Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…
... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք![]()
Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…
... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք![]()
կարող են : հանդիպել եմ նման դեպքերի:
Հա կարող են, բայց խաղը շատ արագ կարա իրեն մատնի, որ խաղ է![]()
Երբեմն լինում են մարդիկ, ովքեր սիրելու և առավել ևս սիրվելու պակաս են զգում, ու այդպիսի մարդիկ ամեն կերպ փորձում են գտնել մեկի՝ ում կարող են գոնե համակրել, իսկ հետո արդեն վերնագրի պես՝ սեր են խաղում, ու ամենադաժանն այն է,որ տարվում են այդ խաղով ու մոռանում իրականությունը և այդպես էլ երեկ չեն կարողանում հասկանալ՝ սիրում են թե՞ խաղում... պարզվում է դա միայն շատ տարիներ անց, երբ ետդարձի ճանապարհ չի լինում...![]()
Հ.Գ.Cassiopeia-ի խոսքերից
Իմ կարծիքով ոչ թե երբեմն լինում են մարդիկ, որ սիրվելու կարիք են զգում, այլ բոլոր մարդիկ սիրվելու կարիք են զգում, պարզապես կամ հանգամանքները չեն նպաստում, որ մարդը սիրվելու համար քայլ անի, կամ էլ հավես չի ունենում (ինչպես ես)
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 05.02.2008, 11:04: Պատճառ: Գրառման ավելացում
Զզվում եմ այս երևույթից ու համարում, որ սա իմ սկզբունքներին դեմ է երբեք չեմ խաղացել, չնայած հնարավորութոյւն եղել է, ինչպե՞ս կարելի է խաղալ դիմացինի զգացմունքների հետ, մի պահ պատկերացրու որ մի օր էլ քեզ հետ կխաղան, իրոք տհաճ ա:
Ճիշտ ա ասում Վերան եթե սիրում եք ուրեմն իսկական, խաղերի տարիքից դուրս եկեք![]()
եթե մեկը ուզում է խաղա , ապա կդառնա այդ խաղի զոհը ,չեմ հասկանում , ուրիշին համակրելով մոռանալ նախկինի ,ինչքանով է արդարացված կամ կենսունակ :
Ի դեպ` ով ուզում է խաղա ,ապա արդարացի եմ համարում , որ դիմացինը զգա դա ու օգտագործի `իր հերթին ավելի դաժան խաղ խաղա![]()
Դե նման մարդիկ էլ են պատահում։ Ես խաղացողներին միանգամից զգում եմ, այ դրա համար էլ լավ վարպետ եմ խաղի
Հե՜յ, կարգավիճակիս չխաբվեք, ես ավելու «թունավոր» օղակ գիտեմ, քան սիրային խաղն է...
Իմը մարդկային փիլիսոփայություն ա, այն էլ չակերտների մեջ...
իսկ Կասիի հետ լրիվ համաձայն եմ.
... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք
Եկեք սեր չխաղան… Գեղեցիկ է հնչում, և ո՞վ չի ցանկանա այդ սերն ապրել, ոչ թե խաղալ, բայց… Հիմա ինձ ասեք, թե ի՞նչ ապրի այն անհատը, որին բացատրել են, որ նախ ամուսնանում, հետո են սիրում ու նա էլ ամուսնացել է ու… Ու սեր չի ապրում, ի՞նչ անել, չխաղալ, ասել որ չի սիրում ու վե՞րջ… Եվ չեմ կարծում, որ սա հազվադեպ հանդիպող երևույթ է: Չե՞ք կարծում, որ այդ խաղացած սիրով դիմացինի սերն են փրկում, էլ չեմ ասում արդեն ձևավորված ընտանիքը, հայ ենք, չէ՞…
Ուզես, թե չուզես, այդ խաղալը պեք է գալիս, պարզապես պետք է կարողանալ վարպետ խաղալ, հակառակ դեպքում իմաստ չունի: Եվ չարժե այդ խաղի համար մեղավորներ փնտրել…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Սերը սուտ է խոզ պահեք![]()
Վերջին խմբագրող՝ Chuma: 13.04.2008, 23:18: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ