Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդրում եմ մեր Ակումբի լրագրողներին բացատրել կա՞ արդյող լրագրողական էթիկա, ինչո՞ւմ են կայանում այդ էթիկայի նորմերը և որքանո՞վ են տեղավորվում էթիկայի նորմերի մեջ Հ1-ի Տաթևիկ Նալբանդյանն ու ՀԺ-ի Նիկոլ Փաշինյանը։
էթիկայի նորմերը շատ տարբեր են, կարող էլինել մի տասը հատ և կարող է լինել մի ամբողջ գիրք, ինչպես օրինակ Նյու–Յորք թայմսինը, որը հաստափոր գիրք է և առանց որը կարդալու և ստորագրելու չես կարող աշխատանքի ընդունվել։

Հայաստանում Երևանի մամուլի ակումբն ու Ինտերնյուսը մի քանի անգամ փորձեցին մշակել այնպիսի ունիվերսալ էթիկայի կանոնագիրք, որ ընդունելի լիներ բոլորի համար և որի տակ բոլորն էլ ստորագրեին։ Սակայն, ինչպես և ակնկալվում էր, հեռուստաընկերութունները վերջին րոպեին հետ քաշվեցին։

Ըստ էության, էթիկայի նորմերը կոնկրետ մասնագիտական բարեխղճության մասին ասում է, որ պետք է պատրաստել բալանսավորված նյութ, ներկայացնել պրոբլեմի բոլոր կողմերին, օգտագործել չեզոք բառեր, չապակողմնորոշել, չհրահրել թշնամանք։ Դրանք շատ են։

Տաթոյի և Նիկոլի դեպքում, նրանք կարող են արդարանալ, որ իրենք հանդես են գալիս որպես հեղինակներ և ներկայացնում են իրենց կարծիքը։ Բայց նույնիսկ այս դեպքում ոչ ոք իրավունքի չի տալիս այդ երկուսին քաղաքական գործիչներին ուղղակի և բառի բուն իմաստով վիրավորել։ Ու ոչ միայն նրանք։ Երբևէ կարդացել ե՞ք «Հայոց Աշխարհի» Գագիկ Մկրտչյանի երեքշաբթի օրերի քաղաքական գործիչների վերաբերյալ խմբագրականները՝ զուգարանակոնքից մինչև մանկական կղանք, ինչ ասես որ չի ասում։ էդ ոճը սովորաբար հատուկ էր ընդհատակում տպվող ուսանողական ավանգարդ–մամուլին, որը կար Եվրոպայում 19–րդ դարի վերջերին, բայց հետո՝ աստիճանաբար այլ ֆորմաներ ձեռք բերեց։ Մեզ մոտը՝ դրանից լավ են զգում։ Ու նոր ձևավորվող լրագրողների սերնդի մոտ ստեղծվում է տպավորություն, թե կառավարությանը մամուլով հայհոյելը ընդդիմադիր լինելու նշան է։ Կամ էլ, եթե իշխանամետ լրատվամիջոցում ես աշխատում, ուրեմն պարտադիր պետք է ՀՀԿ–ական լինես կամ ղարաբաղցի։

Վերադառնալով հարցիդ՝ նույնիսկ ամենամեղմ էթիկայի նորմերից ելնելով ձեր հիշատակած երկու «հրապարակախոսները» որևէ կերպ չեն տեղավորվում որևէ մասնագիտական կանոնագրքի սահմաններում։ Ավելին, երկուսն էլ իրենց նույնացրել են քաղաքական թիմերի հետ, դարձել են այդ թիմերի խոսափողն ու «Գավրոշը», որը շատ վտանգավոր է և իրենց և հասարակության համար չկա։ Հետո էլ՝ մեղք են,–Վանոն կասեր։