User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ընտելացում-պատասխանատվություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Երեխեք ընտելացման ու պատասխանատվության մասին մի հետաքրքիր մեկնաբանություն կա Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» պատմվածքում: Երևի կարդացողները կհիշեն, թե ինչպես էր Սանտիագոն` հերոսը, տանջվում այն մտքից, թե ինչպե՞ս թողնի իր գառնուկներին ու գնա գանձ որոնելու, որն իր կյանքի նվիրական նպատակն էր: Ու հանգեց այն մտքին, որ իհարկե, գառները կփնտրեն իրեն մի օր, երկու օր, հետո քիչ-քիչ կընտելանան նոր ապրելակերպին ու չեն մեղադրի իրեն հեռանալու համար: Միտքն այն էր, որ եթե ունես գաղափարներ ու նրան տանող ուղիներ, չպիտի տատանվես ու ուղիղ առաջ ես նայելու: Ամբողջ հարցը նրանում է, որ կան մարդիկ ովքեր այդ կապվածությունը կախվածության են վերածում: Եվ այդպիսիներն են հետագայում ծանր տանում բաժանումը: մանավանդ ընկերության մեջ, դա թույլ տալը շատ սխալ է:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    կան մարդիկ ովքեր այդ կապվածությունը կախվածության են վերածում: Եվ այդպիսիներն են հետագայում ծանր տանում բաժանումը: մանավանդ ընկերության մեջ, դա թույլ տալը շատ սխալ է:
    Լրիվ համաձայն եմ...
    իսկ ինչպե՞ս հեռանալ...
    Երբեմն երկուսն էլ Սեփականատիրոջ կարգավիճակ են տալիս կողմերից մեկին։ Այ դա առավել, քան տխուր է։
    Իհարկե «Փոքրիկ իշխանի» մասին թեմա կա, բայց հիմա գիրքը չենք քննարկում, այլ երևույթը, դրա համար նորից անդրադառնանք՝ մոռանալով կոնկրետ սյուժեն
    Մարդը աղվեսին էլ կապվեց, օդաչուին էլ, ծաղկավաճառ Սուրիկին ու վարսավիր Հասոյին էլ...ինչու կտրեց կապվածության թելերը՝ բաժանման մկրատով միայն վարդի համար...
    Ու նորից այստեղ վերադառնամ նախորդ դրույթին
    Ու պատասխանատվության քանի՞ սանդղակ ունեք դուք, կամ պատսխանատվության ձեր ոլորաններում ովքեր են...
    Չէ՞ որ մեկ-մեկ մենք ստիպված ենք լինում ընտրել / խոսքս էէէէէէն սիրո մասին չի, այլ ամեն ինչի ու բոլորի. երկիր, ընկերներ, ծնողներ և այլն.../

  3. #3
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Եթե գիտակցում ես , որ քո այդ վերաբերմունքով ընտելացնում ես ինչ-որ մեկի իհարկե պատասխանատվություն կրում ես քո այդ "ընտելացման" համար (այսինքն չես կարող ուզածդ րոպեին ամեն ինչ մի կողմ նետել, իհարկե եթե դու դա չես արել միայն ինքնագնահատականդ բարձացնելու համար, որ ինչ-որ մեկը կախված է քեզանից ), այլ ոչ թե այդ մարդու համար...
    Բայց շատ ավելի լավ կլինի , որ իչքան հնարավոր է քիչ բանի ու մարդկանց ընելանալ ու ընտելացնել, չէ որ , կա բաժանում էրևույթը , որ կարող է մեզնից կախված չլինի...
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  4. #4
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Էս թեման ոնց որ հատուկ իմ համար գրված լինի: Ես աղջիկների հետ ընտելանալուց եմ մեծ պատասխանատվություն զգում, շաաաաաաաաաաատ մեծ: Համ միշտ դժվար եմ բաժանվում, համ էլ եթե իմ հետ են և թեկուզ ամենափոքր բացասական ինչ-որ բանա լինում նրանց հետ, որը երևի այսպես թե այնպես կլիներ, ինձ շաաաաաատ վատ եմ զգում, նույնիսկ դա ֆիզիկապես եմ զգում, վրես միանագմաից սառը քրտինք խփում, աչքերիս դեմը երբեմն սևանումա, լուրջ, և միայն այն բանից, որ նրանք իմ հետ են և ոչնինչ չպիտի պատահեր…
    Ինչ կասեք՞

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման ոնց որ հատուկ իմ համար գրված լինի: Ես աղջիկների հետ ընտելանալուց եմ մեծ պատասխանատվություն զգում, շաաաաաաաաաաատ մեծ: Համ միշտ դժվար եմ բաժանվում, համ էլ եթե իմ հետ են և թեկուզ ամենափոքր բացասական ինչ-որ բանա լինում նրանց հետ, որը երևի այսպես թե այնպես կլիներ, ինձ շաաաաաատ վատ եմ զգում, նույնիսկ դա ֆիզիկապես եմ զգում, վրես միանագմաից սառը քրտինք խփում, աչքերիս դեմը երբեմն սևանումա, լուրջ, և միայն այն բանից, որ նրանք իմ հետ են և ոչնինչ չպիտի պատահեր…
    Ինչ կասեք՞
    Լուրջ ա վիճակդ
    Դե, կասեմ, որ եզակի դեպք ա, երևի միշտ զգում ես, որ աղջիկնեը սենց, թե նենց թույլ են ու միշտ էլ պաշտպանության կարիք ունեն, ինչքան էլ իրանց «ձև տան»...
    Եթե դու զգում ես էդ պատասխանատվությունը, ուրեմն կամ շատ ջենտլմեն ես, կամ շատ բարի
    Իրականում ո՛չ քույր ունենալն է գլխացավանք, ո՛չ ընկերուհին, ո՛չ սիրած էակը, եթե տղան ուժեղ է, ու դատարկ բաներից գլուխը չի ցավում
    Բայց քեզ շատ մի՛ ներշնչի. աղջիկները մազերիդ չափ ու իրար մազեր քաշելու չափ խնդիրներ են ունենում երբեմն...
    Դու կողքից նայի, ծիծաղի՛

  6. #6
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Եթե կարանայի…
    Այդ պրոբլեմները ինձ եմ վերագրում:

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտելացում-պատասխանատվություն

    Ցանկացած շփում քիչ թե շատ հոգեհարազատ անձնավորության հետ հանգեցնում է "Ընտելացում-պատասխանատվություն" իրավիճակի: Անկախ քեզանից է կատարվում այդ ամենը: Հնարավոր է, որ ընտելացումը տեղի ունենա լոկ այն պատճառով, որ "ընտելացվողը" ձեր հարաբերությունները չափազանց սրտին մոտ է ընդունում: Ու լինելով միակողմանի, այսինքն առանց ընտելացնողի կամոք, մի տեսակ պարտադրված "պատասխանատվության" զգացում է ստեղծվում:
    Սակայն, եկեք խոստովանենք, քիչ չեն դեպքերը, որ հենց ընտելացնողներն են ամեն ինչ անում՝ դիմացինին իրենցից կախման մեջ հայտնվելու համար ու դա անում են լոկ "կայֆավատ"-ի համար: Նրանց մոտ այնպիսի կամակոր հոգեբանություն է զարգացած, որ բոլորը "պարտավոր են" իրենց նկատմամբ պատասխանատվություն զգալու (սակայն իրականում լրիվ հակառակն է, այսինքն հենց նրանք են ընտելացնողը, բայց պատասխանատվության զգացումից լիովին զուրկ են): Նման իրավիճակների մեջ հիմնականում "մեղավորը" այդ անձանց կյանքի ու դաստիարակության առաջին ժամանակահատվածն է, այսինքն նրանք կարող են լինել տան միակ երեխան ու երես առած լինեն այդ առումով, կամ լինեն տարիներ սպասված տղա երեխան (նամանավանդ հայ ընտանիքներում) և այլն: Այսինքն, նրանք սովոր են ստանալ ու չտալ: Ու իրենց մոտ դա պարզապես հոգեբանություն է:
    Բայց պատասխանատվությունը ևս կարող է մարդու մոտ ակամա առաջանալ, առանց որևէ սպասման: Այսինքն ակամա ընտելացվողից: Դա էլ չափազանց մեծ պատասխանատվության զգացմամբ անձանց մոտ է: Ու այդ երևույթը հանգեցնում է շատ տխուր հետևանքների: Ու կարող է մարդկային հարաբերություններում ճեղքվածքի առիթ դառնալ:
    Ինչ եմ ուզում ասել… ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ամեն հարցում պետք է գտնել ոսկե միջինը, այլապես շատ կամ քիչ հարաբերությամբ դա կարող է կործանարար լինել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.10.2010, 20:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •