User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշմարիտ եք նշում. շատ քրիստոնեական տոներ էլ նշվում են հենց այն օրերին ինչ նշվել են նաև մինչ քրիստոնեական ժամանակները քանզի անհնար էր լինելով Ճշմարտության ու Իմաստության կրողը հեռանալ այն Ճշմարտություններից, որոնք եղել են նաև մինչ քրիստոնեական ժամանակները և մեկ հավերժ Լույսի խորհրդանիշը՝ Արևը, փոխարինվել է նորով՝ Քրիստոսով, սակայն ափսոս որ մի ձևի (այլ ոչ թե էության) կամ խորհրդանիշի փոփոխության համար հարկ եղավ և ջանք չխնայվեց հինն ավերելու համար որպեսզի կառուցվեր նորը և իմ խորին համոզմամբ այդ սխալն էր որ զրկեց քրիստոնեությանը դարերից եկող և իր ակունքներին կապող հավերժ Ճշմարտությանը, որը որքան էլ որ նվազի անհնար է որ վերանա ինչպես մարմնավորված Լույսի խորհրդանիշ այս անմար կանթեղը՝ Արևը կամ Քրիստոսը։

    Ի դեպ, Քրիստոս կամ Քրեստոս տերմիններն ինչպես նաև բազում խորհրդանշեր, այդ թվում նաև խաչը մինչքրիստոնեական ծագում ունեն և եթե անվերապահորեն ու անկողմնակալ մոտենանք հենց նույն իմաստով էլ կիրառվել են. այդպես չէ՞ հարգարժան Տեր Հայր։ Դժվարությամբ ու ինքս ինձ դեմ գնալով սակայն հարգանքից ելնելով գրեցի դիմելով Ձեզ Տեր Հայր, գուցե չեմ հասկանում դրա իմաստը դրանի՞ց է. չե՞ք բացատրի ինչու՞ պետք է դիմել որպես Տեր Հայր. ու՞մ Տերն ու Հայրն են եկեղեցու սպասավորները, մի՞թե բոլորս էլ մեկ Տեր ու Հայր չունենք և բոլորս էլ հավասար Աստծո զավակները չենք ինչպես և Հիսուսը, որն իր մեջ ուներ Աստծո Լույսն ու դարձավ հենց այդ Լույսը (Քրիստոս), քանզի իսկզբանե հենց այդ Լույսն էր՝ ինչպես և մենք բոլորս, քանզի Նա մեր մեջ է։
    Շնորհակալ եմ հարգանքի համար.
    Այո մեր Տերն ու Հայրը մեկն է ` Աստված, սակայն, դա չի նշանակում որ աշխարհիկ կյանքում մենք այդ բառերը չպետք է գործածենք: Խնդիրը որն է , Աստծո պարագային այդ բառերն օգտագործելիս , ստանում են այլ իմաստ, իսկ մեր առօրյա կյանքում ամենևին այլ իմաստ. Այստեղ չպետք է հարթությունները փոփոխվի և իրականությունը շփոթվի: Տեր Հայրը մարդկային կոչում է, քանի որ ի պաշտոնե, քահանան հավատավոր մարդկանց հովիվն է, ուստի այստեղից էլ համապատասխան նրա կոչմա ծագումն է: Քրիստոսով միայն սիմվոլների փոփոխություն տեղի չունեցավ, այլ արմատապես մարդկությունը նոր իմաստ ստացավ իր կեցության հետ: Այո գուցե և Քրեստոս բառը եղել է մինչ Քրիստոսը, սակայն չպետք է մոռանանք, որ Քրիստոս նշանակում է Աստծո Օծյալ:
    Եւ ինչ վերաբերում է Տերունական խաչի. Այո , խաչը կիրառվել է մինչև Քրիստոս, սակայն այն եղել է պարզապես պատժի գործիք, և այն էլ այդ խաչը եղել է ոչ մեր պատկերացված ավանդական ձևով: Այն եղել է լատինատառ "տ" տառի տեսքով: և միայն Քրիստոսի խաչի վրա փակցվեց Պիղատոսի գրություն, թե Հիսուս Նազովրեցի Թագավոր Հրեից: Եւ վերևում ամրացված այդ ձողի շնորհի Քրիստոսի խաչափայտը դարձավ քառաթև:
    Քրիստոս Լույս է աշխարհի, և անգամ արևի լույսը չի կարող նրա հետ համեմատվել, քանզի արևն ել է Նրա կողմից արարված:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր երբ՞ է սկսվում Մեծ Պասը
    ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ. ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ՊԱՀՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԵՐԵԿՈՅԱՆ, ԵՐԲ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿՓԱԿՎԵՆ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԸ; Օգտվելով առիթից առաջարկում եմ մտորել պահքի վերաբերյալ թե ինչ է այն յուրաքանչյուրիդ համար, և ինչես եք նախկինում այն անցկացրել և կամ պատրաստվում անցկացնել:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 08.01.2008, 12:43: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգանքի համար.
    Այո մեր Տերն ու Հայրը մեկն է ` Աստված, սակայն, դա չի նշանակում որ աշխարհիկ կյանքում մենք այդ բառերը չպետք է գործածենք: Խնդիրը որն է , Աստծո պարագային այդ բառերն օգտագործելիս , ստանում են այլ իմաստ, իսկ մեր առօրյա կյանքում ամենևին այլ իմաստ. Այստեղ չպետք է հարթությունները փոփոխվի և իրականությունը շփոթվի: Տեր Հայրը մարդկային կոչում է, քանի որ ի պաշտոնե, քահանան հավատավոր մարդկանց հովիվն է, ուստի այստեղից էլ համապատասխան նրա կոչմա ծագումն է: Քրիստոսով միայն սիմվոլների փոփոխություն տեղի չունեցավ, այլ արմատապես մարդկությունը նոր իմաստ ստացավ իր կեցության հետ: Այո գուցե և Քրեստոս բառը եղել է մինչ Քրիստոսը, սակայն չպետք է մոռանանք, որ Քրիստոս նշանակում է Աստծո Օծյալ:
    Եւ ինչ վերաբերում է Տերունական խաչի. Այո , խաչը կիրառվել է մինչև Քրիստոս, սակայն այն եղել է պարզապես պատժի գործիք, և այն էլ այդ խաչը եղել է ոչ մեր պատկերացված ավանդական ձևով: Այն եղել է լատինատառ "տ" տառի տեսքով: և միայն Քրիստոսի խաչի վրա փակցվեց Պիղատոսի գրություն, թե Հիսուս Նազովրեցի Թագավոր Հրեից: Եւ վերևում ամրացված այդ ձողի շնորհի Քրիստոսի խաչափայտը դարձավ քառաթև:
    Քրիստոս Լույս է աշխարհի, և անգամ արևի լույսը չի կարող նրա հետ համեմատվել, քանզի արևն ել է Նրա կողմից արարված:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 13 րոպե անց
    Այ հիմա պարզ է
    Բայց այս նախադասության հետ ընդհանրապես համաձայն չեմ
    Քրիստոս Լույս է աշխարհի, և անգամ արևի լույսը չի կարող նրա հետ համեմատվել, քանզի արևն ել է Նրա կողմից արարված:
    Չեմ կարծում որ Քրիստոսը լույս է արարել և վերջապես մարդ արարածը արև արարողին խաչի՞, ինձ կներեք բայց անչափ անhասկանալի արտահայտություն է:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Օրհնեցեք Տեր Հայր,
    Մեր ժամանակների ամենատարածված մտածողությունն է, որ ասում են «Ոչ ոքի վատություն չեմ անում, իմ մեջ հավատում եմ: Թե չէ ինչ գնալ եկեղեցի, ձեւականություններ անել...», եւ նմանատիպ բազմաթիվ մտքեր, որոնք լսելիս սրտի մեծ ցավ եմ զգում:
    Ինչպե՞ս վերապրենք այդ ցավը: Ինչ խորհուրդ կտաք նման դեպքերում ինչպես վարվել, կամ մի գուցե լռե՞լ միայն:
    Ի վերջո նման մտածողությունը ի՞նչ հանգամանքներում կարող է փոխվել եւ մարդու սրտում ԻՐԱԿԱՆ Սեր ծնվի առ Աստված, որ մարդը քայլի դեպի Նա:
    Շնորհակալություն

  4. #4
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    [QUOTE]
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք սիրելիներս մեկընդմիշտ ւընդունենք մեկ պարզ ճշմարտություն, որ Աստվածաշունչ կարող է լինել միայն այն գիրքը, որն հենց այդպես է հայտնի համայն մարդկության: Գիրք որում չկա հայտնություն կամ ծանոթություն կամ ներկայավում հիսուս Քրիստոսի մասին չի կարող կոչվել Աստվածաշունչ: Վստահ եմ սրանվ ամեն ինչ ասեսցի:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն
    Հարգելի Տեր Շմավոն, ձեր ասածը ընդունում եմ որպես ճշմարտություն, բայց եթե նայենք ձեր թվարկած գրքերի անվանումները իրենց օրիգինալ անվանմամբ չի նշանակում Աստվածաշունչ, դա հայերեն անվանումն է, բայց այս ասելով ես չեմ հերքում, որ դրանք Աստծո հետ կապ չունեն: Հին կտակարանի սկիզբը հայտնի չե թե ով է հեղինակը, Աստված՞ հաստատ չե, եթե Նա լիներ Հեղինակը ապա Նա կասեր Իր մասին, թե Նա ինչ ձև ունի, որտեղ է... Նոր Կտակարանը նույնպես անձամբ Աստծո խոսքը չե, այլ Քրիստոսի աշակերտնեի... Համայն մարդկությանը շատ գրքեր կան հայտնի, նաև Դարվինի տեսությունը, դա էլ՞ համարենք աստվածաշունչ...
    ««Գիրք որում չկա հայտնություն կամ ծանոթություն կամ ներկայավում հիսուս Քրիստոսի մասին չի կարող կոչվել Աստվածաշունչ:»»
    Այս խոսքերը ասելով արդյոք չի՞ նշանակում որ ձեզ համարում էք միակ ճշմարիտ ճանապարհ, ին՞չ կասեք մյուս կրոնների մասին, սխալ են՞
    Օրինակ Վեդաները անձամբ դուրս են եկել Աստծո շնչից, որոնք հետագայում տրվեց Գերագույնի կողմից Արարչին, որոնք էլ հանդիսանում են աշխարհում բոլոր կրոնների հիմքը... Հին Կտակարանը հիմնված է Վեդաների վրա, բոլոր պատմությունները իրենց օրիգինալ և անփոփոխ վիճակում կան Վեդաներում, ես կարդացել եմ դրանք, Նոյի պատմությունը, Ադամի և Էվայի և շատ ուրիշ... ինչպես նաև Քրիստոսի Հայտնության մասին մինչ Նրա Հայտնությունը...
    Կան գրքեր որտեղ Քրիստոսի անունը չի շոշափվում, բայց Գերագույնի շրթերից է բխել, օրինակ Բհագավադ Գիտան, որը սանսկրիտերենից թարգմանած նշանակում է Բհագավադ-Գերագույն Աստված, Գիտա-երգ գիտելիք:
    Կամ Չայտանյա Չարիտամրիտա և շատ ուրիշ...
    Հարգանքներս...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.03.2010), E-la Via (07.03.2010), Gayl (04.03.2010)

  6. #5
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    [QUOTE=յոգի;1950633]
    Հարգելի Տեր Շմավոն, ձեր ասածը ընդունում եմ որպես ճշմարտություն, բայց եթե նայենք ձեր թվարկած գրքերի անվանումները իրենց օրիգինալ անվանմամբ չի նշանակում Աստվածաշունչ, դա հայերեն անվանումն է, բայց այս ասելով ես չեմ հերքում, որ դրանք Աստծո հետ կապ չունեն: Հին կտակարանի սկիզբը հայտնի չե թե ով է հեղինակը, Աստված՞ հաստատ չե, եթե Նա լիներ Հեղինակը ապա Նա կասեր Իր մասին, թե Նա ինչ ձև ունի, որտեղ է... Նոր Կտակարանը նույնպես անձամբ Աստծո խոսքը չե, այլ Քրիստոսի աշակերտնեի... Համայն մարդկությանը շատ գրքեր կան հայտնի, նաև Դարվինի տեսությունը, դա էլ՞ համարենք աստվածաշունչ...

    Այս խոսքերը ասելով արդյոք չի՞ նշանակում որ ձեզ համարում էք միակ ճշմարիտ ճանապարհ, ին՞չ կասեք մյուս կրոնների մասին, սխալ են՞
    Օրինակ Վեդաները անձամբ դուրս են եկել Աստծո շնչից, որոնք հետագայում տրվեց Գերագույնի կողմից Արարչին, որոնք էլ հանդիսանում են աշխարհում բոլոր կրոնների հիմքը... Հին Կտակարանը հիմնված է Վեդաների վրա, բոլոր պատմությունները իրենց օրիգինալ և անփոփոխ վիճակում կան Վեդաներում, ես կարդացել եմ դրանք, Նոյի պատմությունը, Ադամի և Էվայի և շատ ուրիշ... ինչպես նաև Քրիստոսի Հայտնության մասին մինչ Նրա Հայտնությունը...
    Կան գրքեր որտեղ Քրիստոսի անունը չի շոշափվում, բայց Գերագույնի շրթերից է բխել, օրինակ Բհագավադ Գիտան, որը սանսկրիտերենից թարգմանած նշանակում է Բհագավադ-Գերագույն Աստված, Գիտա-երգ գիտելիք:
    Կամ Չայտանյա Չարիտամրիտա և շատ ուրիշ...
    Հարգանքներս...
    Ես մի բան չեմ հասկանում, ինչ տարորինակ միտում է , ընդունել այն ամենը ինչը երբեք մեզանում չի եղել, որպես կյանքի ընթացքում օգնող և կարևոր եթե կարելի է ասել գորընթաց, և մերժել բացահայտ Աստծո ներկայությունը: Ինչու կասկածել Աստվածաշնչի իսկության վրա , և միաժամանակ այդքան մեծ հավատքով լցվել արևելյան զանազան ուսմունքների նկատմամբ:
    Ջրհեղեղի պատմությունը, ինչպես նաև Ադամի և Եւայի և մի շարք աստվածաշնչյան պատմություններ առկա են նաև այլ ժողովուրդների մոտ, և դա ամենևին չի նշանակում որ Աստվածաշունչ գրողները դրանք վերցրել են այլ աղբյուրներից: Աստվածաշունչ բառը բացահայտում է գրքի էությունը- գիրք , որը գրվել է Աստծո շնչով , մարդկանց կողմից: Հա, իսկ Դարվինի հետ համեմատելը, մեղմ ասել գեղեցիկ չէր:
    Ինչ վերաբերում է միակ ճշմարիտ կրոն լինելուն, ապա Քրիստոս ինքն է ասում, որ կփրկվի միայն նա, ով կընդունի Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած և համայն մարդկության մեղքերի համար իր անձը զոհաբերած, և հարություն առած Աստծո Միածին Որդուն
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.03.2010), ministr (05.03.2010)

  8. #6
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    [QUOTE=Ter Hayr;1950950]
    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես մի բան չեմ հասկանում, ինչ տարորինակ միտում է , ընդունել այն ամենը ինչը երբեք մեզանում չի եղել, որպես կյանքի ընթացքում օգնող և կարևոր եթե կարելի է ասել գորընթաց, և մերժել բացահայտ Աստծո ներկայությունը: Ինչու կասկածել Աստվածաշնչի իսկության վրա , և միաժամանակ այդքան մեծ հավատքով լցվել արևելյան զանազան ուսմունքների նկատմամբ:
    Ջրհեղեղի պատմությունը, ինչպես նաև Ադամի և Եւայի և մի շարք աստվածաշնչյան պատմություններ առկա են նաև այլ ժողովուրդների մոտ, և դա ամենևին չի նշանակում որ Աստվածաշունչ գրողները դրանք վերցրել են այլ աղբյուրներից: Աստվածաշունչ բառը բացահայտում է գրքի էությունը- գիրք , որը գրվել է Աստծո շնչով , մարդկանց կողմից: Հա, իսկ Դարվինի հետ համեմատելը, մեղմ ասել գեղեցիկ չէր:
    Ինչ վերաբերում է միակ ճշմարիտ կրոն լինելուն, ապա Քրիստոս ինքն է ասում, որ կփրկվի միայն նա, ով կընդունի Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած և համայն մարդկության մեղքերի համար իր անձը զոհաբերած, և հարություն առած Աստծո Միածին Որդուն
    Օրհնությամբ ` Տեր Շմավոն
    Հարգելի Տեր Շմավոն, նախ ես չեմ ասել թէ կասկածում եմ Աստվածաշնչի իսկության, իսկ դարվինի գրքերը չեմ համեմատում Աստվածաշնչերի հետ, դա ուրիշ համեմատություն էր, նորից կարդացեք...
    Իսկ ինչ վերաբերվում է «« ընդունել այն ամենը ինչը երբեք մեզանում չի եղել, որպես կյանքի ընթացքում օգնող և կարևոր եթե կարելի է ասել գորընթաց, և մերժել բացահայտ Աստծո ներկայությունը»», ոչ ոք Աստծո ներկայությունի չի մերժել և որ մեզնում երբերք չի եղել դա այդպես չե, Վեդյան ուսմունքը դա Արիյական ուսմունքն է և մինչ Քրիստոնեություն եղել է Հայաստանում, այսինքը Մեզնում և օգտագործվել է կյանքի ընթացքում, ինչպես՞ կարելի է ասել, որ Իմաստությունը, Գիտելիքը, հատկապես Գերագույն Աստծուն ճանաչելու համար կարող է լինել ոչ մերը, որն՞ է տարորինակ... Արդյոք՞ Հիսուսի խոսքերը ամբողջությամբ և առանց փոփոխության տեղ են հասել, բա էլ ու՞ր մնացմարդու Բանականությունը...
    Քրիստոսին ես սրտանց ընդունում եմ և խոնարհվում եմ Նրա առջև, որովհետև Նրա օրիգինալ ուսմունքի և իմ ներկայացրած ոխսմունքի միջև չկա տարբերություն...
    Վերջնական նպատակը Աստծու Սեր զարգացնելն է ...
    Օրհնությունների համար շնորհակալ եմ...
    Հարգանքներս...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2010), E-la Via (07.03.2010)

  10. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Հարգելի ակումբցիներ:
    Շատ ուրախ եմ, որ Տեր Շմավոնը հնարավորություն ունի հաճախակի անդրադառնալու ձեր հարցերին:
    Եթե Տեր հոր ուշադրությունից վրիպած լինեն որոշ հարցեր, ապա նորից տեղադրեք դրանք կայքում, որ Տեր հայրը կարողանա պատասխանել:

  11. #8
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր Շմավոն «աղանդը» «ոչ աղանդից» տարբերելու համար կարիք կա՞ է որ մարդ սերտի Աստվածաշունչը լավ հասկանալու համար «ճշմարիտը» «ոչ ճշմարիտից» թե՞ մարդ կարող է առանց Աստվածաշունչը կարդալու ու ճանաչելու (հավատալով այդ գրքին) տարբերել դրանք իրարից:
    Կարծում եմ իսկական քրիստոնեությունը ճանաչելու համար մարդ պետք է դառնա իսկական քրիստոնյա որ կարողանա տարբերի աղանդը ճշմարիտից: Դուք ին՞չպես եք կարծում:
    Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 04.03.2010, 12:03:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vook (04.03.2010)

  13. #9
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր Շմավոն «աղանդը» «ոչ աղանդից» տարբերելու համար կարիք կա՞ է որ մարդ սերտի Աստվածաշունչը լավ հասկանալու համար «ճշմարիտը» «ոչ ճշմարիտից» թե՞ մարդ կարող է առանց Աստվածաշունչը կարդալու ու ճանաչելու (հավատալով այդ գրքին) տարբերել դրանք իրարից:
    Կարծում եմ իսկական քրիստոնեությունը ճանաչելու համար մարդ պետք է դառնա իսկական քրիստոնյա որ կարողանա տարբերի աղանդը ճշմարիտից: Դուք ին՞չպես եք կարծում:
    Շնորհակալություն:
    Ցանկացած պարագային Աստվածաշունչ սերտելը անհրաժեշտ է, որպեսզի որևիցե աղանդավոր չկարողանա Աստվածաշունչը մեկնաբանել ըստ իր հայեցողության: Իսկ զանազանելու և նաև չշփոթվելու համար պետք է սերտել Եկեղեցու դավանաբանությունը, զանազանելու ճշմարիտը ոչ ճշմարտից: Եւ ամենակարևորը, Աստվածաշնչի ընթերցանությամբ մեզ համար բազում հարցերի պատասխաններ է բացվում:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (04.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •