User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք, որ «Քաղաքականություն» բաժինը փակվի մինչև նախ. ընտրությունների ավարտը:

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 28.57%
  • Ոչ

    22 62.86%
  • Մեկ է

    3 8.57%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Սիրելի ակումբցիներն, վերջին շրջանում նկատում եմ, որ «Քաղաքականություն» բաժինը գնալով ակումբն հեռացնում է իր սկզբնական նպատակներից, որոնք են հայերենի ու հայ գրականության տարածումը, աշխարհի ողջ հայության միավորելու ձգտումները, բարեկամական կապեր հաստատելուն օգնելը:

    Այսօր այդ բաժնի թեժ քննարկումները նայելով տեսնում եմ չափազանց թեժ մթնոլորտ, փոխադարձ վիրավորանքներ, չհիմնավորված փաստարկներ և այլն: Հարց է առաջանում. պետք է, ո՞ր այդ բաժինը լինի: Այնպես որ բացում եմ 6 օր տևողությամբ հարցում, որի միջոցով կասեք Ձեր կարծիքը: Ցանկանում եք, որ այդ բաժինը փակվի գոնե մինչև նախագահական ընտրությունների ավարտը, քաղաքական թեժ մթնոլորտի մեզ լքելը, թե՝ ոչ:

    Ազատ արտահայտեք Ձեր միտքը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    ես անձամբ ակումբ եմ մտնում քաղաքականություն բաժնի համար, բայց վերջինիս անառողջ մթնոլորտը անխոս վանող է : չեմ հասկանում, միթե՞ չի կարելի քաղաքակիրթ ձևով ,առանձ դիմացինին վիրավորելու, արտահայտել սեփական կարծիքը: նույնիսկ մեր քաղաքական դաշտում նմանատիպ թեժ պայքար չի գնում, ինչպես էստեղ:
    ես կողմ կլինեի բաժնի ժամանակավորապես փակվելուն, ուղղակի այդ դեպքում արդեն ակումբը իր կոլորիտը կկորցնի
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Դեմ եմ...շա՜տ դեմ...քաղաքականությունը մեր երկրի արտաքին ու ներքին վիճակն է...
    Կարծիքներտը տարբեր են, վիճելի, հաճախ վիրավորական, բայց եթե փակվի, բոլոր թեմաներում կհայտնվեն քաղաքական ակնարկներ, ստորագրություններում՝ նույնպես..այսպես, թե այնպես...
    Ու ամեն ինչ էդքան վատ չի, ինչքան թվում ա...
    Այն էլ նախընտրական շրջանում այդ բաժինը փակելը համարում եմ շատ սխալ...հակառակ դեպքում կսկսեմ ֆորումային քաղաքական քննարկումներ ծավալել ամենուր՝ երթուղայիններում, խանութներում, արևածաղիկ վաճառող տատիկների հետ և պետական հնարավոր հաստատությունների ստորին և վերին բաժանմունքներում ու հազարավոր հյուրերի առաջ, ովքեր գրանցված չեն ոչ վիրտուալ ֆորումում...
    Արդյունքում կդառնամ քաղբանտարկյալ

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մինաշանակ կողմ եմ «Քաղաքականության» բաժինը փակվելուն, մինչև ընտրությունները, որովհետև որոշ մարդիկ, ոչ թե իրենց կարծիքն են գրում, ինչպես պետք է լինի ֆորումում, այլ բացահայտ քարոզարշավ են կատարում, առիթից օգտվելով, որ որոշ մարդիկ գումար են նրդրել ֆորում բացելու, իրենք էլ ուրիշի «տանը» իրենց գաղափարների ակտիվ քարոզարշավով են զբաղված, մոռանաոլով, որ ֆորումը բացվել է տարբեր կարծիքներ արտահայտելու համար, այլ ոչ մեկ գաղափարի տոտալ քարոզարշավի համար.

    Շատ ժամանակ ես իմ կարծիքը չեմ գրում որոշ թեմաներում, որովհետև մեկ ամձի կողմից արդեն ողջ էջը ծածկված է լինում գրառումներով և բավական է մի բան գրես և առանց կասկածի տվյալ անձի կողմից այնպիսի գրոհի կենթարկվի գրածդ միտքը, որ ավելի լավ է ընդանրապես չհամարցակվես էլ գրառում անել տվյալ թեմայում և մենք խոսում ենք դիմացինի կարծիքը հարգելու մասին, այնինչ կարծիքը գրում են մեկ անգամ, այլ ոչ նույն բանը մի քանի էջ կրկնում.

    Ավելացվել է 1 րոպե անց
    Գտնում եմ, քարոզարշավով զբաղված մարդիկ, պետք է որ դեմ գտնվեն այս ծեռնարկին. Խոսքս բոլոր դեմ քվյարկածներին չի վերաբերվում.

    Ավելացվել է 7 րոպե անց
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Բոլոր այլախոհներին բաժնից հեռացնում ենք, որպեսզի քարոզարշավով զբաղվելը ավելի դյուրին լինի.
    Հրաշալի է, Բրեժնևյան Ժամանակաշրջան.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 02.12.2007, 23:08: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  6. #6
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    Կողմ եմ թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճերին: Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Ես կզարմանյի, եթե կողմ լինեիր, քանի որ այդ բաժնի թեմաների 60 տոկոսի հեղինակը դու ես

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.03.2010)

  8. #7
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Chuk, կարող եք բաժնի կանոնները, հենց միայն Քաղաքականության ավելի խստացնել, ավելացնել մոդերների քանակը, մտցնել նոր կանոններ...այսինքն, եթե տեսնում եք խնդիր կամ ճգնաժամ, փորձեք այն լուծել։ Փակելը ամենաարմատական, և կացնային որոշումն է, որը այսպես թե այնպես կա։ Գուցե արժե մտածել, ինչպես ճգնաժամը կառավարելի դարձնե՞լ...սա էլ կարող է Ակումբի առաջին լուրջ փորձությունը լինել...հետո հպարտանալու առիթ կունենանք

  9. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Ես էլ եմ դեմ, չնայած էս պրոբլեմի խորացման մեջ ես էլ իմ բաժինն ունեմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում նորմալ հետևել բաժնին:

    Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
    Առաջարկը լավն է, եթե տեխնիկապես դա հնարավոր է, իրենց քաղաքական կրքերը զսպել չկարողացող անդամներին կարելի է արգելել այս բաժնում գրառումներ կատարել՝ չվտարելով ֆորումից: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այդ դեպքում դժգոհությունները և ոչ անարդարության մեջ մեղադրելու փորձերը կշատանան, սրանում վստահ եմ, որովհետև եթե մարդը չի կարողանում սառը բանավիճել գլոբալ հարցերի շուրջ, իրեն ուղղվաց գործողությունները դժվար թե կարողանա օբեկտիվ գնահատել:

  10. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Հաշվի առնելով քվեարկության արդյունքները գոնե առայժ բաժինը չի փակվի:
    Ի դեպ զարմանալի էր մի քանի բողոքավորների դիրքորոշումը, բայց հասկանալի:
    Թեմայի բոլոր գրառումներից կպատասխանեմ միայն այս մեկին.

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, կարող եք բաժնի կանոնները, հենց միայն Քաղաքականության ավելի խստացնել, ավելացնել մոդերների քանակը, մտցնել նոր կանոններ...այսինքն, եթե տեսնում եք խնդիր կամ ճգնաժամ, փորձեք այն լուծել։ Փակելը ամենաարմատական, և կացնային որոշումն է, որը այսպես թե այնպես կա։ Գուցե արժե մտածել, ինչպես ճգնաժամը կառավարելի դարձնե՞լ...սա էլ կարող է Ակումբի առաջին լուրջ փորձությունը լինել...հետո հպարտանալու առիթ կունենանք
    Ներկա պահին անձամբ ես հնարավորություն չունեմ կառավարել այդ բաժինը: Միաժամանակ դա չի կարող անել ArtGeo-ն, քանի-որ նրա ցանկացած գործողություն իր քաղաքական հայացքները չկիսողների կողմից դիտվում է որպես կարծիքը դիմացինի վզին լծակները կիրառելով փաթաթում, ինչը, մեղմ ասած, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Բաժինը կառավարելի չի դարձնի Ուլուանան, քանի-որ այն իրեն բնավ չի հետաքրքրում, կառավարելի չի դարձնի Network.am-ը, քանի-որ այդքան ժամանակ չունի այն կառավարելի դարձնելու: Նույն կերպ բաժինը կառավարելի չեն կարող դարձնել Philosopher-ն ու Մելիքը՝ նույնպես ժամանակի սղության պատճառով:

    Հետևաբար այս դժվար գործը հիմնականում կմնա նոր մոդերատորի (մոդերատորների) ուսին:

    Այստեղ ինձ ամենից շատ հուզող հարցը բողոքավորների կրքերի հանդարտեցումն է: Բերեմ փոքրիկ վիճակագրական տվյալ: Բաժնին հետևողներից, գրառումները ջնջող, խմբագրողներից են եղել.
    Մելիք (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
    Philosopher (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
    Network.am (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
    Artgeo (Lևոն Տեր-Պետրոսյանի համակիր)
    Chuk (Լևոն Տեր-Պետրոսյանի համակիր)

    Ու անկախ նրանից, թե այս անդամներից ո՞վ է ջնջել կամ խմբագրել Լևոն Տեր-Պետրոսանի հակառակորդների գրած հակականոնադրական գրառումը, որոշակի խմբի կողմից դա անմիջապես պիտակավորվել է որպես «Լևոնական» բռնապետություն ու այդ զրույցներն անգամ դուրս են եկել «Դար» ակումբի շրջանակներից, հանգրվանել այլ ֆորումներում, այլուր: Ես չեմ ընդունում այս տարանջատման ձևը, չեմ ընդունում այս ագրեսիան, զայրանում եմ այդ ակումբցիների վարքի վրա: Որպես օրինակ կարող եմ ասել, որ հաճախ իմ «քաղաքական հակառակորդների» կոպիտ խախտումներով գրառումներն անտեսել եմ, չեմ կատարել զգուշացումներ, չեմ ձեռնարկել քայլեր՝ լրացուցիչ լարվածություն չմցնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ սխալ եմ արել:

    Ես նոր մոդերատոր(ներ)ից պահանջելու եմ գործել անաչառ, հաշվի չառնելով քաղաքական հայացքները, հետևելով կանոնադրությանը: Դրանից հետո ցանկացած բողոքավոր, անկախ իր քաղաքական հայացքներից, «Քաղաքականություն» բաժնից արգելափակվելու է: Այդ բաժնից արգելափակվելու են նաև բոլոր նրանք, ովքեր կկատարեն վիրավորական գրառումներ, կզբաղվեն քարոզչությամբ, կամ կկատարեն այլ կանոնադրական խախտումներ:

    Ես ինքս կհրաժարվեմ բաժնի քննարկումներին մասնակցելուց, որպեսզի որևէ մեկն այդ բաժնում ադմինիստրատորի ներկայությունից կաշկանդված չզգա, ինչպես պնդում են ոմանք, բայց շարունակելու եմ ժամանակիս ներածին չափով հետևել բաժնին, կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, եթե նույնիսկ տեսնեմ, որ ոմանք կրկին «վայնասուն» են բարձրացնելու ու կանոնադրական զգուշացումը փորձեն բերել քաղաքական հայացնքների տարբերության դաշտ:

    Իսկ այսօր կբացվի քվեարկություն ու ակումբի անդամներին իրենք, իրենց առաջարկած թեկնածուներից կընտրեն մոդերատոր կամ մոդերատորներ, որոնց անշահախնդիր աշխատանքի տված արդյունքից էլ կախված կլինի քաղաքականություն բաժնի բաց լինել/չլինելու հարցը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

    -Ա..-ն էշ ա,
    -Չէ, Բ..-ն ա էշ:
    -Չէ, Ա..-ն ա էշ, ու դու էլ հետը :
    -Վա՜յ ես քո , հլա սոտկիտ համարը ասա


    Արդյոք է՞ս է այն սահմանաբաժանը, որով առանձնանում են բրեժնևյան և ոչբրեժնեևյան ժամանակաշրջանները:
    Դժվար թէ:

    Մի կողմից փակելով աչքերը այս հարցերի նկատմամբ, հարցերը չես փակի /ջայլամի քաղաքականություն/:
    Մյուս կողմից էլ, այսպիսի "ծեծկռտուքները" նման են մի կաթիլ մեղրի մեջտեղի մասերին, երբ արդեն ոչ մեկն էլ ռեալ չէր հիշում թե ով ում խփեց առաջինը :

    Պետք է փնտրել ելք:

    Այդ ելքը օրինակ կարող է լինել մի ինչ-որ անցումային տարբերակի ընտրություն /անցումային շրջանում ենք ապրում չէ՞ /:
    Անցումային շրջանը աչքի է ընկնում ավտորիտար կառավարման համակարգով :
    Միգուցե հատուկ "քաղաքականություն" համար անցնել այսպիսի մի համակարգի՞ : Ասենք, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մի անդամի/մոդերատերի կամ ինչ կուզեք/ օժտել համարյա դիկտատորական իրավասություններով: Ինչ գրառում որ հարկ համարի ջնջել, ջնջի: Ում ուզենա՝ նկատողություն տա: Առանց ոչ մի բացատրության: Բացատրության պահանջները նույնպես հեռացնի առանց մի վարյկյան անգամ մտածելու: Հետո իհարկե էս իրավասությունները հետ վերցնելը հոգեբանորեն մի քիչ բարդ կլինի, սակայն շատ ավելի հեշտ կլինի , քան ռեալում :

    Ինչ եք ասում: Իևձ թվում է ՝ բավականին "հայկական"-ին մոտ տարբերակ է, ու պետք է որ աշխատի :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 10:02
  2. Քաղաքականության անցումը տղամարդկանցից կանա՞նց
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.10.2010, 17:36
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Քաղաքականության անիմաստությունը
    Հեղինակ՝ DVG, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2008, 13:23
  5. Ուսանողները քաղաքականության մեջ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.06.2007, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •