուծում կտա։
Պետք է կարողանալ հասկացնել, որ հասարակ Հայաստանցիները ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, սեփական երկրում տնորիներլու հնարավորություն են ցանկանում և ոչ թե քաղաքական կարգախոսներ։
Ժողովրդավարություն ստեղծել պետք չէ, ժողովուրդը միշտ կա ու կլինի, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ու արտահայտվելու հնարավորություն է պետք մարդկանց, իսկ ով իր ազատ արտահայտվելու իրավունքը ԾԱԽՈՒՄ Է կամ առավել ևս ուրիշի այդ իրավունքը գողանում պիտի անարգվի։
Անիծյալ պիտի լինեն նրանք, ովքեր ուրիշի ԱԶԱՏ արտահայտվելու իրավունքը գողանում են...
Ի դեպ մի հետաքրքիր զարգացում արդեն կա, պարզվում է ԼՏՊականները կարողացել են ստորագրություններ հավաքել նոր ընտրությունների պահանջով....
Չնայած զարմանում եմ, որ այդքան արագ կես միլիոն ստորագրություն կարողացել են հավաքել....
Վերջին խմբագրող՝ voter: 26.02.2008, 17:58:
Էսօր մի բան իմացա ու ամենինչ պարզ դառցավ, Վահանի ձայների մեծամանությունը սերժին տված ձայն են հաշվել, դրա համար էլ էս օրն ենք ընգել: Միակ մարդն էր, որ ոչ մի ընտրախախտում չէր արել, 300-400 հազար հավաքելու էր, եթե ընտրախախտումներ չլինեին, համոզված եմ, որ հենց ինքն էր նախագահ լինելու: Բայց արի ու տես էտ 3-ը, առաջինը գողանումա 200-300 հազար ձայն, 100-200 հազար լցոնում, մեկել գյուղերում բաց ընտրություններով ապահովում է նախագահի պաշտոնը, երկրորդը և երրորդը մուտիլովկեքով և չի բացառվում, որ նաև լցոնումներով: Իսկ միակ մարդը, որ ոչ մի խախտում չի արել գողանում են ձայները
, էս ինչա կատարվում: Ու էտա եղել հրաժարականի միակ պատճառը:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ