Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 3.

Սկսենք Ամանորը նոր էջից, մոռանալով անցյալում մեր միջև ծագած անհամաձայնությունները, մոռանալով փոխադարձ կամ ոչ փոխադարձ վիրավորանքները, փորձելով նոր տարի մտնել որպես համերաշխ ընկերներ, կարգապահ ակումբցիներ: (...)
Հուսով եմ, հաջորդ, 2008 թվականին ակումբի ղեկավարություն - ակումբի սովորական անդամներ անջրպետը կվերանա, ղեկավարները չեն փորձի անտեղի պատժել, իրենց «ուժը» կիրառել ակումբցիների նկատմամբ, ակումբցիներն էլ կշարժվեն ակումբի կանոնադրության շրջանակներում, չեն կատարի խախտումներ:

Հուսով եմ, որ նոր տարում կանցկացնենք միայն օգտակար, հետաքրքիր, հաճելի քննարկումներ, կլինենք ընկերներ, միմյանց նկատմամբ հարգանքով
Վաղուց սպասում էի այս անակնկալին: Շնորհակալություն Իրականում սա ավելին է քան անակնկալ, կամ շարքային գրառում:
Առաջարկում եմ այս մեջբերված հատվածը (միգուցե` կրճատումներով, փոփոխություններով) տեղադրել առաջին էջում` ամանորյա շնորհավորանքի կողքին (փոխարեն):