Դե, գուցե արդեն էնքան ամանեղեն է նվեր ստացել, որ օժիտը «դզվել է», դրա համար էլ չի ուզում։Բայց լուրջ, հայերիս մոտ որ նվերի ինչ–որ տեսակ մոդա է ընկնում, տարիներով «լռվում ենք» էդ նույն բանի վրա...
Կարծում եմ՝ այսօր կարելի է վստահաբար ասել, որ բոլորս մինչև կոկորդներս կուշտ ենք սուրճի բաժակներից ու արդեն չգիտենք, թե ու խցկել դրանք, երբ հերթական անգամ նվեր ենք ստանում...
![]()
Ճիշտ է, դրանք կարելի է իրացնել՝ ձեր հերթին նվիրելով մեկ այլ անձի
, բայց արժե՞ արդյոք կրակը գցել տվյալ մարդուն. բա ի՞նքն ում պիտի նվիրի...
Եվ վերջապես, այդ դեպքում այսպիսի մի վտանգ էլ կա. ձեր վերանվիրած նույն սուրճի բաժակները որոշ ժամանակ անց կարող են նվերի տեսքով վերադառնալ ձեզ մոտ...
ընդ որում այնպիսի մարդու կողմից, որը կարծես թե ոչ մի կապ չուներ այն մարդու հետ, ում դուք նվիրել էիք այդ նույն չարաբաստիկ՝ արդեն Աբու Հասանի մաշիկների դերը ստանձնած սուրճի բաժակները... «Սրբապատկեր» հեռուստաներկայացումը հիշեցի...
Բայց վերջերս կարծես սուրճի բաժակների հաղթարշավն ավարտվել էր՝ իր տեղը զիջելով «Մադոննային» ու «Ռոկոկոյին»...
Լավ, շատ փիլիսոփայեցի...![]()
Վերջերս սկսել եմ զանգուլակատիպ բաներ սիրել, էն որ կախում են ինչ–որ տեղից (ասենք, ջահից) ու էդ կախված զնգլիկները, իրար խփվելով, երաժշտանման հաճելի ձայներ են հանում... (ինչ տնավարի բացատրեցի, չէ՞...լավ, ոչինչ, մեկ ա, չեք նվիրելու
![]()
)
Մեկ էլ յուրօրինակ ոճի ծաղկամաններ եմ սկսել սիրել նվեր ստանալ...![]()
Էջանիշներ