User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք, որ «Քաղաքականություն» բաժինը փակվի մինչև նախ. ընտրությունների ավարտը:

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 28.57%
  • Ոչ

    22 62.86%
  • Մեկ է

    3 8.57%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Սիրելի ակումբցիներն, վերջին շրջանում նկատում եմ, որ «Քաղաքականություն» բաժինը գնալով ակումբն հեռացնում է իր սկզբնական նպատակներից, որոնք են հայերենի ու հայ գրականության տարածումը, աշխարհի ողջ հայության միավորելու ձգտումները, բարեկամական կապեր հաստատելուն օգնելը:

    Այսօր այդ բաժնի թեժ քննարկումները նայելով տեսնում եմ չափազանց թեժ մթնոլորտ, փոխադարձ վիրավորանքներ, չհիմնավորված փաստարկներ և այլն: Հարց է առաջանում. պետք է, ո՞ր այդ բաժինը լինի: Այնպես որ բացում եմ 6 օր տևողությամբ հարցում, որի միջոցով կասեք Ձեր կարծիքը: Ցանկանում եք, որ այդ բաժինը փակվի գոնե մինչև նախագահական ընտրությունների ավարտը, քաղաքական թեժ մթնոլորտի մեզ լքելը, թե՝ ոչ:

    Ազատ արտահայտեք Ձեր միտքը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    ես անձամբ ակումբ եմ մտնում քաղաքականություն բաժնի համար, բայց վերջինիս անառողջ մթնոլորտը անխոս վանող է : չեմ հասկանում, միթե՞ չի կարելի քաղաքակիրթ ձևով ,առանձ դիմացինին վիրավորելու, արտահայտել սեփական կարծիքը: նույնիսկ մեր քաղաքական դաշտում նմանատիպ թեժ պայքար չի գնում, ինչպես էստեղ:
    ես կողմ կլինեի բաժնի ժամանակավորապես փակվելուն, ուղղակի այդ դեպքում արդեն ակումբը իր կոլորիտը կկորցնի
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Դեմ եմ...շա՜տ դեմ...քաղաքականությունը մեր երկրի արտաքին ու ներքին վիճակն է...
    Կարծիքներտը տարբեր են, վիճելի, հաճախ վիրավորական, բայց եթե փակվի, բոլոր թեմաներում կհայտնվեն քաղաքական ակնարկներ, ստորագրություններում՝ նույնպես..այսպես, թե այնպես...
    Ու ամեն ինչ էդքան վատ չի, ինչքան թվում ա...
    Այն էլ նախընտրական շրջանում այդ բաժինը փակելը համարում եմ շատ սխալ...հակառակ դեպքում կսկսեմ ֆորումային քաղաքական քննարկումներ ծավալել ամենուր՝ երթուղայիններում, խանութներում, արևածաղիկ վաճառող տատիկների հետ և պետական հնարավոր հաստատությունների ստորին և վերին բաժանմունքներում ու հազարավոր հյուրերի առաջ, ովքեր գրանցված չեն ոչ վիրտուալ ֆորումում...
    Արդյունքում կդառնամ քաղբանտարկյալ

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մինաշանակ կողմ եմ «Քաղաքականության» բաժինը փակվելուն, մինչև ընտրությունները, որովհետև որոշ մարդիկ, ոչ թե իրենց կարծիքն են գրում, ինչպես պետք է լինի ֆորումում, այլ բացահայտ քարոզարշավ են կատարում, առիթից օգտվելով, որ որոշ մարդիկ գումար են նրդրել ֆորում բացելու, իրենք էլ ուրիշի «տանը» իրենց գաղափարների ակտիվ քարոզարշավով են զբաղված, մոռանաոլով, որ ֆորումը բացվել է տարբեր կարծիքներ արտահայտելու համար, այլ ոչ մեկ գաղափարի տոտալ քարոզարշավի համար.

    Շատ ժամանակ ես իմ կարծիքը չեմ գրում որոշ թեմաներում, որովհետև մեկ ամձի կողմից արդեն ողջ էջը ծածկված է լինում գրառումներով և բավական է մի բան գրես և առանց կասկածի տվյալ անձի կողմից այնպիսի գրոհի կենթարկվի գրածդ միտքը, որ ավելի լավ է ընդանրապես չհամարցակվես էլ գրառում անել տվյալ թեմայում և մենք խոսում ենք դիմացինի կարծիքը հարգելու մասին, այնինչ կարծիքը գրում են մեկ անգամ, այլ ոչ նույն բանը մի քանի էջ կրկնում.

    Ավելացվել է 1 րոպե անց
    Գտնում եմ, քարոզարշավով զբաղված մարդիկ, պետք է որ դեմ գտնվեն այս ծեռնարկին. Խոսքս բոլոր դեմ քվյարկածներին չի վերաբերվում.

    Ավելացվել է 7 րոպե անց
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Բոլոր այլախոհներին բաժնից հեռացնում ենք, որպեսզի քարոզարշավով զբաղվելը ավելի դյուրին լինի.
    Հրաշալի է, Բրեժնևյան Ժամանակաշրջան.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 02.12.2007, 23:08: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  6. #6
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Ես կզարմանյի, եթե կողմ լինեիր, քանի որ այդ բաժնի թեմաների 60 տոկոսի հեղինակը դու ես

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.03.2010)

  8. #7
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Chuk, կարող եք բաժնի կանոնները, հենց միայն Քաղաքականության ավելի խստացնել, ավելացնել մոդերների քանակը, մտցնել նոր կանոններ...այսինքն, եթե տեսնում եք խնդիր կամ ճգնաժամ, փորձեք այն լուծել։ Փակելը ամենաարմատական, և կացնային որոշումն է, որը այսպես թե այնպես կա։ Գուցե արժե մտածել, ինչպես ճգնաժամը կառավարելի դարձնե՞լ...սա էլ կարող է Ակումբի առաջին լուրջ փորձությունը լինել...հետո հպարտանալու առիթ կունենանք

  9. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Ես էլ եմ դեմ, չնայած էս պրոբլեմի խորացման մեջ ես էլ իմ բաժինն ունեմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում նորմալ հետևել բաժնին:

    Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Առաջարկը լավն է, եթե տեխնիկապես դա հնարավոր է, իրենց քաղաքական կրքերը զսպել չկարողացող անդամներին կարելի է արգելել այս բաժնում գրառումներ կատարել՝ չվտարելով ֆորումից: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այդ դեպքում դժգոհությունները և ոչ անարդարության մեջ մեղադրելու փորձերը կշատանան, սրանում վստահ եմ, որովհետև եթե մարդը չի կարողանում սառը բանավիճել գլոբալ հարցերի շուրջ, իրեն ուղղվաց գործողությունները դժվար թե կարողանա օբեկտիվ գնահատել:

  10. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Ես էլ եմ դեմ

    Պետք է ուղակի փոքր ինչ խստացնել կանոնները և ավելացնել մոդերատորներին որ կարողանան ապահովվեն նրանց կատարումը: Այդ դեպքում կարծում եմ կարգ ու կանոնը կհաստատվի: Ամեն դեպքում կարգազանցներին կարելի է որոշ ժամանակով հեռացնել այդ բաժնից և կրկնվելու դեպքում պրոգրեսիայով աճեցնել հեռացման տևողությունը

    Ամեն դեպքում հետաքրքիր և ինֆորմացիոն բաժին է, որը այնքան անհրաժեշտ է այսօրվա Հայաստանում, խնդրում եմ ուղակի մի փակեք, հանուն հայ ժողովրդի
    Loading your personal settings....

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Կողմ եմ փակելուն, քանի որ քննարկումները շատ արագ անցնում են փոխադարձ վիրավորանքների,
    և որոշ մարդիկ այնպես են պաշտպանում կամ հակառակը մեղադրում ինչ-որ քաղաքական գործչի, կարծես իրանց պապու ոսկիների հարցը լուծվի,

    և որպես կողքից կարծիք, ովել գա նույննա լինելու, միշտել իշխանությունը նախքան իր ընտրվելը, իսկ ընդիմությունը իշխանության գալու ճանապարհի միշտել ժողովրդին օգտագործում են որպես գործիք սեփական ամբիցիաներին հասնելու համար...
    չեմ հիշում որտեղից եմ լսել, բայց ասվում էր՝ ընտրողները մի ռասսա են որ հայտնվում են ընտրություններից 3 ամիս առաջ, և ընտրություններից հետո մոռացվում 4 տարի...

    կարող եք ընդիմադրել պապու ոսկիները չեն, հայրենքիս ա, և առանց պայքարելու բան դուս չի գա...

    այնուամենայնիվ կասեմ, որ "իրար միս ՄԻ կերեք" միևնույննա եկողը նախորդից սկզբունքային չի փոխվելու, եթե կարող եք ինքներդ բարձրացեք հասեք իշախնության մակարդակի ու ինչ որ բան փոխեք, այլապես առավոտից իրիկուն տեորապես լիրիկական շեղումներով քաղաքականությամբ զբաղվելը բան չի փոխում
    Վերջին խմբագրող՝ NetX: 03.12.2007, 00:25:

  12. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Կտրուկ դեմ եմ` քաղաքականություն բաժինը ֆորումի ամենահետաքրքիր բաժիններից է, ավելի լավա մոդեռներ ավելացնել ու մի քիչ խստացնել, փակել հաստատ սխալ կլինի

  13. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կզարմանյի, եթե կողմ լինեիր, քանի որ այդ բաժնի թեմաների 60 տոկոսի հեղինակը դու ես
    Դա իմ մեղքը չի, այլ մյուսների պասիվության մեղքն է
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկը լավն է, եթե տեխնիկապես դա հնարավոր է, իրենց քաղաքական կրքերը զսպել չկարողացող անդամներին կարելի է արգելել այս բաժնում գրառումներ կատարել՝ չվտարելով ֆորումից: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այդ դեպքում դժգոհությունները և ոչ անարդարության մեջ մեղադրելու փորձերը կշատանան, սրանում վստահ եմ, որովհետև եթե մարդը չի կարողանում սառը բանավիճել գլոբալ հարցերի շուրջ, իրեն ուղղվաց գործողությունները դժվար թե կարողանա օբեկտիվ գնահատել:
    Հա, տեխնիկապես լրիվ հնարավոր է։ Մի անդամ 5 օրով հեռացվել էր վիրավորական գրառման համար։
    http://www.akumb.am/showthread.php?t=16325

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր այլախոհներին բաժնից հեռացնում ենք, որպեսզի քարոզարշավով զբաղվելը ավելի դյուրին լինի.
    Հրաշալի է, Բրեժնևյան Ժամանակաշրջան.
    Կներես, բայց որ հիմնականում այսպես կոչված «այլախոհներն» են անցնում անձնական վիրավորանքների մեր մեղքը չի։ Որոշ մարդկանց կողմից միայն իմ հասցեին հնչած վիրավորանքները արդեն իսկ բավարար են, որ նրանց արգելվեր ոչ միայն այդ բաժին մտնելը, այլ նույնիսկ ֆորում մտնելը։ Սակայն դա չի արվում։ Իսկ գիտե՞ս ինչու։ Պարզապես մեր նպատակը մենախոսությունը չի։ Մենք ուզում ենք հնարավորինս շատ կարծիք լինի ֆորումում, հնարավորինս շատ մարդ բանավիճի, խոսի ու արտահայտի իր կարծիքը։ Եթե մեր ուզածը դա լիներ, հանգիստ կարող էինք պրիվատ ֆորում բացել ու ընկերներով նստեինք իրար նայեինք։ Չնայած չէ, սուտ եմ ասում Ընկերներով էլ ենք հաճախ երկար ու թեժ բանավիճում, բայց... երբեք իրար չենք վիրավորում ու հետո շարունակում ենք ապրել իրար հետ, անկախ նրանից, որ ես կանաչն եմ սիրում, իսկ ընկերս կարմիրը։

  14. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    -Ա..-ն էշ ա,
    -Չէ, Բ..-ն ա էշ:
    -Չէ, Ա..-ն ա էշ, ու դու էլ հետը :
    -Վա՜յ ես քո , հլա սոտկիտ համարը ասա


    Արդյոք է՞ս է այն սահմանաբաժանը, որով առանձնանում են բրեժնևյան և ոչբրեժնեևյան ժամանակաշրջանները:
    Դժվար թէ:

    Մի կողմից փակելով աչքերը այս հարցերի նկատմամբ, հարցերը չես փակի /ջայլամի քաղաքականություն/:
    Մյուս կողմից էլ, այսպիսի "ծեծկռտուքները" նման են մի կաթիլ մեղրի մեջտեղի մասերին, երբ արդեն ոչ մեկն էլ ռեալ չէր հիշում թե ով ում խփեց առաջինը :

    Պետք է փնտրել ելք:

    Այդ ելքը օրինակ կարող է լինել մի ինչ-որ անցումային տարբերակի ընտրություն /անցումային շրջանում ենք ապրում չէ՞ /:
    Անցումային շրջանը աչքի է ընկնում ավտորիտար կառավարման համակարգով :
    Միգուցե հատուկ "քաղաքականություն" համար անցնել այսպիսի մի համակարգի՞ : Ասենք, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մի անդամի/մոդերատերի կամ ինչ կուզեք/ օժտել համարյա դիկտատորական իրավասություններով: Ինչ գրառում որ հարկ համարի ջնջել, ջնջի: Ում ուզենա՝ նկատողություն տա: Առանց ոչ մի բացատրության: Բացատրության պահանջները նույնպես հեռացնի առանց մի վարյկյան անգամ մտածելու: Հետո իհարկե էս իրավասությունները հետ վերցնելը հոգեբանորեն մի քիչ բարդ կլինի, սակայն շատ ավելի հեշտ կլինի , քան ռեալում :

    Ինչ եք ասում: Իևձ թվում է ՝ բավականին "հայկական"-ին մոտ տարբերակ է, ու պետք է որ աշխատի :

  15. #14
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց որ հիմնականում այսպես կոչված «այլախոհներն» են անցնում անձնական վիրավորանքների մեր մեղքը չի։ Որոշ մարդկանց կողմից միայն իմ հասցեին հնչած վիրավորանքները արդեն իսկ բավարար են, որ նրանց արգելվեր ոչ միայն այդ բաժին մտնելը, այլ նույնիսկ ֆորում մտնելը։ Սակայն դա չի արվում։ Իսկ գիտե՞ս ինչու։ Պարզապես մեր նպատակը մենախոսությունը չի։ Մենք ուզում ենք հնարավորինս շատ կարծիք լինի ֆորումում, հնարավորինս շատ մարդ բանավիճի, խոսի ու արտահայտի իր կարծիքը։ Եթե մեր ուզածը դա լիներ, հանգիստ կարող էինք պրիվատ ֆորում բացել ու ընկերներով նստեինք իրար նայեինք։ Չնայած չէ, սուտ եմ ասում Ընկերներով էլ ենք հաճախ երկար ու թեժ բանավիճում, բայց... երբեք իրար չենք վիրավորում ու հետո շարունակում ենք ապրել իրար հետ, անկախ նրանից, որ ես կանաչն եմ սիրում, իսկ ընկերս կարմիրը։
    Artgeo, գոնե դու անձնական վիրավորանքից մի խոսա. Լավ կատակ եմ անում, անցած լինի. Բայց քեզ մի գաղտնիք կասեմ, երբ զրուցակիցդ այլախոհ է, այլախոհ բառիս բուն իմաստով, նրա ամեն մի խոսքը ավելի էմոցիոնալ ես ընդունում, սա բոլորիս է վերաբերվում և նույն ձևի էլ կարող ես դու վիրավորել, ինչպես նաև վիրավորվել, դրա համար քաղաքականությունում «աբիժնիկությունը» սխալ է, թե չէ մեր կուսակցությունները վաղուց էին անցել փողոցային զինված մարտերի.

    Ուղղակի եթե դիմացինից վիրավորվում ես, պարտադիր չէ շարունակես նրա հետ հարց քննարկել, դա կապ չունի քաղաքականությունից եք խոսում, թե սեր ռոմանտիկայի, իսկ եթե չնայած դիմացինիդ գռեհիկության շարունակում ես անծայրածիր գրառումներ անել, ուրեմն ոչ թե նրա հետ ես զրուցում, այլ լուրջ քարոզարշավով ես զբաղված, որովհետև գիտես, ում որ գրառումդ ուղված է, նրանից բացի ֆորումում գրեթե մի հարյուր չանդամագրված այցելու, այդ գրառումը կարդալու է. Էլ չասեմ, որ մի քանի էջ նույն միտքը կրկնվում է և դառնում անհետաքրքիր և միապաղաղ.
    Ուրախ գրառում:

  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մի ժամանակ դադարել էի երկու շաբաթ քաղաքականութեամբ զբաղելուց, ձեր խնդրանքով, թէ Ակումբը մարտադաշտ չէ:
    «Զինադադարը» չյարգուեց հենց հ.հ.շ.ի համակիրներից, նրանք շարւնակեցին իւրանց քարոզչութիւնը, որն իմ կարծիքով մաքուր չէ:
    Չեմ քուէարկում. ինչ ուզում էք արէք:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 03.12.2007, 11:08: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 10:02
  2. Քաղաքականության անցումը տղամարդկանցից կանա՞նց
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.10.2010, 17:36
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Քաղաքականության անիմաստությունը
    Հեղինակ՝ DVG, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2008, 13:23
  5. Ուսանողները քաղաքականության մեջ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.06.2007, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •