Կարևորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որը թերևս ամենակարևոր տոնն է մեր երկրի համար, ակումբի ղեկավարությունը որոշեց այս հիասքանչ տոնի առթիվ անակնկալներ մատուցել ակումբցիներին:
Առաջին անակնկալը պայմանական կավանենք «Համաներում»:
1. Զրոյացվել են բացարձակապես բոլոր ակումբցիներին տրված տուգանային միավորները, հանվել կարմիր և դեղին քարտերը: Բոլորին առաջարկում ենք ամեն ինչ սկսել նոր էջից, հետևում թողնելով նախկին կարգազանցություններն ու միմյանց նկատմամբ լարված տրամադրությունները (եթե այդպիսիք կան), կառուցել հստակ բարեկամական հարաբերություններ, ակումբում գրառումներ անել զուտ կանոնադրության շրջանակներում. այս ամենը բխում է բոլորիս շահերից:
2. Արգելափակումից հանվել են մի քանի արգելափակված անդամներ՝ AntiDrug, Needles In Eyes, Brigada, Պանդուխտ, Գեվորգ, vahe avetyan: Հուսով ենք, որ հետևում կմնան կարգազանցությունների, վիրավորանքների ու մնացած ամեն ինչի հետ կապված հուշերը, ու կկարողանանք ակումբի շրջանակներում միասին անցկացնել նորմալ, հետաքրքիր ու կանոնադրությանը համապատասխան քննարկումներ:
Նորից շնորհավորում եմ բոլորին Անկախության օրվա կապակցությամբ:
Մյուս անակնկալները՝ հաջորդիվ![]()
Էջանիշներ