User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Չուկի խօսքից.-
    Պանդուխտ> Ձեր գրառումը նամակով (PM) ուղարկվել է Ձեզ: Շարադրեք նրա բովանդակությունն առանց ավելորդ վիրավորական ու ծաղրական արտահայտությունների, առավել ևս ակումբցիների նկատմամբ, թողեք միայն ձեր գաղափարական տեսակետը և այն կարող է տեղ գտնել այս ակումբում: Հակառակ դեպքում ես, որպես ձեր պիտակմամբ «ոչ ժողովրդավար» ղեկավար, այն կջնջեմ, քանի որ ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում ձեր կամ որևիցե ուրիշ մեկի քաղաքական կամ այլ հայացքները, բայց հետաքրքրում է, որ այս ակումբում ոչ մեկին վիրավորող գրառում չլինի, ծաղրական գրառում չլինի, պահպանվեն մնացյալ բոլոր ակումբի կանոնները: Եվ բարի խորհուրդ. մի մոռացեք, որ այս երկրի վրա յուրաքանչյուր ոք ունի իր տեսակետն ունենալու իրավունքը, ուրեմն տեսնելով դիմացինի, ձերին չհամատասխանող տեսակետը, մի շտապեք նրա նկատմամբ բացասական կարծիք կազմել, վիրավորել կամ ծաղրել: Հակառակ դեպքում ես էլ ինձ կթույլատրեի նույն կերպ վարվել ասենք Ձեր նկատմամբ:
    Ինձ էլ չի հետաքրքրում այլոց անկապ գաղափարները, այնքան ժամանակ, երբ մնում են իրանց ուղեղների բջիջներում:
    Սակայն երբ ուզում են բաժնեկցել, տակաւին քաղաքական ուղղութեան հանգամանք տալ, երեխայամիտ գաղափարներին, պարտ եմ զգում պատասխանել, ոչ նրանց համոզելու, այլ հանուրին՝ լսարանին մտածելու եւ ընտրելու առիթ տալու սիրոյն:
    Դու պատժել ես ինձ, եւ ահա մի քանի նուազ նիշ ետք Պանդուխտ օգտագործողի կեանքս կը վերջանայ, բայց իմացիր. ծաղրող չեմ, առաւել եւս ծաղրուել չեմ սիրում:
    Լաւ կը լինի եթէ հասկանաք բոլորդ, թէ երբեմն «պապայի ապտակ» է պէտք, ցնցել է պէտք, որպէսզի յամառ եւ կոյր հաւատացեալները աչքերնին բանան, զգաստանան:
    -
    Խօսք բացուեց իմ եւ տրամաբանի միջեւ, դաւաճանութեան վերաբերեալ: Ասացի. «միթէ՞ դաւաճանական գաղափարները մտնում են խօսքի ազատութեան շրջանակում»: Ասաց. «Այն ինչ դաւաճան է ճանաչուել, այժմ հերոս-հայրենասէր է, այսինքն դաւաճանի կարգավիճակը յարաբերական է», եւ օրինակ տուեց խորհրդային կարգում դաւաճան ճանաչուածներին: Ասացի. «խորհդային կարգերում:...Մնում է ձեզ որոշել ի՞նչին եւ ու՞մ էք հաւատարիմ, աւելի ճիշտ՝ պատկանում»: Ասաց. «Մարդկութեան»:
    Ես այստեղ լռեցի եւ չկարողացայ շարունակել. ազդուելով տրամաբանի մարդասիրութիւնից... Բայց նոյն մարդկութիւնը սկսում է տնից, փողոցից, քաղաքից Հայրենիքից եւ ազգութիւնից:
    Ի՞նչ օգուտ, եթէ դու խնամում ես այլոց, երբ հարազատ ընտանիքդ թշուառ է:
    Ի՞նչ օգուտ, եթէ դու սիրում ես հազար կին, իսկ քո զաւակների մայրը զուրկ է ամուսնական սիրուց:
    Ի՞նչ օգուտ, եթէ յարգում բարեւում ես հազար ալեւորի, իսկ քո հարազատ հօր հանդէպ սառն ես:
    Ի՞նչ օգուտ եթէ տօնական զգեստ հագնել ես, իսկ ներսից սպիտակեղէնդ հրաժեշտ է տուել իր իսկ գոյնին:
    Ուրեմն՝ մարդկութիւնը սկսում է հայրենիքից, առանց որի չկայ ոչ մի վեհ գաղափար, ընդ ուրում՝ մարդկութիւնը:
    Իսկ երբ հայրենիքի հանդէպ դաւաճանօրէն մտածում են, մարդկութեան դաւաճանած չե՞ն լինում...ի հարկ է, եթէ ձեր հայրենիքն ու ազգութիւնը մարդկութեան մաս էք ճանաչում:

    «Դաւաճան», «դաւաճանութիւն», «դաւաճանական գաղափարներ» հասկացութիւնները գոյութիւն ունեցած են եւ ունեն ցայսօր: Մարդիկ միշտ քստմնել են դաւաճաններից, արժանացրել վատթար պատիժի:
    Կը կարողանա՞նք այսօր, սահմանազատել «խօսքի ազատութիւն» մարդկային արժէքը, դաւաճանութիւնից: Չէ՞ որ միտքը, խօսքը եւ գործը յաջորդական տրամաբանական շղթայ է, այսինքն դաւաճանօրէն մտածողը, ապագայի հաւանական դաւաճանն է նաեւ:
    Առիթ տա՞նք այժմու ոչ հասուն մտածողներին, կամ մոլորուածներին. ապագայում լինեն իսկապէս քսմնելի դաւաճաններ: Ո'չ, մեծատառ ո'չ:
    Այժմ վերահրատարակեմ ջնջուած գրառումներս ինքնագրաքննութեամբ:

    Քաղաքացու խօսքից.-
    ինչո՞ւ օգտվել թշնամու երկաթ գծից, ինչո՞ւ օգտագործել թշնամու ճանապրհները… Ինչո՞ւ… Մենք հայ ենք
    Քաղաքացի, փորձեմ Չուկի պահանջքի համահունչ արտայայտեմ: Վերը գրածս կրկնեմ. չէք տեսնում կամ տողատակով (աւելի հաւանականը) հասկացնում էք՝ «Արցախը յանձնենք»: Գուցէ ձեր կարծիքով երբէք պիտի չի պաշտպանէինք կոտորւող եւ գաղթեցւող արցախահայութիւնը:

    Քաղաքացու խօսքից.-
    Այս երկտողը հետամնացության գագաթնակետն է: Նույնիսկ դաշնակցականներն այլևս այսպես չեն մտածում
    Այդ երկտողս Արտգէոյի յետին միտքը բացայայտեց: Ի տխրութիւն քեզ ասեմ. զգացականութեամբ չեմ գրել, գրել եմ քաղաքական իրավիճակի գնահատմամբ, մինչ դուք ջայլամի նման աւազում խրել էք ձեր գլուխները. չտեսնելու տեսանելին ու ընկալելին, ընդբռնելի եւ շօշափելին, որ է՝
    Արցախի հետ Հայաստանի միութիւնը:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Քաղաքացու խօսքից.-
    Նույնիսկ նախքան Քրիստոսը Հայաստանը մեծ կարևորություն էր տալիս արտաքին քաղաքականությանը, օտար երկրների շուկաներին: Հայաստանը եղել է շուկայական խաչմերուկ, այսօր դա միայն պատմություն է մնացել
    Քանզի այդ ամբողջական Հայաստանի լծակները չեն մնացել այժմու Հայաստանի հասողութիւնում:
    «Գաղութահայ կեանք» շարանումս գրել էի յիշատակածդ «Հայաստանը շուկայական խաչմերուկ»ի մասին:
    Դարձեալ յիշեցնեմ մոռացողներին կամ թանձրամիտներին, Արցախի հայատիրութիւնն է երկաթ գծի ուղուց դուրս մնալու պատճառը: Ամէնայն դէպս, ոչ մի երաշխիք, եթէ հայ ժողովուրդը հրաժարեր Արցախից, պիտ' ներգրաւուէր փոխադրական ծրագրերում:

    Քաղաքացու խօսքից.-
    Տարծքային խնդիրները կարևոր չեն: Ինչքան էլ մեծ լիներ այսօր Հայաստանի Հանրապետությունը միևնույնն է այսպիսի քաղաքականություն վարելու դեպքում երբեք չի կարող միջազգային շուկայի մեջ մտնել:
    Նախ խոստովանում ես, Արցախը յանձելու վարպետներիդ նկրտումը:
    Շատ սխալ դատողութիւն, որ արդիւնք է տկար վերլուծմանց: Միջազգային շուկայի բեմադրիչները նկատի են առնում նեղուց, ծովափ, ճանապարհ ունեցող երկիրների շահը:
    Օրինակ տա՞մ, հենց Ա.Մ.Ն.ում Ցեղասպանութեան ճանաչման կասեցումը (առայժմ) թուրքիոյ աշխարհագրական դիրքի պատճառով: Մանրամասնե՞մ թուրքիոյ աշխարհագրական դիրքի շահաւետութիւնը, թէ պէտք չկայ: Գիտակցաբա՞ր անտեսում էք իրականութիւնը, թէ սովոր էք խեղաթիւրելու փաստերը:

    Քաղաքացու խօսքից.-
    Այսօրվա իշխանությունները ամեն ինչ արեցին, որ Հայաստանը գտնվի առանց հարևվանների: Ամեն կերպ շրջափակվում ենք, Վրաստանի հետ կապը խզվեց, էլ չեմ ասում եթե այսպես շարունակվի ի՞նչ կլինի մեր վիճակը 2010թ, երբ գործի դրվի այս երկաթգիծը
    Ոտից գլուխ սխալասխալասխալութիւն: Հայաստանը չի կարող առանձին թշնամի վաստկիլ: Սիրասուն հարեւանները (2) օգնում են թշնամութեան ստեղծման կամ բորբոքմանը:
    Ամէն դէպքում Հայաստանը ունի շատ աւելի բարեկամներ ու դաշնակիցներ, քան թշնամիք: Մանրամասնե՞մ..., թէ պէտք չէ:

    Քաղաքացու խօսքից.-
    Փոխանակ սկիզբ դրվեն դրացիական հարաբերությունները, այն վերջ է դրվում: Փորձում են միանալ Ռուսաստանին կամ Բելոռուսիային որոնց հետ սահմանային անմիջական կապ բնավ գոյություն չունի:
    Լաւ, «սկիզբ դրվեն դրացիական հարաբերությունները» ի գին ի՞նչի: Աւելի թանկը՞ վճարենք:
    «Քաղաքակիրթ» ...(հարեւաններդ) թող բանան ճանապարհ: Գրածդ ապատեղեկատւութիւն կոչելը անարդարութիւն չի լինի: Հայաստանը ցանկայ բարի դրացիական յարաբերութիւն, անխտիր բոլորի հետ:

    Քաղաքացու խօսքից.-
    Էլ. ցանցն էլ է շուկա, գազի մատակարարման ցանցն էլ է շուկա և այսպես կարող եմ թվարկել բոլոր այն կարևոր ինֆրաստրուկտուրաները պետության համար, որոնք ցավոք արդեն գնտվում են օտար երկրի տիրապետության տակ: Այսպիսի հարստությունը երբեք չի կարելի տալ (կամ վաճառել, նույն բանն է) ուրիշ ազգերին: Դրանք պետք է ղեկավարվեն պետության կողմից:
    Սա տարբեր նիւթ է, առանձին թեմաներ կան: Մենք զրուցում ենք Արտգէոյի ասել ուզածը.
    «երկաթուղագի՞ծ թէ՞ Արցախ»
    Բայց սա էլ թէական է, այսինքն Արցախի թուրքացում իսկ բաւարար երաշխիք չէ գազ-երկաթ գիծ ուղիների Հայաստանացումից: Դու, քաղաքացի, քո ողջ համախոհների շարանով չես կարող փոխել թուրքիոյ եւ ազրբաջստանի ռազմավարական ընտրութիւնը: Ծիծաղելի է:

    Քաղաքացու խօսքից.-
    Հետո էլ խոսում են հաստոց ծախելու մասին: Ի՞նչ պիտի արվեին այդ հաստոցներն այսօր, եթե գործարաններն արդեն չկան: Հիմա ո՞րն էր ավելի խելամիտ, հաստոցնե՞ր ծախելը, թե՞ գործարաններ
    Լաւ, հարցրու նախկին իշխանութեան ղեկավարիկներին:
    Բայց լաւ է լաւ, առաջընթաց կայ:

    Քաղաքացու խօսքից.-
    Երաթուղային շրջափակում, նավթատարի շրջանցում… այս ամենը ոչ թե սովորական վնասներ են, այլ հսկայական ճգնաժամ է առաջացնելու հետագա տարիներում: ՀՀ արտգործ նախարար Վ. Օսկանյանն էլ չի՛ դժգոհում, որ նավթատարը չի անցել ՀՀ տարածքով
    Այստեղ ծաղրել եմ ասելով որ՝ «լացս է գալի»...

    Քաղաքացու խօսքից.-
    Սա՞ է մեր դիվանագետի կարծիքը: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի ամենաճանաչված համալսարաններից մեկում իրեն այդպես սովորեցրած լինեն: Կամ էլ ինչպես ասվում է, «այդ դասից թռել է» ու չի իմացել, որ եթե մի սավթատար անցնում է քո երկրի տարածքով, ապա դրանից հարկեր են ստացվում: Այսինքն, երկրի տարածքով անցնելու էր 1 խողովակ և դրա փոխարեն ստանալու էին
    բավականին մեծ չափերով գումար՝ տարածքային հարկի տեսքով
    «սավթատար»ի խողովակ եթէ անցի, այլ «խողովակներ» էլ կանցնեն այդ ընթացքին: Լաւ, հիմա կը զանգեմ Տիար Վարդան Ոսկանեանին, թող մօտդ վերապատրաստման գայ:
    (Այստեղ ծաղր չկայ Չուկ ջան, այլ իմաստ կայ, իմաստ

    Քաղաքացու խօսքից.-
    Ուստի Վ. Օսկանյանին չի հետաքրքրել այն միտքը, որ կարող է երկիրը հարստանալ
    Այստեղ ծաղրել եմ ասելով՝
    (Իրա՞ւ կըսես, խաչակնքէ որ հաւատամ) այսինքն անհաւատալի եւ ոչ տրամաբանական է Քաղաքացու խօսքը թէ արտաքին գործոց նախարարը չի հետաքրքրւում Հայաստանի զարգացմամբ...:

    Քաղաքացու խօսքից.-
    Խոսքեր կան, որ այս երկաթուղին հասնելու է մինչև Իգդիր՝ Մասիս սարի ետևում մի քաղաք: Եթե այդպես է, ապա իրավիճակը տխուր է
    Սա արդէն ծաղր չէ, այլ լուրջ յորդոր...
    (Խօսքեր շատ կան: Քաղաքացի, քաղաքացիական պարտքդ լաւագոյնս կատարած կը լինիս եթէ թողնես քաղաքականութեամբ զբաղելու զբաղմունքդ, վասնզի հեռուից մօտիկից կապ չունես քաղաքականութեան հետ)

    Յետ գրութիւն. Սիրելի Չուկ, հասցրածդ պատժանիշերը որպէս շքանշան կը զարդարեն վահանակս: Շատ հեշտ է եղել ինձ հասնել փառքի դափնեպսակին, որտեղ որ գտնուեմ, եթէ քծնէի, պնակ լիզէի, սակայն, միշտ առաջնորդուել եմ անձնական համոզումով, գաղափարը գերադասելով գահին եւ շահին:
    Ինձ պատժեցիր վիրաւորական գիրիս պատճառով. ներէ, զի այլ կերպ չեմ կարող դիմել դաւաճանութեան արտը վարող սերմնացաններին:
    Կամուրջի տակէն շատ ջուր պէտք է հոսի, մինչեւ սովորեն քաղաքականութեան այբուբենը, մինչեւ սովորեն տեսնել ակնառուն:
    Ոմանք ձիու ակնակապիճներ հագած մերժում են տեսնել ճշմարտութիւնները, իրական կեանքը, իրադրութիւնը, իրավիճակը, կացութինը, պատմութիւնը, հաշուեկշիռը, Արցախի յաղթանակը, որ ամէնից գերիվեր նիւթաբարոյական յաղթանակ ու շահ է:
    Հակադաշնակցականի մոլուցքը ոմանց մղում է որեւէ տեղ, որեւէ դիրք, միայն ու միայն լինեն դաշնակցութեան ընդդիմադիր դիրքում: Դաշնակցութիւնը ունեցել է բազում սխալներ, բայց ունեցել է նաեւ պատուաբեր դիրքորոշումներ, կեցուածքներ:
    Եթէ մղուենք անձնականով. կը լինիմ առաջին հակադաշնակցականը, բայց երբ մղուենք հայրենասիրական աւիւնից, մէկդի կը նետենք բոլոր կարգի անձնական, գուցէ պապից ժառանգած համակրանք ու հակակրանք. տեսնելով միայն հայրենիքն ու նրա շահը:

    Հայրենիք բերդի առաջին քարը ընտանիքն է: Ու տեսնում ենք նաեւ այդ քարը տեղից խախտելու ձգտում: .....գրաքննուած տողեր.....

  3. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Պանդուխտին
    Վերևի գրառումը կարդալով, ես տեսա քաղաքացու փաստարկները (հիմնված իր աշխարահայացքի վրա) և քո քննադատությունը` բացարձակապես առանց փաստարկների:
    Եթե ուզում ես որևէ միտք հասցել, փորձիր խոսել փաստերով, ոչ թե մյուսներին քննադատելով:
    Քո "լացս է գալիս" կամ "Օսկանյանը գա մոտդ վերապատրաստման" նախադասությունները համարում եմ բացարձակապես իմաստազուրկ:
    Քաղաքականության բաժինն ըստ իս կարծիքների փոխանակման և ոչ թե էմոցիաների արտահայտման վայր է:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Եկեք Վասակ Սյունիին հռչակենք ազգային հերոս ու կանգնեցնենք նրա արձանը:
    Չէ լուրջ: Ինչ վատ բան էր ասում մարդը: Ասում էր եկեք չկռվենք հարևանի հետ: Ինչի համա՞ր: Եկեք զրադաշտական դառնանք ու կունենանք հզոր ու բարգավաճ երկիր:
    Զրադաշտություն ընդունեինք, հետո էլ երևի իսլամ կընդունեինք ու այսօր կլինեինք տարածաշրջանի ամենահզոր երկիրը.... Չէ իզուր չլսինք Վասակին.. ընկանք բարոյական հաղթանակների հետևից, իրական նյութը, իշխանությունը ու հարստությունը թողած...

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Վերը գրածս կրկնեմ. չէք տեսնում կամ տողատակով (աւելի հաւանականը) հասկացնում էք՝ «Արցախը յանձնենք»: Գուցէ ձեր կարծիքով երբէք պիտի չի պաշտպանէինք կոտորւող եւ գաղթեցւող արցախահայութիւնը: ...
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք Վասակ Սյունիին հռչակենք ազգային հերոս ու կանգնեցնենք նրա արձանը: Չէ լուրջ: Ինչ վատ բան էր ասում մարդը: Ասում էր եկեք չկռվենք հարևանի հետ: Ինչի համա՞ր: Եկեք զրադաշտական դառնանք ու կունենանք հզոր ու բարգավաճ երկիր:
    Զրադաշտություն ընդունեինք, հետո էլ երևի իսլամ կընդունեինք ու այսօր կլինեինք տարածաշրջանի
    ամենահզոր երկիրը.... Չէ իզուր չլսինք Վասակին.. ընկանք բարոյական հաղթանակների հետևից, իրական նյութը, իշխանությունը ու հարստությունը թողած...
    Ուրախ եմ հայտնել, որ վերջերս տարածված լուրերն այն մասին, թե Արցախը հանձնելու, ծախելու կամ զիջելու են, ինչպես նաև, որ Վասակ Սյունին ժամանակին առաջարկում էր զրադաշտ դառնալ, որին հաջորդելու էր մահմեդականությունը, այսինքն բացարձակ իմաստով դավաճան էր, խիստ չափազանցված են:

    Լուրերն այն մասին, որ Արցախը ծախվելու է կամ հանձնվելու, դժբախտաբար տարածում է պետական բյուջեից սնվող, մեզնից գանձված հարկերի շնորհիվ ապրող Հ1 հեռուստաալիքը: Համարյա թե նույն կարգի ինֆորմացիա ժամանակին տվել էր Եղիշեն Վասակի մասին: Երկուսն էլ իրականության խեղաթյուրում են, իսկ ավելի ճիշտ, իրականությանը բաց աչքերով, սթափ ուղեղով չնայելու անկարողությունը: Մեզ զրկում են սեփական վերլուծական ուղեղից և ուզում են վերածել մանկուրդների:
    Եվ դա տևել է դարեր շարունակ: Խնդրում եմ չվիճեք Վասակ Սյունու առումով, միայն այն պատճառով, որ ոչ ես, ոչ դուք, ոչ մեկը մեզնից իրական ճշմարտությունը չգիտի: Գիտենք հիմնականում Եղիշեով, որը, ցավոք, պատվեր էր կատարում՝ գրելով միայն Վարդան Մամիկոնյանի քաջագործությունների մասին:

    Մենք երևի իրավունք չունենք դարերի հեռավորությունից դատել մեկին, որի մասին փաստորեն բան չգիտենք, բայց Արցախյան օրերը ապրում ենք հիմա, բոլորս, անկախ Արցախից գտնված մեր հեռավորությանը և դրա մասին, գոնե, կարող ենք դատել, վերլուծել և մեծ պատասխանատվություն ենք զգում այդ հարցի մասին նույնիսկ խոսելուց:

    Իրական հայրենասերը նա չէ, ով խոսում է հայրենասիրությունից, այլ նա, ով իր կյանքով, ապրելակերպով ծառայում է հայրենիքին: Հենց այնպես չեմ ասում ծառայում է, որովհետև շատերը կարծում են, թե հայրենիքի համար միայն զոհվում են: Ես կարծում եմ, որ զոհվելը ամենավերջին և էքստրեմալ վիճակն է, որ կարելի է անել հայրենիքի համար: Իսկ հայրենիքին ծառայելը ամենօրյա տքնաջան աշխատանք է և չափազանց կարևոր աշխատանք, եթե ուզում եք, սիրելի սփյուռքահայեր, որ հայրենիքը պահպանվի, ապրի և ոչ թե պարզապես գոյատևի: Մեզնից շատ-շատերը կարող էին թողնել ու հեռանալ, ապրել աշխարհի որևէ ավելի ժողովրդական, բարեկեցիկ, տաքուկ երկրում, ժամանակ առ ժամանակ գալ Հայաստան, արցունքն աչքերին կանգնել Գառնիի տաճարի սյուների տակ, հետո Գառնիի ձորում ուտել հաց ու պանիր, փառաբանել այն օդն ու ջուրը, որ կա հայրենիքում և հեռանալ, իբրև շատ մեծ գործ արած: Ցավում եմ, որ սա ասում եմ, բայց դա մենք տեսնում ենք ամեն օր: Տեսնում ենք և անհարմար ենք զգում ասել, որ ոչ ոք, բացի Հայաստանում ապրողներից, իրավունք չունի մեզ հայրենասիրության դաս տալու, որովհետև, մենք ոչ թե ձեր հայրենիքի պահակներն ենք, որ պահպանենք
    Գառնին ու Էջմիածինը Ձեր պարբերական այցերի համար, այլ այս երկրի քաղաքացիներն ենք, իսկական տերերը և մենք իրավունք ունենք, որոշելու, թե ինչպես ենք ապրելու, ինչ ուղղագրությամբ ենք գրելու և ինչպիսի հայրենիք ենք ուզում ունենալ և որ կուսակցությանն ենք մեր ձայնը տալու, որը մեր կարծիքով կշենացնի Հայաստանը: Արցախը մենք վաղուց Հայաստանից անջատ չենք դիտարկում և վաճառել, զիջել, հանձնել այն մեզ համար նույնն է, ինչ եթե մարդն ասի, որ իր մարմնի մի մասը տալիս է հարևանին: Հետևաբար հանգստացեք և մեզ էլ հանգիստ թողեք:

    Այսօր Արցախին անհրաժեշտ է ուժեղ, հզոր, շենացող Հայաստան, որպեսզի կարողանա արագ լուծի իր բոլոր հարցերը, անշուշտ մեր օգնությամբ: Եթե ինչ-որ մեկը վիրավորվեց ասածներիցս և սրտին շատ մոտ ընդունեց, թող մտածի, որ մենք էլ մեր տեղում նստած ենք վիրավորվում, որովհետև 20 տարի է, ինչ ապրում ենք զրկանքներով, տանում անասելի դժվարություններ, ապրում մշտապես պատերազմի
    վտանգի տակ և ճիշտն ասած չենք բողոքում:

    Հնարավոր է, որ այսօրվա իշխանությունները ձեզ շատ են դիմում նյութական աջակցություն ցույց տալու համար, գուցե և իրենք ճիշտ են, բայց դա Հայաստանի սովորական քաղաքացին չէ, որ անում է, և եթե նույնիսկ Սփյուռքը մեզ օգնում է նյութապես, ապա բարոյական իրավունք չունի թելադրելու իր պատկերացրածը մեզ՝ առանց մեր տեղում ապրելու: Առաջարկում եմ, որ տեղափոխվեք Հայաստան:
    Այստեղ կա և սովորելու, և աշխատելու հնարավորություն և վերջապես գործնականում կծառայեք հայրենիքի շահերին ու մի գուցե այդ ժամանակ մենք իրար ավելի լավ կհասկանանք:

    Ու այս գրածներս ամենևին չեն նշանակում, որ Սփյուռքի դեմ որևէ բան ունեմ, մանավանդ որ իմ ամենմերձավոր ազգականներից շատերը Սփյուռքում են և Սփյուռքում ունենք ոչ միայն մերձավոր ազգականներ, այլև մտերիմ ընկերներ, որոնց սիրում ու հարգում ենք, ու համարում ենք, որ նրանց հայրենիքը, անկախ նրանց ապրելու տեղից, Հայաստանն է: Խնդիրն այդ չէ, պարզապես Հայաստանը ծնող է բոլոր հայերի համար, իսկ ծնողին կարելի է սիրել, հարգել նաև քննադատել, բայց ոչ երբեք ծաղրել և պարտադրել: Միայն սրանից ելնելով է, որ այս խոսակցությանը փորձեցի մասնակցել:


    Հ.Գ. Վասակ Մամիկոնյանի մասին գրածս իմ կարծիքը չէ: Ներկայումս շատերն են վերլուծում, թե նախկինում իրականում ինչ է եղել և դրանցից մեկը հենց Դերենիկ Դեմիրճյանն էր, որի Վարդանանքը դպրոցում սովորեցնում են որպես ծրագրային նյութ, բայց ինքն ունի նաև պիես Վասակի մասին, որտեղ նույնությամբ, որպես հերոս ներկայացնու է Վասակին, որն ընդամենը ցույց է տալիս Դեմիրճյանի վերլուծական միտքը: Վասակի կերպերը, այդ թվում դրական ուղղությամբ, վերլուծված է նաև բազմաթիվ գիտական աշխատություններում, ոչ գրողների: Չկան բացարձակ ճշմարտություններ, սրա մասին է խոսքը:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Հ.Գ.2. Երբեք չէի կատարի գրառումը, եթե չզգայի համարյա չթաքցրած ծաղրը և մեզ վիրավորելու ցանկությունը: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր ապրելով հայրենիքից հեռու կարող են կարդալ և իրենք իրենց վերագրել իմ գրածները:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.11.2007, 18:02: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Չուկ

    Էս ինձ էլ սփյուռքահայերի դասը մտցրեցի՞ր:
    Ես ընդանրապես չհասկացա ինչ կապ ուներ այստեղ Սփյուռքահայությունը:

    Կամ էդ որ ասում ես, Մենք ում նկատի ունե՞ք: Հայաստանցիների՞ն:
    Ես օրինակ Հայաստանում եմ ապրում ու ասեմ որ կտրականապես դեմ եմ Հայ Դատից ու Արցախից հրաժարվել հանուն մի քանի բուռ դոլլարների, էն էլ ում համար, հղփացած էլիտայի համար:
    Ու եթե որևէ ղեկավար դա անի ես նրան կհամարեմ ԴԱՎԱՃԱՆ: Ու կարծում եմ որ իմ նման մտածողները մեծամասնություն են, վկան եթե հիշում եք Մայիսին հայկական ինտերնետում կազմակերպված ակցիան ու հայտարարությունը, որին ի դեպ չմիացավ Ակումբ ֆորումը:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ

    Էս ինձ էլ սփյուռքահայերի դասը մտցրեցի՞ր:
    Ես ընդանրապես չհասկացա ինչ կապ ուներ այստեղ Սփյուռքահայությունը:

    Կամ էդ որ ասում ես, Մենք ում նկատի ունե՞ք: Հայաստանցիների՞ն:
    Ես օրինակ Հայաստանում եմ ապրում ու ասեմ որ կտրականապես դեմ եմ Հայ Դատից ու Արցախից հրաժարվել հանուն մի քանի բուռ դոլլարների, էն էլ ում համար, հղփացած էլիտայի համար:
    Ու եթե որևէ ղեկավար դա անի ես նրան կհամարեմ ԴԱՎԱՃԱՆ: Ու կարծում եմ որ իմ նման մտածողները մեծամասնություն են, վկան եթե հիշում եք Մայիսին հայկական ինտերնետում կազմակերպված ակցիան ու հայտարարությունը, որին ի դեպ չմիացավ Ակումբ ֆորումը:
    Խնդրում եմ ուշադիր կարդալ: Ես հրաշալի հասկանում եմ, որ դու Սփյուռքից չես: Եթե միացրել եմ երկու գրառում ու պատասխանել երկուսին միասին, ապա միայն այն պատճառով, որ երկուսն էլ չափազանցված են և մեզ պարտադրված, թելադրված կարծիքներ են: Նորից կարդա և կտեսնես, որ ոչ մի դոլարով ոչ ոք (դոլարն ի՞նչ, արժեքից ընկել ա, նույնիսկ եվրոյով), ոչ մի հայ չի վաճառում Արցախը: Արցախը ճիշտն ասած աթոռ չի, սեղան չի և վերջապես պատից կախված նկար չի, որ վերցնենք ու վաճառենք: Իսկ ով որ դրանից շատ ա խոսում, նշանակում է, հոգու խորքում համոզված է, որ դա մի օր լինելու է: Այ դա իսկապես դավաճանություն է:

    Իսկ ակումբը ոչ միայն այդ ակցիային չի մասնակցել, այլև որևէ այլ քաղաքական ակցիայի, հանրահավաքի կամ ... Ակումբը քաղաքականացված չէ, չնայած դուք շատ եք ուզում ակումբին այդպիսին տեսնել: Ու այն, որ ակումբում յուրաքանչյուր ոք ունի իր քաղաքական հայացքները, չի նշանակում, թե ակումբը դրա համար է ստեղծվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Տվիգերն - Բարոյական ճգնաժամ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.12.2017, 14:44
  2. Գրառումներ: 42
    Վերջինը: 19.03.2010, 01:11
  3. Rhayader անդամի բարոյական կերպարը
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.09.2009, 22:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •