Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Կրոն բաժնում որպես մոդերատոր առաջարկում եմ Ateist-ին, քանզի նա չի դավանում կոնկրետ ոչ մի կրոն, նկատել եմ որ երբեք չափերը չի անցնում՝ վիրավորում, իմ կարծիքով օբյեկտիվ է
Հա, բայց էդ մարդն արդեն հրաժարվել է՝ անձամբ խոստովանելով, որ համոզված չէ, որ կարող է օբյեկտիվ լինել...
մեկ էլ Արշակին եմ առաջարկում, նրանից հանդուրժող, հանգիստ, հավասարակշռված երևի էլ չկա
Հա, ճիշտ ես ասում, Արշակի պես հավասարակշռված մեկ էլ երևի մենակ Հուսիկն է, բայց համարյա համոզված եմ, որ Արշակն էլ ինձ նման արդեն հասցրել է մինչև կոկորդը «կշտանալ» կրոնական թեմաներից... Համ էլ խնդրում եմ հանգիստ թողնել իմ հավասարակշռված եղբոր նյարդերը. դրանք նրան հաստատ դեռ պետք կգան ուրիշ գործերի համար։


Հա ի դեպ Մականունը մասնագիտությամբ տնտեսագետ է և բավականին հավասարակշռված և հանգիստ մարդ / չնայած Արշակին չի հասնի/
Էդ դեպքում թող մեկնումեկը նրան տեղեկացնի էս ամեն ինչի մասին, տեսնենք՝ համաձայն է, թե չէ։

Ժողովուրդ, իսկ «Իրավաբանություն» բաժնի մոդերատորի համար ոչ մեկդ ձայն–ձուն չեք հանում... Իրավաբաններ չունե՞նք։ Թեև մոդերատորի համար երբեմն շատ ավելի կարևոր են նրա մարդկային զանազան հատկանիշները, քան հենց մասնագիտական գիտելիքները։ Բայց ամեն դեպքում ցանկալի կլիներ, եթե բաժնի մոդերատորը նաև քիչ թե շատ գիտակ լիներ տվյալ բնագավառում։

Հ. Գ. Հուսով եմ՝ բազմիցս արգելափակված իրավաբաններ չեն բուսնի ընդհատակից...