Ես մտածում եմ, որ երբ որ աղջիկն ու տղան ընկերություն են անում, ունեն հավասար իրավունքներ: Չեմ ընդունում, երբ տղան իրան դնումա "շեֆ"-ի տեղ, ու փորցումա տան տղամարդը լինի լօլ: Չէ որ մինչև էդ աղջկա հետ ընկերություն անելը ինքը տեսել է, թե օրինակ, ոնց է աղջիկը հագնվում... ուրեմն ինչու՞ դժգոհել:

Բացի այդ, եթե սիրում ես, շատ մանր-մունր բաների վրա կարելի է աչք փակել, ու մի անգամ նենց անել, որ սիրածդ մարդը իրան լավ զգա... Բայց դա չի նշանակում, որ եթե ընկերդ ասի շնչի, պետքա շնչես, եթե ասի՝ մի շնչի, չշնչես: Չեմ կարծում, թե որևէ տղայի հաճելի կլինի, եթե իր ընկերուհին այսպես ասած "շունիկ" լինի: Իսկ ընկերոջդ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ մեջ, թե դու որտեղ ես գնում, ոչ մի վատ բան չկա, ամենաճիշտը դա է, բայց ոչ թե թույլտվություն հարցնել: