Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հարաւային բարեբեր դաշտերում, այսինքն՝
Սասունի հարաւում, Քաղիրդ գետի աւազանում, գոյ էր Բշերիկ անուն գաւառ, որի բնակիչները քրդերի մօտ ճորտացած, այնուհանդերձ ամրօրէն Հայ կրօնին փառած հայեր էին: Եղեռնի տարիներին, ըստ մեծի մասին պահուեցին քուրդերի մօտ: Խեղճացած եկան Սիրիա, թուրքիայի հանրապետութեան տարիներին: Սիրիայում այդ տարիներին ֆրանսիացիներն էին իշխում: Հողի մարդիկ էին բշերիկցըք, կերտեցին գեղօրայք, բանեցին արտավարութեամբ: 1946ի ներգաղթի ժամանակ, գնացին Սովետ Հայաստան: Սիրիական Միջագետքի բշերիկցիների գիւղերը դատարկեցան, մնացողները բնակեցին քաղաքներում: Անձամբ ճանաչեմ բշերիկցի հայեր. չափազանց հայրենասէր են:
Բացի այդ, կարդացել եմ հայկական «Վարդո» ցեղախումբի մասին: Եղեռնի տարին, արօտ էին բարձրացել բարեկամ քրդերի հետ: Երբ իջան իւրեանց գիւղ, տեսան հայութիւնից դատարկ երկիր, աւերակներ...: Մնացին իրանց բարեկամների մօտ, ապրելով կիսաքոչւոր կեանք: Պատահաբար կը յայտնաբերուէն նախ՝ ասորի, ետքը հայ աւետարանական առաքեալների կողմից: Տասնեակ տարիներ անջատած լինելով հայ կեանքից, բոլորովին շշմել են, երբ իմացել հայ ժողովուրդի առ այդ գոյութեան մասին: Պոլիս, Հայաստան, դարձեալ Պոլիս ու Բելգիա: Հայաստան ներգաղթողներ վտարուել են: Հրանդ Դինկի տիկինը՝ Ռաքել, վարդոցի հայ է: Նրա անցագրում գրած է՝ «վարդո էրմէնի աշիրեթի»:
Կարդացէ'ք այստեղ.
http://hyeforum.com/index.php?showto...dpost&p=188739
Էջանիշներ