Ես չեմ հասկանում: Քո խոսքում դու գրել ես, որ գաղտնի արձանագրությամբ նրանք բաժանեցին Եվրոպան: Ես ասում եմ, որ դա այդպես չէ: Գաղտնի արձանագրությամբ բաժանվեց միայն Արևելյան Եվրոպան, իսկ թե դրանից հետո Հիտլերը ինչեր է գրավել ոչ մի կապ չունի գաղտնի արձանագրության հետ: ԽՍՀՄ-ն ու Գերմանիան միմյանց միջև չեն բաժանել Ֆրանսիան, Նորվեգիան և այլն: Միայն Արևելյան Եվրոպան:
Ընդհանուր առմամբ հասկանալի է քո տեսակետը՝ Ստալինի «անխելքությունը» կայանում է նրանում, որ ԽՍՀՄ-ը հզոր չեր, եթե հզոր լիներ Հիտլերը չեր հարձակվի:
Դե հիմա բերեմ մի շարք հակափաստարկներ:
Նախ եթե համեմատենք քաղաքացիական պատերազմից հետո հյուծված երկիրը և նախապատերազմյան երկիրը, կտեսնենք որ տարբերությունը հսկայական է: Երկիրը հսկայական առաջընթաց էր ապրել: Թե ինչ միջոցներով, դա արդեն այլ հարց է:
Իսկ ինչպե՞ս կբացատրես Հիտլերի հարձակոմը Ֆրանսիայի, Անգլիայի, Չեխիայի վրա, Նորվեգիայի գրավումը, Ավստրիայի միացումը: Այդ պետությունների ղեկավարները նույնպես անխելք էի՞ն:
Ասեմ ավելին, Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ-ի վրա: ԱՄՆ-ի ղեկավարությունն էլ է՞ր անխելք: Թե՞ այդ պետություններում էլ էին հրամանատարական կազմին ոչընչացրել:
Հզորությունը կապ չունի, քանի որ հզորների վրա էլ են հարձակվում: Եվ ի վերջո ասեմ, որ եթե դու հզոր չես. դա չի նշանակում որ դու մեղավոր ես, որ քո վրա հարձակվել են: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք ենք մեղավոր, որ բազմիցս ենթարկվել ենք հարձակման ու ցեղասպանության:
Դե ցույց տուր թե ինչ դիվանագիտական մեթոդներով պիտի զսպեր Հիտլերին:
Հուլիոս Կեսար, Նապոլեոն, Պետրոս Մեծ և այլն, և այլն, և այլն…
Էջանիշներ