User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Քրդախոս Հայեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քրդախոս Հայեր

    Իմ գիտելիքները Հայերի այս խմբի մասին մի քիչ խղճուկ են..
    խնդրում եմ բանիմաց մարդկանց կիսվել իրենց ինֆորմացիայով այս մարդկանց պատմության վերաբերյալ
    կոնկրետ Հին Հայաստանի ո՞ր շրջաններից են սերում, ո՞ր թվերին են վերաբնակեցվել, ինչպե՞ս է զարգացել իրենց կյանքը և ի՞նչ պայմաններում են ապրել ու գոյատևել

    մեծ մասը, Հայրենադարձության տարիներին, տեղափոխվել է Հայաստա՞ն, թե նրանց չնչին մասը և այլն

    սրա հետ զուգահեռ, խնդրում եմ բանիմաց մարդկանց, նաև կիսվել Հայերի այս խմբին հատուկ սովորույթների ու պատկերացումների մասին
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Արտակ Մովսիսյանի հաղորդումից հետո, ամենաարագ արձագանքը:

    Այս մասին տարբեր ֆորումներում շատ եմ գրել, որովհետև նրանց հանդիպել եմ բազմիցս, բայց Եվրոպայում:

    կոնկրետ Հին Հայաստանի ո՞ր շրջաններից են սերում
    Հիմնականում Արևմտյան Հայաստանի բոլոր շրջաններում էլ կան, տարբեր քանակությամբ: Ապրում են նաև Ստամբուլում և Անկարայում: Ինձ հանդիպած մարդիկ Մանիսաից էին (Կիլիկիա):

    ի՞նչ պայմաններում են ապրել ու գոյատևել
    Ապրել են, ինչպես բոլորը: Հիմնականում աղքատ, որովհետև ժամանակակից թուրքիայի արևելյան շրջաններից են: Փրկվել են, մահմեդական լինելու շնորիվ: Մեծամասնությունը ասիմիլացված է քռդերի հետ, բայց հրաշալի հիշում են իրենց արմատները:

    ո՞ր թվերին են վերաբնակեցվել
    Չեն վերաբնակեցվել, միշտ էլ ապրել են Արևմտյան Հայաստանում: Վերջին տարիներին նկատվում է արտագաղթ Եվրոպա, բայց թուրքիայում դա իրենց թվաքանակի վրա չի ազդում, որովհետև նրանց մոտ առկա է բարձր ծնելիություն:
    Ուրախ գրառում:

  3. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ Մովսիսյանի հաղորդումից հետո, ամենաարագ արձագանքը:
    երեկվա հաղորդումը ի նկատի ունե՞ս
    «Արարատ» ու «Մուսալեռ» ֆիլմերի մասին
    ցավոք՝ կեսից միացա
    և, ինչ ճիշտն է ճիշտն է - նրա խոսքից հիշեցի, որ վաղուց ուզում էի նման թեմա բացել այստեղ..

    Ապրել են, ինչպես բոլորը: Հիմնականում աղքատ, որովհետև ժամանակակից թուրքիայի արևելյան շրջաններից են: Փրկվել են, մահմեդական լինելու շնորիվ: Մեծամասնությունը ասիմիլացված է քռդերի հետ, բայց հրաշալի հիշում են իրենց արմատները:

    Չեն վերաբնակեցվել, միշտ էլ ապրել են Արևմտյան Հայաստանում: Վերջին տարիներին նկատվում է արտագաղթ Եվրոպա, բայց թուրքիայում դա իրենց թվաքանակի վրա չի ազդում, որովհետև նրանց մոտ առկա է բարձր ծնելիություն:
    Վիշապաքաղ ջան, նախ՝ շնորհակալություն պատասխանիդ համար

    բայցևայնպես՝ ես երեկվա հաղորդման մեջ առաջին անգամ լսեցի, որ Համշենահայերին «քրդախոս» անվանեն..
    իսկ մահմեդականացված Հայերին, ընդհանրապես, ես միշտ ընդհանուր «Համշենահայեր» անվանումով եմ հանդիպել

    իսկ ինչ վերաբերվում է բացածս թեմային՝ «Քրդախոս Հայերը» (համենայն դեպս՝ նրանք, ում ես ի նկատի ունեյի թեման բացելու ժամանակ) լավ էլ Քրիստոնյա են ու լավ էլ Հայաստանում են բնակվում
    ճիշտն ասած՝ ամբողջ կյանքս ապրելով Հայաստանում՝ երբեք չէի հանդիպել այս տերմինին
    հանդիպեցի սրան Եվրոպայում
    և ինչը հետաքրքրական է՝ բավականին մեծ թվով..
    տվյալ պահին էլ՝ բնակվում եմ մի թաղամասում՝ մոտ 8-9 Քրդախոս Հայերի ընտանիքների հարևանությամբ
    իրենցից լսածներս՝ կցկտուր տվյալներ են պատմական իրողությունների և իրենց պապերի հիմնական ճակատագրի մասին

    ընդհանուր առումով՝ Մեծ Եղեռնի տարիներին վերաբնակեցվել են հիմնականում Սիրիա, մի որոշ թվով էլ՝ այլ Արաբական երկրներ
    բնակվել են Քրդաբնակ շրջաններում ու, Հայերենի հետ զուգահեռ, սկսել հավասարապես օգտագործել նաև տեղանքում գերակշռող լեզուն՝ Քրդերենը

    Հայրենադարձության տարիներին բավականին մեծ թվով ներգաղթել են Խորհրդային Հայաստան
    եթե չեմ սխալվում՝ գաղթականների քարավանների առաջին կայարանատեղերից է հանդիսացել այժմյան Գյումրին (այն ժամանակվա՝ Լենինականը)
    ներկայումս, հիմնական մասը, բնակվում է Արարատյան դաշտավայրում
    կոնկրետ իմ տվյալներով՝ հիմնականում Վեդի քաղաքի շուրջը ու Մասիս քաղաքի բնակչության մեծ մասը

    չնայած այս ամենին՝ և այս երկար ժամանակաշրջանում իրար փոխարինած սերունդներին, մինչև հիմա էլ ճնշող մեծամասնությունը ազատ տիրապետում է Քրդերեն լեզվին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #4
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    երեկվա հաղորդումը ի նկատի ունե՞ս
    Ի նկատի ունեմ երեկվա հաղորդումը, որը վարում է Արտակ Մովսիսյանը: Ես էլ եմ կեսից նաել: Շատ հետաքրքիր էր:

    բայցևայնպես՝ ես երեկվա հաղորդման մեջ առաջին անգամ լսեցի, որ Համշենահայերին «քրդախոս» անվանեն..
    իսկ մահմեդականացված Հայերին, ընդհանրապես, ես միշտ ընդհանուր «Համշենահայեր» անվանումով եմ հանդիպել
    Երեկվա հաղորդման մեջ՝ Համշենահայերին քրդախոս չանվանեցին, մոտավորապես այսպիսի խոսքեր ասեց. «Համշենահայերը խոսում են, հայերենից հեռացաց, բայց հայերեն բառբառով: Այսինքն նրանք հայախոս են և ոչ թե թրքախոս»
    Մոտավորապես եմ հիշում պատմաբանի խոսքերը:

    իսկ ինչ վերաբերվում է բացածս թեմային՝ «Քրդախոս Հայերը» (համենայն դեպս՝ նրանք, ում ես ի նկատի ունեյի թեման բացելու ժամանակ) լավ էլ Քրիստոնյա են ու լավ էլ Հայաստանում են բնակվում
    ճիշտն ասած՝ ամբողջ կյանքս ապրելով Հայաստանում՝ երբեք չէի հանդիպել այս տերմինին
    հանդիպեցի սրան Եվրոպայում
    և ինչը հետաքրքրական է՝ բավականին մեծ թվով..
    Նույն բանը մայրս էր ասում: Մենք էլ նրանց մասին երբևիցե ոչինչ չենք իմացել: Ինձ թվում է, նրանք իրենց քրդերենի իմացությունը Հայաստանում թաքցրել են:

    Ճիշտն ասած, ես վարկած ունեմ, որ նրանք քռդական ինչ որ ցեղ են, որը ընդունելով քրիստոնեությունը՝ հայերի հետ հալածվել է և գախթելով Հայաստան, ասիմիլացվել է: Նրանք անգամ արտաքնապես են ուրիշ, բայց հայասեր են և պատրիոտ: Նրանց հետ շփվելու ժամանակ՝ մտածված քաղաքական թեմաներ եմ բացել, հիմնականում լինելով լսողի դերում: Միանշանակ նրանք հայեր են:

    Բայց եթե իմ վարկածը սխալ է և նրանք ունեն հայկական ծակում, ապա բնակվելով Օսմանյան Կայսրությունում՝ ինչպես են դարձել քռդախոս, այդ հայաշատ երկրում?

    Իրոք հարցականները նրանց հետ կապված շատ են և իրենց երիտասարդների քռդերեն իմացությունն էլ, ոչ լավ կասկածներ է առաջացնում:
    Ուրախ գրառում:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հարաւային բարեբեր դաշտերում, այսինքն՝
    Սասունի հարաւում, Քաղիրդ գետի աւազանում, գոյ էր Բշերիկ անուն գաւառ, որի բնակիչները քրդերի մօտ ճորտացած, այնուհանդերձ ամրօրէն Հայ կրօնին փառած հայեր էին: Եղեռնի տարիներին, ըստ մեծի մասին պահուեցին քուրդերի մօտ: Խեղճացած եկան Սիրիա, թուրքիայի հանրապետութեան տարիներին: Սիրիայում այդ տարիներին ֆրանսիացիներն էին իշխում: Հողի մարդիկ էին բշերիկցըք, կերտեցին գեղօրայք, բանեցին արտավարութեամբ: 1946ի ներգաղթի ժամանակ, գնացին Սովետ Հայաստան: Սիրիական Միջագետքի բշերիկցիների գիւղերը դատարկեցան, մնացողները բնակեցին քաղաքներում: Անձամբ ճանաչեմ բշերիկցի հայեր. չափազանց հայրենասէր են:

    Բացի այդ, կարդացել եմ հայկական «Վարդո» ցեղախումբի մասին: Եղեռնի տարին, արօտ էին բարձրացել բարեկամ քրդերի հետ: Երբ իջան իւրեանց գիւղ, տեսան հայութիւնից դատարկ երկիր, աւերակներ...: Մնացին իրանց բարեկամների մօտ, ապրելով կիսաքոչւոր կեանք: Պատահաբար կը յայտնաբերուէն նախ՝ ասորի, ետքը հայ աւետարանական առաքեալների կողմից: Տասնեակ տարիներ անջատած լինելով հայ կեանքից, բոլորովին շշմել են, երբ իմացել հայ ժողովուրդի առ այդ գոյութեան մասին: Պոլիս, Հայաստան, դարձեալ Պոլիս ու Բելգիա: Հայաստան ներգաղթողներ վտարուել են: Հրանդ Դինկի տիկինը՝ Ռաքել, վարդոցի հայ է: Նրա անցագրում գրած է՝ «վարդո էրմէնի աշիրեթի»:
    Կարդացէ'ք այստեղ.
    http://hyeforum.com/index.php?showto...dpost&p=188739

  6. #6
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Նրա անցագրում գրած է՝ «վարդո էրմէնի աշիրեթի»:
    Ի՞նչ անցագիր ի նկատի ունեք, յարգելի Պանդուխտ: Թիւրքիայի քաղաքացիների passport-ներում գրւո՞ւմ է ցեղային պատկանելութեան մասին:

    Ճիշտն ասած ես էլ եմ Եւրոպայում յանդիպել թուրքիայից եկած շատ հայրենասեր հայերի…

  7. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հարաւային բարեբեր դաշտերում, այսինքն՝
    ...
    http://hyeforum.com/index.php?showto...dpost&p=188739
    Շնորհակալությո՛ւն պատասխանի համար
    շատ հետաքրքիր տվյալներ էին ինձ համար
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06
  5. Բարի լույս, հայեր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.11.2007, 12:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •