Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե շարժումն սկսողը պատասխաներ այս հարցերին.

Որովհետև ուղղակի հակառակվելու համար պայքարելու գաղափարն ինձ այնքան էլ խելքին մոտ չի թվում...
Փորձեմ խառնվել – պառլամենտական պետություն պահանջելը կարող է մնայուն ու անկախ այս ընտրությունների արդյունքից լինի։

Շարժումը ու պահանջը չպիտի լինի այնպիսին, որ մեկ գրչի հարվածով ու որոշմամբ, օրինակ ՍԴն ասի նոր ընտրություններ չեն լինելու ու շարժման մասնակիցները հիասթափվեն նպատակին չհասնելու պատճառով։

ՄԵԶ ԿՈՒՌՔ, ՊԱՊԱ, ՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՔ ՉԻ...

Մեր երկրում մենք էնք տերը։

Ընտրելու իրավունքը ժողովրդինն է։

Պառլամենտական պետության պահանջով կարելի է բոլոր և դաշնակցական և աժմական և օրինաց և ժառանգության կուսակցություններին ու միւուցե և ռամկավարներին գայթակղել շարժում սկսել։

Դա միակ շանսն է մեծացնել կուսակցությունների արժեքը քաքաքական դաշտը ձևավորելու...