Շատ քիչ: Իսկ այն հեքիաթները, որ էլեկտրոեներգիա էր արտադրվում և հողանցվում, մինչ օրս դեռ շրջանառության մեջ են: Դա գալիս է մեր բամբասկոտ ժողովրդի տգիտությունից, քանի որ ոչ ոք չի գիտակցում, որ նման բան տեխնիկապես հնարավոր չե: Այն յամանակ չկար բավարար ռեսուրսներ:
Լևոնին դեմ խոսողներից ոչ մեկ չի ուզում վերջապես մի պահ սթափվի ու գիտակցի, որ նախ Հայաստանը նոր էր դարձել կապիտալիստական երկիր, ու նման անցումային տնտեսությամբ երկրներին հատուկ է համատարած թալանը (վայրի կապիտալիզմ), և հետո, մոռանում եք, որ երկիրը պատերազմի մեջ էր:
Այդ պատերազմը հաղթեցինք մենք բոլորս: Այո բոլորս: Այն մարդիկ ովքեր դիմացան այդ մութ ու ցուրտ օրերին: Մոռացել եք, թե ինչ հայրենասիրությամբ էր լցված ժողովուրդը այն ժամանակ: Այն ժամանակ մարդիկ ավելի բարի էին: Հիշում եմ Լորիս Ճգնավորյանը իր սիմֆոնիկ նվագախմբով քոչարի էին նվագում, ու ինքն էլ բեմում պարում էր, որ ժողովրդի դուխը բարձր մնա: Մինչև հիմա հիշում եմ այդ պահերը, ու հուզվում եմ:
Պետք չի մոռանալ այդ ամենը:
Իսկ հիմա ինչ ունենք????? Աթոռից կառչած ու այդ աթոռը ամեն գնով պահելու պատրածտ իշխանություն, և իզուր իրեն կոտորող ընդդիմություն: Ինչ պետք է փոխվեր 2008-ի ընտրություններում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հետ չգար : Էլի նույն սցենարը: Էլի իշխանությունները պետք է վերարտադրվեինք: Իսկ հիմա ամբողջ քաղաքական դաշտը տակնուվրա է եղել: Հիմա իշխանությունները լրիվ փոխել են իրենց մարտավարությունը: Ամեն ինչ ավելի հետաքրիր է դառնում, ու հիմա հույսերը խորը քնից արթնանում են ( ինչպես մի առիթով ասաց Alize_etoilik ը)
Էջանիշներ