Խնդրում եմ մեր Ակումբի լրագրողներին բացատրել կա՞ արդյող լրագրողական էթիկա, ինչո՞ւմ են կայանում այդ էթիկայի նորմերը և որքանո՞վ են տեղավորվում էթիկայի նորմերի մեջ Հ1-ի Տաթևիկ Նալբանդյանն ու ՀԺ-ի Նիկոլ Փաշինյանը։
Խնդրում եմ մեր Ակումբի լրագրողներին բացատրել կա՞ արդյող լրագրողական էթիկա, ինչո՞ւմ են կայանում այդ էթիկայի նորմերը և որքանո՞վ են տեղավորվում էթիկայի նորմերի մեջ Հ1-ի Տաթևիկ Նալբանդյանն ու ՀԺ-ի Նիկոլ Փաշինյանը։
էթիկայի նորմերը շատ տարբեր են, կարող էլինել մի տասը հատ և կարող է լինել մի ամբողջ գիրք, ինչպես օրինակ Նյու–Յորք թայմսինը, որը հաստափոր գիրք է և առանց որը կարդալու և ստորագրելու չես կարող աշխատանքի ընդունվել։
Հայաստանում Երևանի մամուլի ակումբն ու Ինտերնյուսը մի քանի անգամ փորձեցին մշակել այնպիսի ունիվերսալ էթիկայի կանոնագիրք, որ ընդունելի լիներ բոլորի համար և որի տակ բոլորն էլ ստորագրեին։ Սակայն, ինչպես և ակնկալվում էր, հեռուստաընկերութունները վերջին րոպեին հետ քաշվեցին։
Ըստ էության, էթիկայի նորմերը կոնկրետ մասնագիտական բարեխղճության մասին ասում է, որ պետք է պատրաստել բալանսավորված նյութ, ներկայացնել պրոբլեմի բոլոր կողմերին, օգտագործել չեզոք բառեր, չապակողմնորոշել, չհրահրել թշնամանք։ Դրանք շատ են։
Տաթոյի և Նիկոլի դեպքում, նրանք կարող են արդարանալ, որ իրենք հանդես են գալիս որպես հեղինակներ և ներկայացնում են իրենց կարծիքը։ Բայց նույնիսկ այս դեպքում ոչ ոք իրավունքի չի տալիս այդ երկուսին քաղաքական գործիչներին ուղղակի և բառի բուն իմաստով վիրավորել։ Ու ոչ միայն նրանք։ Երբևէ կարդացել ե՞ք «Հայոց Աշխարհի» Գագիկ Մկրտչյանի երեքշաբթի օրերի քաղաքական գործիչների վերաբերյալ խմբագրականները՝ զուգարանակոնքից մինչև մանկական կղանք, ինչ ասես որ չի ասում։ էդ ոճը սովորաբար հատուկ էր ընդհատակում տպվող ուսանողական ավանգարդ–մամուլին, որը կար Եվրոպայում 19–րդ դարի վերջերին, բայց հետո՝ աստիճանաբար այլ ֆորմաներ ձեռք բերեց։ Մեզ մոտը՝ դրանից լավ են զգում։ Ու նոր ձևավորվող լրագրողների սերնդի մոտ ստեղծվում է տպավորություն, թե կառավարությանը մամուլով հայհոյելը ընդդիմադիր լինելու նշան է։ Կամ էլ, եթե իշխանամետ լրատվամիջոցում ես աշխատում, ուրեմն պարտադիր պետք է ՀՀԿ–ական լինես կամ ղարաբաղցի։
Վերադառնալով հարցիդ՝ նույնիսկ ամենամեղմ էթիկայի նորմերից ելնելով ձեր հիշատակած երկու «հրապարակախոսները» որևէ կերպ չեն տեղավորվում որևէ մասնագիտական կանոնագրքի սահմաններում։ Ավելին, երկուսն էլ իրենց նույնացրել են քաղաքական թիմերի հետ, դարձել են այդ թիմերի խոսափողն ու «Գավրոշը», որը շատ վտանգավոր է և իրենց և հասարակության համար չկա։ Հետո էլ՝ մեղք են,–Վանոն կասեր։![]()
Համաձայն եմ, որ Նիկոլը կարող է արդարանալ, քանի որ նա իր խոսքը գրում է թերթի խմբագրականում… Ա լյա «Խմբագրի խոսք»... Համաձայն եմ, որ նույնիսկ այդ դեպքում չափերը մեկ-մեկ անցնում է, բայց Տաթևիկ Նալբանդյանի պահով համաձայն չեմ: Նա «Հայլուր» ծրարգրի համար է նյութեր պատրաստում, այսինքն զուտ լրատվական ծրագրի համար: Լրատվական ծրագրիը միայն լուրեր պիտի տրամադրի, թե՞ սխավում եմ![]()
Լի՛լ, չե՞ս մանրամասնի:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են![]()
Լրագրողների միջազգային ֆեդերացիա
Լրագրողների վարքագծի սկզբունքների հռչակագիր
Այս միջազգային հռչակագիրը ընդունված է որպես նորությունների կամ իրադարձային տեղեկությունների հավաքման, հաղորդման, տարածման և մեկնաբանման գործընթացում ներգրավված լրագրողների պրոֆեսիոնալ վարքագծի չափանիշ։
1. Լրագրողի առաջնային պարտավորությունը ճշմարտությունն իմանալու և այն հասարակությանը ոչ անտեղի և անժամանակ, բայց փոխանցելու իրավունքին հավատարիմ լինելն է։
2.Հավատարիպ այդ պարտավորությանը՝ տեղեկություն հավաքելու և հրապարակելու գործընթացում լրագրողը միշտ պետք է պահպանի ազատության, ինչպես նաև օբյեկտիվ մեկնաբանման և քննադատության սկզբունքները։
3. Լրագրողը պարտավոր է առկա փաստերին համապատսխան լուսաբանել իրադարձությունները։ Լրագրողը չպետք է թաքցնի կարևոր տեղեկություններ /որոնք հասարակության շահին վտանգ են սպառնում/ կամ խեղաթյուրի փաստաթղթերը։
4. Ինֆորմացիա, լուսանկարներ և փաստաթղթեր փնտրելու ընթացքում լրագրողը պետք է օգտագործի ազնիվ մեթոդներ։
5. Լրագրողը պետք է անի հնարավոր ամեն ինչ սխալ հրապարակումը շտկելու համար, հատկապես եթե այն ունեցել է վատ ազդեցություն։
6. Լրագրողը պետք է պահպանի լրատվության գաղտնի աղբյուրները։
7. Լրագրողը պետք է գիտակցի, որ ԶԼՄ-ները կարող են նպաստել խտրականությանը և պետք է անի հնարավոր ամեն ինչ դրանից խուսափելու համար, որը այլ գործոններից բացի հենված է ռասսայական, սեքսուալ, լեզվական, կրոնական, քաղաքական, ինչպես նաև ազգային և սոցիալական ծագման տարբերությունների վրա։
8. Լրագրողը պետք է պրոֆեսիոնալ չափանիշների ոտնահարում համարի գրագողությունը, կանխամտածված ապատեղեկատվությունը, զրպարտությունը, վիրավորանքը և չարախոսությունը, անհիմն մեղադրանքների հրապարակումը կամ ինֆորմացիան թաքցնելու դիմաց կաշառք վերցնելը։
9. Լրագրող կոչմանն արժանիները իրենց պարտքը պետք է համարեն վերոհիշյալ սկզբունքներին ազնվորեն և հավատարիմ ծառայությունը։ Յուր. երկրի օրենքի շրջանակում լրագրողը պրոֆեսիոնալ հարցերում պետք է ընդունի միայն իր գործընկերների իրավազորությունները՝ բացառելով կառավարության կամ այլոց կողմից ցանկացած միջամտություն։
...
Բրիտանականն /ավելի լայն ու հետաքրքիր/ էլ կգրեմ, բայց հետո
Իսկ սա մի քիչ է խմբագրված, բայց իմաստային ոչ մի երանգ չեմ խունացրել։
Լրագրողները ընդհանուր էթիկա չունեն: Յուրաքանչյուր լրատվամիջոց իր համար է պարզում իր վարած քաղաքականությունն ու ընտրում էթիկայի կանոնագիրը:
Կան լրատվամիջոցներ, որոնք ընդհանրապես չունեն էթիկայի կանոններ: Բայց կան ընդհանուր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր լրագրողներին:
1.Հիմնական նպատակն է ծառայել հանրությանը՝ հաղորդելով ճշգրիտ ու անկողմնակալ լրատվություն: Հաղորդել միայն ստուգված լուրեր:
2.Ձեռնպահ մնալ անհիմն, մոլորեցնող կամ խեղաթյուրված նյութերի հրապարակումից:
3.Հրապարակած սխալներն ուղղել հնարավորինս արագ:
4.Հիմանխնդիրները կամ թեմաները լուսաբանել համակողմանի և ներկայացնել բոլոր կողմերի կարծիքներն ու տեսակետները:
5.Կարծիքները, վարկածները կամ մեկնաբանությունները չներկայացնել որպես փաստեր և դրանք հստակորեն տարանջատել փաստերից: Նյութերը չհիմնել ենթադրությունների վրա:
6.Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չընդունել նվերներ, դրամ, անվճար ծառայություններ, հուրասիրություն:
7.Պատվերով նյութեր չգրել:
8.Լրագրողների հրապարակումները չպետք է ծառայեն իրենց, իրենց ազգականների
և մտերիմների շահերին:
9.Գրագողություն չանել և հարգել հեղինակային իրավունքը:
10.Քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելիս դադարեցնել լրագրողական գործունեությունը:
Եվ այլն:
Նիկոլ Փաշինյանը էթիկայի միայն մի կանոն չի խախտում, դրանք շատ շատ են նրա լրագրողական գործունեության մեջ: Ու այն, որ իր խոսքն է ուզում լսելի դարձնել, ոչ մի կերպ չի արդարացնում իր՝ քաղաքական գործիչ դառնալը:
Առհասարակ այսօր դժվար թե գտնվի մի լրագրող, ով ամբողջությամբ պահպանում և հետևում է էթիկային, բացառությամբ, երևի, սկսնակ լրագրողների:
Առանց վախենալու կարող եմ ասել, որ մայրս ու հայրս հետևում են այս կանոններին: Այդպես են նաև այն լրատվամիջոցները, որտեղ նրանք աշխատում են: Մայրս երբեմն նույնիսկ հիվանդագին է ընդունում, երբ եթերում չստուգված լուր է լսում:Առհասարակ այսօր դժվար թե գտնվի մի լրագրող, ով ամբողջությամբ պահպանում և հետևում է էթիկային, բացառությամբ, երևի, սկսնակ լրագրողների:
Հավատացած եմ, որ թեև քիչ, բայց այդպիսի լրագրողներ Հայաստանում կան: Իսկ ամբողջ աշխարհում շատ են:
Ես Հայաստանն ի նկատի ունեի: Հավատա՝ ես նույնպես պահպանում եմ ժուռնալիստական էթիկան: Բնական է, որ զարգացած երկրիների ժուռնալիստները այս ամենից քիչ կախվածություն ունեն ու ավելի սթափ են, հետևաբար շատ են նրանք, ովքեր աս են ու ժուռնալիստական ճիշտ գործունեություն են ծավալում:
Իսկ առհասարակ ժուռնալիստիկան երկրի հայելին է: Ու եթե մեր ժուռնալիստները չեն պահպանում էթիկան ու մեր ժուռնալիստիկան թույլ է, դա միայն մեր երկրի մակարդակի արդյունքն է: Որովհետև մի երկրում, որտեղ պաշտպանված չես, ու գրեթե չկա խոսքի ազատություն, դժվար է լավ ու անկախ ժուռնալիստ լինել:
Let`s break the rules, ignore society...
Դժվար է, բայց հնարավոր է:Որովհետև մի երկրում, որտեղ պաշտպանված չես, ու գրեթե չկա խոսքի ազատություն, դժվար է լավ ու անկախ ժուռնալիստ լինել:
Որպեսզի լրագրողն անկախ լինի, պետք է լրատվամիջոցն առաջին հերթին անկախ լինի: Իսկ այդպիսիք շատ քիչ են:
Նոր մոդերատոր եմ ընտրվել, այդ իմաստով չէի ցանկանում էթիկապես սխալ գրառում անել: Բայց հարգելով ծնողներիդ տաղանդը և անձնապես շատ սիրելով մայրիկիդ, կարծում եմ պապայիդ առումով ես ինքս կարող եմ հիշել հոդվածներ, որտեղ նա էթիկապես սխալ է գտնվել:
Գրելով սա՝ չեմ ցանկանում որևէ կերպ վիրավորել քո՝ որպես դստեր զգացմունքները: Բայց եթե համարես, որ այդպես է, պատրաստ եմ ջնջել գրառումս
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ