Կրոնում Grieg
Կրոնում Grieg
ցավոք ցանկություն ընդհանրապես չունեմ<<Իրավաբանության>> բաժնում կառաջարկեի Օպտիմիստ Ռեալիսի թեկնածությունը:
1.Դա իր մասնագիտությունն է
2.Օբյեկտիվ է
3.Ունի փորձ մոդերատորության![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ihusik–ի թեկնածությանը երկու ձեռքով կողմ եմ։ Կարծում եմ, որ նա արդեն վաղուց ապացուցել է, որ «Կրոն» բաժնում կարող է լավ մոդերատորություն անել։
Կրոն բաժնում արդեն առաջարկված մյուս թեկնածուներին դեմ եմ, բացառությամբ Grieg–ի։ Ուղղակի Grieg–ին կրոնական թեմաներում առանձնապես չեմ նկատել, այդ պատճառով նրա թեկնածության վերաբերյալ հստակ կարծիք չունեմ։
Եթե անհրաժեշտ լինի, հետագայում կողմ և դեմ կարծիքներս կհիմնավորեմ։ Հիմա էդքան գրել չեմ ուզում։
Բաժնի քննարկումներին տարբեր կրոնների ներկայացուցիչների մասնակցությունը կարծում եմ ցանկալի է, բայց մոդերատորական կազմում պատերազմող ծայրահեղությունների բազմությունը դժվար թե օգտակար լինի։
Կրոնական թեմաներում մոդերատորի աշխատանքը շատ հաճախ կապված է տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև կրոնական անհանդուրժողականության պատճառով առաջացած կոնֆլիկտները հարթելու հետ։ Հետևաբար անհրաժեշտ է մոդերատար, որը բավականաչափ հանդուրժող կլինի տարբեր կրոնների, դրանց ներկայացուցիչների նկատմամբ, չի դրսևորի անհարգալից վերաբերմունք, վերամբարձ կեցվածք մյուսների նկատմամբ ու քիչ թե շատ ծանոթ կլինի տարբեր կրոններին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ցավոք ես չեմ կարող ժամանակի պակասության պատճառով ..Կրոնում Grieg
Բյուրակնի մորդերատորությանը «Ժամանակակից հայ գրականություն» կողմ եմ«Հայ գրականություն» բաժնում նույնպես սակայն վատ չեր լինի այդ բաժնում ևս մեկ մոդերատոր լիներ
Կրոն բաժնի մոդերատորը կարծում եմ պետք է երկաթյա ձեռք ունենա որպեսզի կարողանա կարգը պահպանել տարբեր տեսակի ագրեսիվ գրառումներից ֆանատկիների, զրադաշտների, հին վեդաների երկրպագուների , բուդդիստների , եհովաի վկաների, Քրիստոսի "իրական" և իրական ճանապարհին հետևողների, հակասեմիտների, ուլտրա աթեիստների, իսլամին ատողների,ռոտարիների,/հակա/մասոների, մորմոների և այլ անդամների կողմից, քանի որ անկախ հայացքներից բոլորն ել պահի տակ կարող են չդիմանալ..
իմ սուբյեկտիվ կարծիքով Philisoperը հարմար թեկնածու չե և կրոնական հարցերում ավելի հավասարկշռված կշռադատումներ անող թեկնածու է անհրաժեշտ..
իրավաբանություն բաժնում Dragonը կարծում եմ լավ մոդերատոր կլինի..
տնտեսագիտության բաժնում Economis tնիքից ելնելով Economist
![]()
...
Ուրեմն` Philosopher-ի մասին: Philosopher-ը պաշտոնապես ու հրապարակայնորեն հրաժարվում է այդ բաժնում մոդերատորությունից, քանի որ.
ա. այդ բաժնում սովորաբար քննարկումներ անցկացնող անդամների մեծ մասը ոչ բավարար գիտելիքներ ունի կրոնի ասպարեզից և չի տիրապետում կրոնա-փիլիսոփայական բանավեճերի կուլտուրային (որը ևս կապված է ոչ բավարար գիտելիքների հետ),
բ. այս բաժնում և ընդհանրապես Դար ակումբում ինտելեկտուալ ընկալման որոշ պարամետրերի համապատասխանող անդամները, դեռ բաժինը չբացված, անում են այնպիսի հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում այդ բաժնի հետ որևէ առնչությունը, բացի, անշուշտ, պաշտոնական` ավագ մոդերատորականից, և ակնհայտ են դարձնում որոշ թյուրըմբռնումներ, որոնք, գոնե ես որոշ մարդկանցից չէի սպասում:
Հ.Գ. Առաջարկված թեկնածուներից որևէ մեկին հարմար չեմ համարում, քանի որ հեշտությամբ կարելի է ապացուցել ինչպես նրանց օբյեկտիվությունը, այնպես էլ սուբյեկտիվությունը: Սատանան մանրամասների մեջ է: Ինչպես և կյանքը, ի դեպ: Ապրեք, ապագա մոդերատորներ, բայց մեզ պես չապրեք
Հ.Գ. 2: Philosopher-ի թեկնածության հետագա քննարկումը իմ այս հայտարարությամբ պահանջում եմ դադարեցնել: Ես Կրոնի բաժնում մոդերատորի թեկնածու չեմ: Մոդերատորին փնտրեք ինքներդ ձեր մեջ: Մի քիչ կրոնական կոչ ստացվեց, բայց ոչինչ: Պետք է հարմարվել: Ի դեպ, ով իսկապես ցանկանում է այս բաժնում մոդերատոր դառնալ, թող մանանեխի չափ հավատ ունենա, որ կդառնա: Իմ մանանեխն էլ` իրեն![]()
Վերջին խմբագրող՝ Philosopher: 07.01.2008, 16:55:
Ես <<Կրոն>> բաժնում քրիստոնյաների կողմից կառաջադրեի Amina -ի թեկանածությունը, քանի որ լավ ծանոթ է քրիստոնեությանը և երկար ժամանակ է լինում ինտերնետում, հավասարակշված է և ողջամիտ:
Հա, իրեն չհասցրեցի հարցնել, կապի մեջ չեր, սակայն կհայտնեմ որպեսի առաջարկը չնդունելու դեպքում հայտնի:
ihusik -ի մոդերատորությունը որպես չեզոք մոդերատոր ողջունելի կլինի իմ կողմից քանի որ նա ևս հավասարակշռված է:
Վերջին խմբագրող՝ Hrayr: 07.01.2008, 16:56:
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ես առաջարկում եմ Ուլուանաին, ու նաև առաջարկում եմ զվարճալի բաժինը տալ ուրիշի մեխկ ա էդ աղջիկը![]()
«Կրոն»-ում առաջարկում եմ Աթեիստի թեքնածությունը…
Տնտեսագիտությունում՝ Մականուն-ի:
Բացի Բյուրակնից, գրականության նոր բաժիններում առաջարկում եմ impression-ի թեկնածությունը:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գրականություն բաժնում համամիտ եմ Բյուրի՝ մոդերատոր լինելուն![]()
Կրոն բաժնում մոդերատորի ընտրությունը մի քիչ ավելի բարդ է , քան մնացած երևի թե բոլոր բաժիններում, ու առնվազն երկու կամ երեք մոդերատոր է պետք՝ հավասարակշռված ու համբերատար: ihusik-ը շատ լավ թեկնածուէ այդ բաժնում մոդերատոր լինելու, բայց չեմ կարծում, որ համաձայնի
Առայժմ այսքանը, եթե էլի հարմար թեկնածու գտնեմ, կգրեմ![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Շնորհակալ եմ վստահության համար, բայց ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ բաժնից...Համ էլ, ավագ մոդերատոր լինելով, ես այսպես թե այնպես համարյա բոլոր բաժիններին էլ հետևում եմ, բայց էս պահին էդքան նյարդ ու ժամանակ չեմ ցանկանա հատկացնել հատուկ էդ բաժնին։
Հետաքրքիր է, ինչի՞ համար եմ մեղք...Ձայնալար-ի խոսքերից
![]()
Չեմ կարծում, թե ամեն կրոնի կողմից մի ներկայացուցիչ ունենալը հարմար տարբերակ է։ Ավելի հարմար կլինի, եթե չեզոք ու բոլոր կրոնների նկատմամբ հանդուրժող մարդ լինի։ Գուցե ասածս առաջին հայացքից անհեթեթ թվա, բայց կարծում եմ, որ տվյալ բաժնում աթեիստ մոդերատորն ավելի նախընրելի կլիներ, քան, օրինակ, քրիստոնյան, մուսուլմանը կամ հեթանոսը (բուդդիստներին չեմ ասում, որովհետև բուդդիստները, ի տարբերություն նախորդների, հանդուրժող են մյուս կրոնների հանդեպի դեպ, ևս մի անգամ հիշեցնեմ, որ ես բուդդիստ չեմ, ոչ էլ աթեիստ
)։ Այդ առումով թեկուզև Amina–ին էլ հարմար չեմ համարում որպես «Կրոն» բաժնի մոդերատոր, քանի որ թեև հարգում եմ նրան որպես խելացի, կիրթ ու հավասարակշռված անդամի, բայց նրա կրոնական թեմայով գրառումներում նկատել եմ քրիստոնեության՝ որպես բացառիկ ու միակ ճշմարիտ կրոնի ընկալում ու մյուս կրոնների նկատմամբ անհանդուրժողականություն...
Մի բան էլ ասեմ. այնքան էլ լուրջ վերաբերմունք չեմ համարում անդամների մականունների իմաստից ելնելով՝ համապատասխան բաժիններում նրանց մոդերատորություն առաջարկելը։ Օրինակ՝ Աթեիստին՝ «Կրոնում», Economist–ին՝ «Տնտեսագիտության» բաժնում։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ, ասածս ոչ մի կապ չուներ նշված անդամների հետ, գուցե նրանք իսկապես ունեն մոդերատորի համար անհրաժեշտ հատկանիշներն ու արժանիքներ, բայց այդ դեպքում նրանց թեկնածությունն առաջարկելիս անպայման նշեք հենց դրա՛նք, ոչ թե որպես հիմք ներկայացրեք նրանց մականունները...
Մականուն մականունով անդամը կարծես թե բավական լուրջ ու հավասարակշռված գրառումներ էր անում, բայց վաղուց չեմ տեսել նրան Ակումբում... Եթե նա գոնե որոշ չափով տեղեկացված է տնտեսագիտության բնագավառում, ապա ես էլ եմ կողմ նրա մոդերատորությանը համապատասխան բաժնում։Guest-ի խոսքերից
Selene–ին էլ եմ կողմ, եթե համաձայնի, որովհետև իր բաժինը՝ «Հոգեբանություն և Փիլիսոփայություն», առանց այդ էլ Ակումբի ամենածանրաբեռնված ու ամենաբարդ բաժիններից է, թեև «Կրոնի» առանձնացումն այդ բաժնից զգալի թեթևացում է խոստանում վերջինիս։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կրոն բաժնում որպես մոդերատոր առաջարկում եմ Ateist-ին, քանզի նա չի դավանում կոնկրետ ոչ մի կրոն, նկատել եմ որ երբեք չափերը չի անցնում՝ վիրավորում, իմ կարծիքով օբյեկտիվ է, մեկ էլ Արշակին եմ առաջարկում, նրանից հանդուրժող, հանգիստ, հավասարակշռված երևի էլ չկա
Հա ի դեպ Բյուրակնի մոդերատրությանը հայ գրականություն բաժնում դեմ եմ, կառաջարկեմ impression-ին, կամ երկուսն իրար հետ, բայց եթե Բյուրը մենակ լինի ես այդ բաժին ոտք կամ մկնիկչեմ դնի:
Հա ի դեպ Մականունը մասնագիտությամբ տնտեսագետ է և բավականին հավասարակշռված և հանգիստ մարդ / չնայած Արշակին չի հասնի/
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ