User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Դաշնակները, իսկապես, սփյուռքի առումով, մեծ գործ են անում, դա ոչ մեկ իրավացիորեն չի կարող հերքել:

  3. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
    Ընկեր Վահան, ինչու անձամբ քո անունից: Բա 120-ամյա քո կուսակցությունն ու համատարած կաշառակերության հետ կապ չունեցող քո կուսակից` ամենահայրենասեր, ամենաազնիվ նախարարները: Առաջին հայացքից կարելի էր ենթադրել, որ քո «ամենահայրենասեր», «ամենաազնիվ» ու «ամենասկզբունքային» կուսակցությունը շատ դանդաղ ու բծախնդրության հասնող մանրամասնությամբ է ուսումնասիրում կեղծված ընտրությունների արդյունքները` տարիքի հետ կապված, իհարկե։ Սակայն, հիմք ընդունելով պտտվող լուրերն այն մասին, որ ՀՅԴ ԳՄ-ն շատ լուրջ և բովանդակալից հանդիպում է ունեցել առայժմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև ձեր «հայրենասիրական մղումներից» դրդված, իհարկե, միջնորդի դերում հանդես գալու առաջարկությունը, կներեք, կարելի է ենթադրել, որ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո, որը ընտրությունները կեղծած իշխանության, այդ թվում ՀՅԴ-ի, ամենամեծ փափագն է, ձեր կուսակիցների պորտֆելներն առնվազն կդառնան չորսը կամ հինգը։
    http://www.lragir.am/src/index.php#top
    When life gives you lemons, make lemonade

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ

    «Վստահ չեմ, որ ինչ-որ մեկի հրամանով հայեր զոհվեցին», անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, սփյուռքահայ Վիգեն Հովսեփյանը:

    «ՉԻ» - Ընկեր Վիգենի այս անվստահությունը երկու բացատրություն կարող է ունենալ: Կամ նա ենթադրում է, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանված տասը քաղաքացիներն ազգությամբ հայեր չեն եղել, կամ ենթադրում է, որ Հայաստանում այդպիսի ավանդույթ կա` մարտի 1-ին հատուկ ստորաբաժանումները շրջում են Երեւանի կենտրոնում եւ առանց որեւէ հրամանի կրակում անցորդների վրա:

    Զուտ ձեւական առումով ընկեր Վիգենը թերեւս իրավացի է: Իշխանություններն այդ օրը հազիվ թե ցուցարարներին սպանելու հրաման տված լինեին: Նրանք ընդամենը հրաման են տվել մարտական զենքով կրակել ցուցարարների վրա: Այսինքն` սպանելու հրաման չի եղել, կրակելու հրաման է եղել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կալաշնիկովի մարտական փամփուշտը կարող է նաեւ մարդ սպանել:

    Եվ այնուամենայնիվ, իսկույն երեւում է, որ ընկեր Վիգենը Հայաստանում չի ապրում ու լավ չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին: Այլապես կիմանար, թե ինչ հանգամանքներում է սպանվել ազգությամբ հայ, ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը, եւ այլեւս չէր կասկածի, որ «ինչ-որ մեկը» այդ հրամանը տվել է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԵՐ ՏՎԵՑ



    Եվ այսպես, դաշնակցական երեք նախարարները հրաժարական են տալու: Բայց մի շտապեք ուրախանալ. ամենայն հավանականությամբ, նրանց փոխարեն նախարար կդառնան երեք ուրիշ դաշնակցականներ: Այնպես որ, «դաշնակների տեղերը փոխելիս կուսակցության խասյաթը չի փոխվում» ասացվածքն այս դեպքում էլ չի կորցրել արդիականությունը:

    Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Տեղի է ունենում հետեւյալը. մարտի 1-ի դեպքերից հետո դաշնակները հասկացել են, որ այս անգամ հազիվ թե կարողանան դուրս գալ համաժողովրդական անեծքի տակից, եւ որոշել են «խաղեր տալ»: Ընդ որում, խնդիրը դրվել է շատ հստակ. այնպես անել, որ ե՛ւ տպավորություն ստեղծվի, թե իբր դաշնակները հրաժարվում են նախարարական պորտֆելներից, ե՛ւ պահպանել այդ պորտֆելները, ե՛ւ մի թեթեւ շանտաժի ենթարկել Սերժ Սարգսյանին: Մտածել-մտածել ու ձեւը գտել են: Դաշնակցական երեք նախարարներին ընտրել են բյուրոյի անդամ` լավ իմանալով, որ դրանից հետո նրանք ստիպված պիտի լինեն հրաժարական տալ նախարարական պաշտոններից: Ընդ որում, այս մասին ով ասես հայտարարել է, բացի նախարարներից: Ավելին. Հրանտ Մարգարյանը նաեւ մի թեթեւ ակնարկել է, թե գուցե նոր նախարարները դաշնակներ չլինեն: Պարզ ասած, գզվռտոցը շարունակվում է: Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը մաքուր չի ընտրվել, հետո հանրապետականները հանդես էին եկել համապատասխան մուննաթով, ու հիմա դաշնակները շարունակում են. «եթե մեր վրա «մուննաթ գաք« կոալիցիայից դուրս կգանք»: Մի անհանգստացեք, դաշնակները կոալիցիայից դուրս չեն գա: Գնալու տեղ չունեն: Բանտից դուրս են եկել ու դարձել իշխանություն, իշխանությունից դուրս գան` բանտ են մտնելու:

    Հետաքրքիրն այն է, որ շատերի մեջ տպավորություն կա, թե Դաշնակցությունն ընդհանրապես բարոյական արժեքների վրա խարսխված կուսակցություն է, պարզապես կուսակցության այսօրվա ղեկավարներն են անբարոյականներ: Ըստ երեւույթին ժամանակն է պարզություն մտցնել այս հարցում:

    Բանն այն է, որ Դաշնակցությունն ի սկզբանե (իր ձեւավորման օրից) շատ հետաքրքիր մարտավարություն է ընտրել. համագործակցել ցանկացած հանցավոր ռեժիմի հետ` իբր հանուն ազգային վեհ գաղափարների: Եվ քանի որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցելը միշտ էլ ավելի հաճելի ու շահութաբեր է եղել, Դաշնակցությունը հենց այդ ուղղությամբ էլ զարգացել է: Սկզբում այդ կուսակցությունը որոշել է համագործակցել ցարական «օխրանկայի» հետ եւ վերջինիս աջակցությամբ ազատագրել Արեւմտյան Հայաստանը, հետո որոշել է համագործակցել Երիտթուրքերի հետ եւ այդ ճանապարհով «բարելավել ազգի վիճակը», հետո որոշել է պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ` սեփական իշխանությունը պահպանելու համար, եւ այդպես շարունակ: Այսօր էլ դաշնակները ճիշտ նույն կերպ են վարվում. համագործակցում են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ` իբր երկիրն արտաքին վտանգներից զերծ պահելու համար: Հետաքրքիրն այն է, որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցությունը միշտ հաջողությամբ է պսակվել, իսկ «ազգային իղձերի իրականացումը» միշտ ձախողվել է: Այնպես որ, կուսակցությունը, որն իր 118-ամյա պատմության ընթացքում երբեք սկզբունքային չի եղել, այսօր չի կարող միանգամից ինքն իրեն փոխել: Իսկ հերթական հանցավոր ռեժիմի հետ ՀՅԴ «բազառների» մանրամասները մեզ, անկեղծ ասած, չեն հետաքրքրում: Եթե կուսակցությունը տասը տարի շարունակ «հանուն ազգային իղձերի» զբաղված է բացառապես լափելով, ու այսօր հանկարծ որոշում է, որ լափողներին պետք է փոխել, սա ընդամենը պարզունակ քարոզչական ակցիա է` ուղղված սեփական շարքերին:

    Ի դեպ« ժամանակն է, որ դաշնակները հստակ պատասխան տան` ի վերջո Սերժ Սարգսյանը կեղծիքներո՞վ է ընտրվել (այսինքն` քրեական հանցագո՞րծ է), թե ոչ: Կիսով չափ հղի չեն լինում: Եթե դաշնակները համարում են, որ նա հանցագործ է, ուրեմն պիտի ընդունեն, որ նրա հետ համագործակցելով` իրենք էլ են հանցանք կատարում:

    Իրականում դաշնակների պատասխանն ի սկզբանե հայտնի է: Նրանք մի քիչ «խաղեր կտան» ու կշարունակեն համագործակցությունը ռեժիմի հետ: Վերջին հաշվով, դա նրանց բիզնեսն է: Նրանք երբեւէ այլ բանով չեն էլ զբաղվել:

    Մ. Նշանյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:
    Էս մարդիկ չցանկացան իրենց անցյալի խայտառակ սխալները մոռացության տալ: Անընդհատ մի նոր հիմարություն են անում: Վահանը մեծ կադրով չի երևում քաղաքական երկնակամարում, չգիտեմ, գուցե իրոք արժանապատվություն կա: Բայց փաստ ա, որ ծախվեցին, էս էլ մեր ավանդական կուսակցությունը, որին նախանձում են Ադրբեջանի մտավորականները
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ



    ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարել դաշնակցականների վարած քաղաքականությունը մեկնաբանելը, բայց համենայն դեպս հայտարարել է, որ ՀՀԿ-ն երբեք չի խաբել ժողովրդին:

    «ՉԻ» - Իսկապես« շատ կոռեկտ պատասխան է, մանավանդ` եթե հիշենք, թե «թամամ խոսքն» ում են ասում:

    Բայց ինչ ուզում եք ասեք` հաճելի երկխոսություն է: Դաշնակներն ասում են, որ Սերժ Սարգսյանը «մաքուր չի ընտրվել», հանրապետականներն էլ պատասխանում են` «զատո դուք միշտ ժողովրդին խաբում եք»: Զավեշտն այն է, որ երկուսն էլ ճիշտ են ասում: Ե՛վ Սերժ Սարգսյանն է կեղծիքներով ընտրվել, ե՛ւ դաշնակները հայ ժողովրդին խաբելու «ավանդույթ» ունեն: Խոսք չկա, գեղեցիկ կոալիցիա է: Մանավանդ, եթե սրանց գումարվում է նաեւ ՕԵԿ-ի նման սկզբունքային մի ուժ, որին ընդամենը մի տարի առաջ հարայհրոցով անվանում էին «դավաճաններ»:

    Ամեն դեպքում, այս «բանավեճում» ՀՀԿ-ի դիրքերն ավելի ամուր են, իսկ փաստարկները` ավելի համոզիչ: Նրանք իրենց «հաճախորդներին» լավ գիտեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նազենի Հովհաննիսյան
    Հեղինակ՝ armuk, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.03.2011, 03:32
  2. Տանյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ ամատոնա, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.01.2011, 21:34
  3. Էլյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 08.01.2011, 22:46
  4. Լիլիթ Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 65
    Վերջինը: 20.05.2010, 15:42
  5. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 21.03.2010, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •