Լավ մի քանի, ոչ այնքան զվարճալի դեպք էլ ես պատմեմ:
Որ պատմեմ վրես չջղայնանաք
ՈՒրեմն մի երկու տարի առաջ, մեր շենքում մարդ էր մահացել, իսկ ես ու մեր հարևանի երեխեն մեր <<պադյեստում>> նստաց ուտում-խմում էինք... մեկ էլ իմ հետինը որ չասեց /կենաց էր ասում/ առողջ ողջ, թուլացա, պառկա գետնին, փորս բռնել եմ, /ներքևի հարկում էլ էդ մահացած մարդու ազգականներն են/, թե ինչ կար ըտեղ ծիծաղալու, չեմ հասկացել եսքան ժամանակ: Մի կերպ ինձ պահելով գնացինք իրանց տուն /էն կոկայի շիշն էլ ընդեղ շուռ եկավ
/: Սկսեցինք բա~րձր-բա~րձր ծիծաղալ: Էդ պահին եկավ մեր հարևանը.
-Երեխեք էդ ինչա ձեր ձենը:
Դե արի ես մարդուն ասա, որ ողջ-առողջ բառի վրեն էինք ծիծաղւմ:
Մի դեպք էլ պատմեմ:
ՈՒրեմն ընկերոջս հետ քայլում էինք /ձմեռ էր/, մեր համար, հանգիստ... մեկ էլ ընկերոջս ոտը սղաց, ու երկու ոտքը մինչև վերջ բացած կանգնեց փողոցի մեջտեղը: Հիմա ես կանգնել ծիծաղում եմ, /մենակ էդ պահը տենայիք/ գոնե իրան օգնեմ, մեքենաները <<ձայնային ազդանշան>> են տալիս... հենց որ արդեն կանգնավ, ուզում էր անցներ, նորից սղաց ու դրմփաց, ինչ ամոթ վիճակ: Ծիծաղից չեմ կարում իրար գամ: Վերջը մի կերպ էդ փողոցը անցանք, ընկերոջս <<ծակ>> գլխով:
Բա մի օր էլ, մեր հարևանը /իրանք կատու ունեն/ իրա երեխուն /8 տարեկան/ մենակա թողնում տանը ու գնում խանութ: Մեկ էլ գալիսա, ու ինչ տեսնում: Ես երեխեն, կատվին գցելա ջուրը, հետո հանելա ու իրանց տան պարանից <<շպիլկով>> կախելա: Ո~ր, մերը չտեսավ, ուույյյյ, սկսվեց տուրուդմփոցը: Բառերը էլ չասեմ, դուք արդեն հասկացաք
:
Որ հիշեմ, էլի կգրեմ:
Էջանիշներ