Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ սիրում, որ մենք մեզ սկսում ենք դնել դատավոր, դատախազի, քննիչի, փաստաբանի ու էլի եսիմ ինչերի տեղ: Հա, իհարկե, մենք բոլորս գիտենք, ով ինչ «կեղտեր» ունի իր հետևում ու այնքան հավաստի գիտենք, որ դրանք արձանագրելուց հաստատական ենք գրում, որպես փաստ, որը հերքել հնարավոր չէ: Մի հարցնող լինի, որտեղի՞ց գիտեք էդքան բան: Չէ, մենք բոլորս գիտենք որ քաղաքական գործիչը, որ պաշտոնյան ինչ է արել, ինչ հանցանքներ է գործել, ով ում հանցանքը ոնց է թաքցրել: Ախր չի կարելի այդպես: Վերջապես անմեղության կանխավարկած կոչված բանն էլ կա, մի մոռացեք: Գրելուց գոնե այնպես գրեք, որ հասկացվի, որ Ձեր ենթադրությունն է, ոչ թե ինչ-որ դատաքննությամբ պարզված ու հաստատված իրորողություն, հանցագործություն...
.........
Մի շատ ավելի կարևոր բան էլ կա, կոչվում է խոսքի ազատություն և դա ավելի կարևոր է....

Լեւո՛ն, կդատվենք միասին...

Հարցազրույց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է ցած գլորվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքում իր՝ հիստերիկ ելույթն ուղղեց թաղապետիս կողմը»,-երեկ «Փակագծին» ասաց Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը: «Նա ինձ անվանելով «բոշի թաղի Մհեր», չգիտակցեց, որ դրանով վիրավորում է համայնքի ամբողջ բնակչությանը: Լեւոն, բերանս բացել չտաս, թե չէ քեզ կհանեմ «տրասս»: Այնպես չանես, որ պատմեմ հորդ թաղման արարողության դեպքը... Ա ՜յ գործիք, դու մոռացե՞լ ես, թե ով ես եղել դու մեր թաղում: Եթե մոռացել ես, ես առայժմ քո ով լինելու միայն մի մասին կանրադառնամ: Եւ իմացիր, ամեն ինչ՝ իր հերթով»:
.............
Այստեղ մի հատ հարց կա, որ անձնական բնույթի է. արել եմ, որ իրոք չպիտի անեի: Երբ Մանուչարյանի հետ, որպես կուսակից ընկերներ, բաժանվեցին, Մանուչարյանը հանրահավաք էր անում, Լևոնը խնդրեց ինձ, ես 200-500 հոգի մարդ էի տանում, կանգնեցնում էի առաջին գծում, սովորեցնում էի, որ խանգարեն, ո՞նց են չար երեխաները դպրոցում դասը խանգարում, ու այդպես Մանուչարյանի ելույթները «պռավալ» էինք տալիս, չէինք թողնում: Մի անգամ էլ Մանուչարյանն զգաց, ասաց, որ «այս բոլորը կազմակերպում են պոռնիկ Վազգենը, պոռնիկ Վանոն», ըսենց, Մանուչարյանն էդ պահը զգաց, ինքը ասեց, որ կազմակերպում են այս բոլորը իրենք: Ա~յ նման հարցերով դիմում էր` անում էինք: Հետո հարցեր էին լինում, որ հրահանգում էին, որ ժողովուրդը ցանկանա գնալ նախագահական, այնպես անենք, որ վերջում ասեն՝ «տո էս ինչ ախմախություն ա, էս միտինգ չէր, բան չէր»: Լ.Տ.Պ.-ն ասում էր` նրանց հետ գնացեք, թող ամբողջ ժողովուրդը գա ձեր ետևից: Մարտավարություն էին մշակել, մենք այդպես էլ անում էինք: Օգնել ենք, էլի´, հիմա դնենք ամեն ինչ երեսո՞վ տանք...
..........
Լիլիթ Սահակյան
«Փակագիծ» օրաթերթ, 11.12.2007
Մնացած մանրամասները http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121