Հա, ես նայում եմ, ցավեցնելու աստիճա՞ն...
Դժվար է ասել։ Դա կախված է այն բանից, թե ինչ տևողությամբ եմ նայում։ Առաջին իսկ վայրկյանից կարող եմ տեսնել հենց այն ցավը, որ կա աչքերումս ու էլ չեմ ուզում պատկերացնել, թե դրանց խորքից էլ որքան խորն է այն...
Վերջերս հաճախ եմ մտածում այն հարցի շուրջ, որ բարձրացրել եք։ Վերջերս հաճախ եմ մեղադրում ինձ կամ դիմացինիս՝ հասարակությոան՝ իմ ու նրա, այսքան անառողջ ու խիստ էմոցիանալ լինելու համար։ Վերջերս հաճախ եմ փորձում իրականությունն իսկապես ճանաչել, բայց մի տեսակ օտար են դառնում քիչ-քիչ, ստեպ-ստեպ, մեկ առ մեկ բոլորը։
Չգիտեմ՝ ուր են գնում, չգիտեմ, թե հենց ով է մեղավոր, թե ինչու է Քիսոյին հետաքրքրում միայն իր կոշիկի փայլը, իսկ Փայտահատ Հովիկին մազերի ժելեն, երթուղայինի Վարորդին էլ մեքենայի դուռն ու մարդկային կանսերվան...
Չգիտեմ, թե ինչու են մարդիկ միանգամից փակում թեման, երբ ուզում ես քննարկել այսօրվա հասարակության խնդիրները և ինչու են գերադասում Անդրեի սանրվածքի լավ կամ վատ լինելու լայնածավալ քննարկումը։
Ինչու՞ են բողոքում, բայց ոչինչ չեն ձեռնարկում փոխելու համար։ Ինչու՞ են բանբասում, բայց ժպտում իրար 0.32 ատամով։
Ու սկսում ես քեզ չհամարել հասարակության մի մասնիկ։ Մտածում ես՝ ես ինչ գործ ունեմ այս «միասնական» տանիքի տակ, ուր շատ քչերն են միմյանց մասին մտածում, հոգում։ Եվ այդ ժամանակ դու սկսում ես հեռանալ նրանցից, ում մեջ դու «կաս»։ Քեզ թվում է, թե դու իրականում գժված, հոգնած, ամեն ինչից զզված մի հերոս ես։ Դառնում ես ամենամեծ անտարբերը ու սկսում ես երգել Արթուր Մեսչյանի «Բարով մնաք»-ը...
Եվ թո՛ղ որ հենց այդ հասարակությունը քո հեռացումը փախուստ անվանի...
Բոլորը...իսկ բացառությունները այդ հասարակությունից անընդհատ փախչում են, նրանք այնտեղ չկան, եթե անգամ դրա մասին չեն էլ գուշակում...
Ինչքան պիտի նյարդերս թարս երևան բոլոր հայելիներում...
Գլորվում ենք, չենք գնում...ու դեպի լուսավոր ու տաք «Եվրոպատուհաններով անդունդը»...
Ես լավատես եմ, բայց երբեմն իրականությունը ճանաչելու համար պիտի կարողանաս վատը տեսնել,,,
Հ.Գ.Դպրոցների 60 տոկոսը մեկ նախադասությամբ առաջարկում եմ փակել...Երեխաները այսպես, թե այնպես բակում խաղում են...
Մի հատ էլ Հ.Գ. Մտածելակերպս քաղաքական երանգներ ունի վերջերս. սպասենք մինչև
անցնի...
Էջանիշներ