Գիտեք, Վազգեն Մանուկյանի ծրագիրը երեկ արդեն երրորդ անգամ ուշադիր կարդացի, թերևս համաձայն եմ շատ մտքերի, մանավանդ նրանց, որ ներկա իրավիճակի մասին են, ու ինձ թվաց, որ գրեթե բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունից ու Ղարաբաղի խնդրից, նրա գաղափարները մեկին մեկ համընկնում են Տեր–Պետրոսյանի գաղափարների հետ, թեպետ տարբեր նախադասություններ են գրված։ Ես այդ մարդուն արդեն հասկանում եմ, նա Տեր–Պետրոսյանի հետ միավորվել չի կարող։ Ոչ թե նա լավն է, Տեր–Պետրոսյանը վատն է, կամ հակառակը, այլ նա ի վիճակի չի այդ քայլին գնալու, նրանք տարբեր մարդիկ են, տարբեր անհատականություններ, նրանց ճանապարհները ժամանակին խաչվեցին ու հեռացան, մի քանի տարով նրանց միացրեց ընդհանուր ազգային գաղափար, իսկ հետո նրանց անջատեց մարդկային անհատականությունների անհամատեղելիությունը տրված բնության կողմից։ Համակրում եմ Մանուկյանին, ու ինչ որ տեղ նաև ցավում նրա համար։ Նա լավ մարդ է, ազնիվ է, ունեցել է վրիպումներ, արդեն նաև հասկանում եմ 96–յան նրա վրիպումների պատճառները։ Նա պարզապես մի քիչ կասկածամիտ է ու երկչոտ, ու այդ մի քիչը նրան խանգարեց քաղաքական կարիերայում բարձունքների հասնելուն։ Ինչևէ, ձեզ՝ Մանուկյանին ընտրողներիդ հաջողություն եմ մաղթում։ Իմիջայլոց, մայրս էլ է նրան ընտրում։

Էջանիշներ