Ժողովուրդը առավոտից անհամբերությամբ սպասում էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Նա խոսեց եւ հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարել են մեր ազգային անկախության համար, պայքարել են Արցախի ազատագրման համար, մեկը մյուսի ետեւից կանգնում են մեր կողքին: ՚Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որը դեմ դուրս կգա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին:
Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, որքան համախմբվում է մեր ժողովուրդը, այդ տականքը նվազում, գնում մտնում է իր բները, նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարեւանները վաղը նրանց բարեւ չեն տալու, դրանց երեխաները ամաչելու են իրենց ծնողների համարՙ,-ասաց նա: ՚Այոՙ,- բացականչեց հրապարակը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58123
Ազգ.ամ ում էլ աուդիոն կա։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2008, 22:52:
Դուք ինձ չհիասթափեցրիք, բրավո
Իսկ ուր է Մանուկյանը հիմա? Այդչափ ժողովրդին նվիրված (ըստ համառորեն տարածվող լուրերի) մարդը ինչու այժմ ժողովրդի կողքին չէ? Ինչու չի կանգնում ու հայտարարում` ԼՏՊ, ես քեզնից բեսամփթ, մի ԱՅԼ ձեւի նեղացած եմ, բայց էս 1000-որ մարդիկ, որ հրապարակում սառում են, այդ թվում ՀԻԱՆԱԼԻ երիտասարդությունը, ԻՄ ժողովուրդն են, դրա համար ես կանգնում եմ իրենց կողքին, թեւ ԱՏՈՒՄ են քեզ: Բայց իրենց կողքին եմ, քանզի իրենք պայքարում են իրենց արժանապատվության համար ու հայվանացման դեմ: Ու ես ԱՌԱՋԻՆ անգամ լինելով` չեմ ուզում ԻՄ ժողովրդից երես թեքեմ:
Ինչու չի ասում? Զբաղված է?
հիմա ըստ ձեզ ետ տականք ասածը հասարակ ժողովրդին ի նկատի ունի
հիմա ովա զոմբիացած![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Կարդա նրա հայտարարությունը, ինչքան կարելի ա նույն բանը ասել: Սերժն ու Լևոնը նույն են, կանգնի Լևոնի կողքին? Օրինակ ծառայել, որ հանցագործների համար միշտ շանս կա? Դա անբարոյականություն չի լինի նրա կողմից? Ու ինչքան ես եմ տեղյակ այդ հանրահավաքներից, դա ոչ թե արդարության համար պայքար է, այլ Լևոնին նախագահ դարձնելու:
Բայց ճիշտն ասած հոգնել եմ այս անիմաստ քննարկումներից ու նույն բանը հիսուն անգամ կրկնելուց:
Շատերն էլ հոգնել են ձեզ կրկնելուց, որ հիմա կանգնողը ժողովրդի կոքին է կանգնում, ոչ թե Լեւոնի: Բայց դե ինչու հասկանալ մի բան, որը ձեռնտու չէ:
Ժողովրդին այժմ աջակցություն է պետք, որ այդ նույն Լեւոնին կարողանա նույն Ազատության հրապարակում խաչել, եթե իրեն կրկին հուսախաբ անեն: Ու մենք կկարողանանք դա անել:
"Ինչքան տեղյակ եմ այդ հանրահավաքներից"...ոնց որ Բուրկինաֆասոյի ժողովրդի մասին խոսեք: Գոնե զգում եք, ինչքան անտարբերությում կա ձեր ասածի մեջ?
Թեեւ վազգենապաշտներին դա բնորոշ է...մենք առանց ձեզ էլ կհասնենք նրան, որ մեզ հետ հաշվի կնստեն ամեն տեսակ ոչնչություններն ու կեղծարարները, որոնց հիմա դուք աջակցում եք ձեր հանցավոր պարապությամբ:

Ցավում եմ, բայց դրան ոչ թե դուք եք հասնելու, այլ Մանվելի զինված ջոկատներն ու երկրապահները, եթե իհարկե հասնեն ընդհանրապես:Թեեւ վազգենապաշտներին դա բնորոշ է...մենք առանց ձեզ էլ կհասնենք նրան, որ մեզ հետ հաշվի կնստեն ամեն տեսակ ոչնչություններն ու կեղծարարները, որոնց հիմա դուք աջակցում եք ձեր հանցավոր պարապությամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ