User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է Դուք և Voter–ը շատ ավելի համոզիչ եք Վազգեն Մանուկյանի օգտին քարոզում, քան հենց ինքը Համենայն դեպս եթե Տեր–Պետրոսյանը ժողովրդին հանի, ու շիկացնի էլ, համոզված եմ որ նա մինչև վերջ գնացող է, Մանուկյանի պես գործի կեսից հետ քաշվող չի հաստատ, Գեղամյանի մասին չեմ ուզում խոսել, խեղկատակներ եղել են գրեթե բոլոր թագավորական արքունիքներում, իրենց տերերին զվարճացնելու համար։ Հենց մեր պետությունը թագավորականից դարձավ ժողովրդավարական, խեղկատակները կվերանան։
    Ես Վազգեն Մանուկյանի մասին խոսեցի այն առումով, որ նա բոլոր ռեժիմներին ընդիմադիր լինելով հանդերձ այնքան խոհեմ ու քաղաքակիրթ է, որ երբեք անմեղ մարդկանց արյունահեղության չի մղի:
    Վերջերս նորից նայեցի Մանվել Գրիգորյանին գեներալի կոչում շնորհելու կապակցությամբ կազմակերպված խնջույքի տեսաերիզն ամբողջությամբ ու երբ այնտեղ խոսում էին իրենց անփառունակ իշխանությունը պահպանելու համար մի 7-8 հարյուր հոգի գնդակահարելու մասին` հասկացա, որ Տեր-Պետրոսյանականների համար դա այսօր պատվի խնսիր է, նրանք ավելի շատ 1996 թվի ժողովրդից են ուզում իրենց վրեժն հանել ու դրա համար էլ նրանց համար վերը նշված 7-8հարյուրն ամենևին էլ վերջին սահմանը չէ: Ի՞նչ ասել է մինչև վերջ գնալ, որտե՞ղ է այդ վերջը, Հայաստանի կործանումը՞, թե՞ մի քանի հազար մարդ զոհաբերելը իշխանություն ձեռք բերելու համար: Հետո էլ դժգոհում եք, որ Մանուկյանը չի միանում Լևոնին, կարծում եք այն ժամանակ նա Ձեր չա՞փ քաղաքական հոտառություն ուներ, որ մինչև վերջ չգնաց: Մարդ պետք է կարողանա նրա չափ սիրի իր ժողովրդին ու հայրենիքը, որպեսզի հասկանա թե Մանուկյանն ինչո՞ւ մինչև վերջ չգնաց:
    Չէք զգում, որ շատ, շատ մեծ գին եք պահանջում այդ իշխանության դիմաց: 1920թվին բոլշևիկների իշխանության գալու դիմաց մենք վճարեցինք հայրենիքի զգալի մասը թուրքին նվիրաբերելու չափազանց մեծ գնով, այսօրվա իշխանությունների շնորհիվ կորցրինք տնտեսական անկախությունն ու դեռ քաղաքական անկախությունն էլ պարզ չէ, մասնակի՞ , թե՞ ամբողջությամբ ենք կորցրել: Հիմա էլ նոր զոհեր ու զոհողություննե՞ր, ո'չ, ոչ մի դեպքում չի' կարելի թույլ տալ, որ իշխանության համար պայքարը դուրս գա քաղաքակիրթ շրջանակներից ու տեղափոխվի "ռազբիրատների մակարդակը":
    Ահա իմ անհանգստության իրական պատճառները: Ես չէի կարող այս ամենի մասին լռել ու չկիսվել Ձեզ հետ...
    Ես, մինչև ընտրությունների ավարտն այլևս ոչինչ չեմ գրի, որ ոմանք չկարծեն` թե Մանուկյանին եմ գովազդում, պարզապես իմ գրությունն ընդունեք որպես ողջախոհության կոչ բոլորին...
    Բարին ընդ Ձեզ,
    Վերջին խմբագրող՝ Smergh: 11.02.2008, 15:09:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •