Ըստ ձեզ ո՞րն է քաղքենիության սահմանումը, և ինչպիսին է նրա բնութագիրը,
ո՞ր մարդկանց կարելի է համարել որպես այդպիսիք, և ինչու՞ են այդպիսի մարդիկ շատ Հայաստանում...
Միշտ դժվարություն եմ ունեցել և խոսափել երկու տիպի մարդկանց հետ շփվելիս, -մեկ որ մարդը բռի է լինում ,մեկ էլ որ քաղքենի ... չգիտեմ դրանցից որն է ավելի վատ...
ըստ իս դրանք երկու ծայրահեղություններ են միևնույն հարթության վրա, սակայն զարմանալին այն է, որ նրանց միջև զուգահեռներ էլ կան....
Որոշ մարդիկ զգացել եմ այլ կերպ են բնութագրում քաղքենիությունը համարյա թե նույնացնում են մեծամտության հետ...
Կուզենաի լսել ձեր կարծիքները![]()




Մեջբերել
Հայաստանում ցավոք այդ դասի մարդիկ շատ-շատ են
: Նրանք իրենց համար ստեղծել են ինչ-որ <չափանիշների համակարգ>/օրինակ մեքենայի առկայությունը, ամեն շաբաթ գոնե որևէ <պռիստիժնի> խանութից հագուստի ձեռք բերելը, ինչ-որ իրենց համար ընդունելի խոսելակերպը, պահվածք և այլն/, որոնցից կառչած ապրում են` անգամ չկասկածելով, որ աշխարհում բացի նյութականից կան բազմաթիվ լավ ու հետաքրքիր բաներ: Նրանք մտածում են, որ աշխարհը սկսվում է իրենցից, որ իրենք են թելադրում տենդենցները և այլն, իսկ կողքի մարդկանց, որոնք չեն համապատասխանում իրենց չափանիշներին, կարելի է արհամարել ու նույնիսկ ծաղրել: Նրանց մոտ բացակայում են մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ընկերությունը, մարդասիրությունը, հարգանքը դիմացինի նկատմամբ և այլն:
))))



:Խեղճ գնորդն էլ իրավիճակից դուրս գալու համար ասաց, որ ոչ ոքու դեռ չի ուզում զարմացնել

Էջանիշներ