User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Փնտրել գտնե՞լ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փնտրել գտնե՞լ

    Մեզ ծանոթ ասացվածքը հավատացնում է. «Ով փնտրում է, նա միշտ գտնում է»:
    Իմաստն այն է, որ երբ նպատակասլաց ջանքեր ես թափում որևէ բան գտնելու համար, ապա ի վերջո դա արդյունք է ունենում: Կարծես ամեն ինչ հասկանալի է, պարզ ու ընդունելի:

    Վերջերս ձեռքս էր ընկել Ձեն ուսմունքի վերաբերյալ մի իմաստուն գիրք, որտեղ հանդիպեցի հետևյալ արտահայտությանը. «Ով փնտրում է, նա չի գտնում»: Ամբողջ կյանքում կրկնածս ասացվածքը առաջին անգամ կասկածի տակ դրվեց:
    Եվ ահա թե ինչպես էր դա մեկնաբանված: Մենք պիտի կարողանանք թուլացնել մեր միտքը լարվածությունից, միայն այն ժամանակ կարող ենք տեսնել ճշմարտությունը: Երբ անընդհատ կենտրոնացած փնտրտուկի մեջ ես, դրանից առաջացած լարվածությունը թույլ չի տալիս տեսնել այն, ինչ իրականում գուցե հենց աչքերիդ առաջ է: Միայն խաղաղ ու անվրդով միտքը կարող է գտնել ինչը որ իրեն պետք է: Իսկ դրա համար պիտի չմտածես գտնելու մասին, այլ ուղղակի փորձես խաղաղվել, և այն, ինչ փնտրում ես, այնժամ կգտնվի:

    Հետաքրքիր էր այդ նոր տեսակետը:

    Ի՞նչ կարծիքի եք սրա վերաբերյալ. այնուամենայնիվ, ով փնտրում է, նա գտնո՞ւմ է, թե՞ ով փնտրում է, նա չի գտնում:

  2. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Իմանալ թե ինչ ես փնտրում…
    Անիմաստ վազվզոցի մեջ(ենթադրելով թե բան ես փնտրում) վատնել թանկ ժամանակը հիմարություն է: Ճիշտ կլինի առաջին հերթին ինքդ քեզ ճանաչել,պարզել թե ինչ ես ուզում գտնել և ինչու… դրանից հետո գործը բավականին կհեշտանա:Ու այնժամ -
    Ով փնտրում է , նա կգտնի՛
    Նա ով գնում է՝ տեղ է հասնելու, ով թափառում է՝ոչ…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Կարելի է հարցը նաև էսպես դնել.
    Գտնում է նա, ով փնտրո՞ւմ է, թե՞ նա, ով չի փնտրում:

  4. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Ինչպես ասել է Պարույր Սևակը
    Քեզ չփնտրեցի՛,չորոնեցի՛
    Եվ... գտա հանկարծ,
    Ինչպես դու մի օր անունդ ես գտել...
    ընդհանրապես կարծում եմ մարդու բնույթը փնտրող է..գուցե մեկ մեկ դա մարդը իրենից "գաղտնի" է անում , իսկ ով փնտրում նա կամ գտնում է կամ ել փնտրելու նոր ուղղություն ստանում~
    ...

  5. #5
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Ըստ իս միանշանակ է, Ով փնտրում է, նա գտնում է, պարզապես պետք է իմանալ նախ և առաջ ինչ էս փնտրում և ինչպես ես փնտրում: Այո կա ճշմարտություն այն բանի մեջ որ Ով փնտրում է, նա չի գտնում և ես դա կմեկնաբանեմ այսպես: Եթե մեկը կենտրոնացած է զուտ փնտրելու պրոցեսի վրա, ապա նա հաստատ չի գտնի, քանի որ, ինչպես արդեն ասացի, նա չգիտի թե ինչ է փնտրում, պարզապես փնտրում է և վերջ, իսկ այ ով գիտի թե ինչ է փնտրում(սկսած ամենատարրական նյութական իրից մինչև հոգեկան հանգստություն) հաստատ կհասնի իր նպատակին: Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ պետք չէ խելակորույս փնտրել, այլ յուրաքանչյուր քայլ կատարելուց, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ պետք լավ կշռադատել ու ծանր ու թեթև անել և նոր միայն կատարել քայլը, և ինչպես արդեն նշել եմ Փակուղի թեմայում, յուրաքանչյուր իրավիճակում պետք է դատել սառը ու չտրվել էմոցիաներին, և այդ դեպքում հաստատ կհասնես նպատակակետին, այնպես որ ես հաստատ ասում եմ Ով փնտրում է, նա գտնում է:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Ով փնտրում է, նա չի գտնում
    Սա արևելյան հոգեկերտվածքից բխող ճշմարտություն է: Այնտեղ սա ճիշտ բանաձև է:

    Հաջորդ բանաձևը՝
    Ով փնտրում է, նա գտնում է
    Սա արևմտյան հոգեկերտվածքից բխող ճշմարտություն է: Այնտեղ էլ սա է ճիշտ բանաձև:

    Մենք գտնվում ենք մեջտեղում: Հետևաբար կարող ենք հաջողությամբ օգտագործել երկուսն էլ: Միայն պետք է օգտագործել նպատակամղված: Իսկ տարբերակը ընտրել՝ սկզբնական պահին ունեցածտ հոգեկանի /պայմանական ասած՝արևելյան թե արևմտյան/ հիման վրա:
    Ոչ մի դեպքում կեսից անցում չկատարել մյուսին:
    Անցում կատարելու դեպքում ոչինչ էլ չես գտնի:

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    ուրեմն՝ կատվիս չփնտրե՞մ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմանալ թե ինչ ես փնտրում…
    Անիմաստ վազվզոցի մեջ(ենթադրելով թե բան ես փնտրում) վատնել թանկ ժամանակը հիմարություն է: Ճիշտ կլինի առաջին հերթին ինքդ քեզ ճանաչել,պարզել թե ինչ ես ուզում գտնել և ինչու… դրանից հետո գործը բավականին կհեշտանա:Ու այնժամ -
    Ով փնտրում է , նա կգտնի՛
    Նա ով գնում է՝ տեղ է հասնելու, ով թափառում է՝ոչ…
    Շատ լավ է ասված, էլ ավելացնելու բան չունեմ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Ով փնտրում է, նա վաղ թե ուշ ինչ-որ բան գտնում է...ով գտնում է, վաղ թե ուշ կորցնում է...
    իսկ ով կորուստն է փնտրում, կանխավ գտնում է այն՝ այդպես էլ ոչինչ չգտնելով...
    Փաստ, որ փնտրում են միայն եղածի մեջ, եթե նույնիսկ չեղածն են փնտրում...
    ՀԻմա ինձ համար ավելի խելքին մոտ է փնտրել ասենք փողոցում գցած ականջօղերս, քան աննշմարհ ու անշոշափելի ցանկություններիս իրագործումը, սեր կամ երջանկություն
    Թո՛ղ բարի լինեն իրանք ինձ գտնեն. ես ժամանակ չունեմ...լօօօօօօօլ/ ռոժիկները չեն բացվում/

  10. #10
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Իսկ ըստ իս, կախված ա նրանից,թե ինչ ես փնտրում։ Բաներ կան,որ գտնելու համար ավելի լավ ա չփնտրես, և հակառակը
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Կախված է նրանից, թե ինչպես ես փնտրում: Երբ դա դառնում է հիվանդագին, կյանքում ուրիշ ոչինչ չես տեսնում, դժվար գտնես, որովհետև կենտրոնանում ես փնտրելու, ոչ թե այն բանի վրա, ինչը փնտրում ես:

    Իսկ եթե չփնտրես, չես կարող գտնել: Որովհետև եթե չես փնտրում, չես էլ իմանա, որ գտել ես:

  12. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Մենք սովորաբար 2 ձևի բաներ ենք փնտրում
    շոշափելի բաներ
    և ոչ շոշափելի բաներ
    սրանց համար բանաձևը մի քիչ կարող է տարբեր լինել բայց ընդհանուր առմաբ նույնն է:

    Առաջի դեպքում երբ մենք փնտրում ենք որևէ իր ասենք որը կորցրել ենք
    մենք սկսում ենք եռանդուն փնտրել -գտնում ենք կամ չենք գտնում ... հիմա լավ ենթադրենք չենք գտնում արդեն չենք շարունակում եռանդուն փնտրել անցնում ենք մի ուրիշ փնտրելու վիճակի, որ կարելի է անվանել պասիվ վիճակ, այսինքն մենք դադարեցնում ենք եռանդուն ու միակողմանի փնտրտուքը ու զբաղվում ենք մեր գործերով, բայց ներքուստ ուշադիր ենք/ձեռքի հետ/ այսինքն դեռ փնտրում ենք... ու հանկարծ մեկ էլ գտնում ենք շատերն ասում են վայ միամիտ գտա ,բայց սովորաբար մենք այդ պասիվ փնտրելու վիճակում էինք երբ այն գտանք
    հիմա նույնը ոչ շոշափելի բաների համար
    ասենք մենք փնտրում ենք որոշ ճշմարտություններ մեզ համար և այդ փնտրելու ընթացքում մենք կարող ենք նույն ձևով գտնվել փնտրելու պասիվ և ակտիվ վիճաակներում ,մի պահ եռանդուն կարող ենք փնտրել հետո մի պահ ձանձրանալ ու անցնել պասիվ փնտրելու ձևին
    այս երկուսն էլ փնտրտուք է , և ամենարդյունավետը այդ երկուսի զուգակցումն է մի պահ հանգստություն մի պահ եռանդ ... երկուսի դեպքում էլ հավանականություն ավելի շատ է գտնելու քան ընդհանրապես հրաժարվել փնտրելուց .. որովհետև եթե ընդհանրապես հրաժարվես հավանականությունը մինիմալն է, քանի որ արդեն քեզ հետաքրքրող բանի վրա ուշադրությունդ չես հրավիրի, որ ինչ որ կասկածից շարունակես փնտրտուքը ու հասնես անհրաժեշտ արդյունքին :
    Էստեղ է հենց կայանում կարծում եմ շոշափելիների և ոչ շոշափելիների տարբերւթյունը որ չփնտրելու դեպքում պատահական կհանդիպի այդ իրը ասենք մի օր հետո կամ ավելի ուշ երբ այն պետք չի արդեն...
    բայց անշոշափելի բաները եթե չփնտրես չես էլ տեսնի ու ճանաչի
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #13
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Любовь бежит от тех, кто гонится за нею, а тем, кто прочь бежит, кидается на шею. (կներեք օտարալեզու մեջբերման համար, թարգմանությունը լավ չէր ստացվի: )

    Այս դեպքում, ով փնտրում է, փաստորեն չի գտնում:
    Բայց իմ կարծիքով կախված է փնտրելու ձևից: Եթե կետրոնանաս ու կողքերդ ուրիշ ոչ մի բան չտեսնես, բացի փնտրաիցդ, հաստատ դա էլ չես տեսնի, կխառնես մյուս "անպետք" բաների հետ: Եթե փնտրենք խելամտորեն հաստատ կգտնենք: իսկ աֆորիզմներն ու ասացվածքները, իմ կարծիքով, ամեն դեպքում կարելի է ճիշտ մեկնաբանել: Հենց այդպես էլ. "Ով Փնտրում է, նա չի գտնում"-ը, իմաստը փնտրելու ձևի, ոչ թե հենց երևույթի մեջ է:

    P. S. Փնտրեք ու գտեք, իսկ եթե կարող եք առանց փնտրելու գտնել, ձևը ասեք, մենք էլ օգտվենք:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  14. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փնտրել գտնե՞լ

    Ամեն տեղ չեն օգտագործվում այս խոսքերը: Ամեն տեղ չեն նրանք ճշմարիտ: Խոսքը պետք է օգտագործել այն նպատակին ինչ նպատակի համար որ ինքը ասվել է:
    Այս խոսքերը բացարձակապես ուրիշ իմաստ ունեն և կարծում եմ այս դեպքում անիմաստ է դրանք օգտագործել:
    Ով չգիտի որ փնտրողն է գտնում, եթե չփնտրես հո չի գա ընկնի ձեռքտ ու ասի ինձ գտի:
    Իսկ մյուս կողմն էլ ճիշտ չէ: Ենթադրենք մեկը խանութից բան է գողացել, խեղճ խանութպանը ինչքան պետք է փնտրի որ գտնի, երեվի ամբողջ կյանքը ամբողջ ջանքով:
    Երևի կարողացա մի փոքր պարզաբանել:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. Փնտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.12.2016, 01:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •