Լևոն Տեր-Պետրոյանի
Սերժ Սարգսյանի
Դժվարանում եմ պատասխանել
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Շատ քիչ: Իսկ այն հեքիաթները, որ էլեկտրոեներգիա էր արտադրվում և հողանցվում, մինչ օրս դեռ շրջանառության մեջ են: Դա գալիս է մեր բամբասկոտ ժողովրդի տգիտությունից, քանի որ ոչ ոք չի գիտակցում, որ նման բան տեխնիկապես հնարավոր չե: Այն յամանակ չկար բավարար ռեսուրսներ:Էտ ովա քեզ տենց բան ասել ու հանկարծ մի հրաշքով բացվեց ատոմակայանը և մենք սկսենցինք արտադրել 12 անգամ ավել էլէկտրաէներգիա քան արտադրում էինք այն ժամանակ /12*2=24/ Բրավո ՊԱրոն ԼՊՏ...
Ես լինելով ֆիզիկ բնականաբար գիտակցում են որ հոսանքը չեն հաղակցումբայց դե ինչի պետքա արտադրեն շանկ ու կրակ հոսնաք ու այն "հողակցեն"
կամ մի այլ ճանապարհով վերացնեն
Էտ հոսանքը ավելի լավա ծախեն ոչ թե տան ժողովրդին...համ էլ ձեռի հետ նավթի, նավթավառի, մոմի բիզնեսները կզարգանան էլ չեմ ասում ինֆորմացիայի բլոկադայի մասին
Ես ինձնից չեմ հորինում գրքերում է գրված որ ԱՄԵՆԱՇԱՏ քանակությամ ատումային էներգիան արտադրվում է Ֆրանսիայում և կազմում է նրանց ծախսած էներգիայի 75%ը հիմա ինչ եզ թվում է որ մեր Հայաստանը չի մասնակցել այդ տվյալների հաշվմանը թե հայաստանում մի 99 տոկոս էներգիան էս մեր խեղճ ու կրակ բիձա ատոմակայանի վրայաՕֆֆ չգիտեմ ոնց եք մտածում բայց են որ մենք պատերազմի տարիներին էլ ունեցել ենք հիմիկվա էներգիայի 25%ից ավելին դա միանշանակ ուղակի որոշ ուժերի ձեռնտու է եղել ժողովրդին մթի, ցրտի ու վախի ինչպես նաև ինֆորմացին բոլոր տեսակի բլոկադաների մեջ պահելը, որ իրանք ինչ ուզեն ասեն ու հետո էլ ամեն ինչ բարդեն պատերազմի վրա...հլը մի հատ էլ կանգնեն ասեն որ մենք ենք հաղթել պատերազմը...և դա ասում է այն մարդը որ օրհասական պահին քան թե ոգևորեր մեր տղաներին մի բան էլ առաջարկում էր պատերազմը դադարեցնել և այլն և այլն և այլն...
Չընդունել այսօրվա իշխանությանը դա բնավ չի նշանակում որ պետք է վազել բոլոր նրանց հետևից ովքեր մի 2 սիրուն խոսք են ասում նրանց դեմ
Կարմիր կովը իր կաշին երբեք չի փոխի
Էտքանից հետո եթե գնալու եք իրան ընտրեք ինչ աեմ Աստված ձեր հետ
Ինչ ասեմ գնացեք ընտրեք այն մարդուն ով պատասխանատու է երկրի արդյունաբերության կործանման համար![]()
Loading your personal settings....
Հարգելի ֆիզիկ, բնավ պարտադիր չէ լինել տնտեսագետ, որպեսզի հասկանալ, որ ըստ քեզ այլ երներին հոսանք ու մազութ ծախողը երբեք տատիկներին մոմ ու նավթ ծախելու բիզնես չի անի: Իսկ իսկական ինֆորմացիոն բլոկադան հիմա է:
Իսկ ստեղ բամբասելու ու Հայլուրի խոսքերը կրկնելու փոխարեն նոյեմբերի 16-ին արի Ազատության հրապարակ, ինքտ լսիր թե ինչ է ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, ու հետո գնա տուն, միացրու Հ1ը, լսիր թե ոնց են մեկնաբանում նրա ասածները, համեմատիր ու հետևություն արա` հիմա է ինֆորմացիոն բլոկադա, թե այն ժամանակ:
զարմանալի թող չհնչի, բայց լրիվ համաձայն եմ քեզ հետ: Բանը նրանում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ շատ բան ունի ասելու, ւ համոզված եմ դեռ շատ շատ մարդիկ կգնան իր ետևից: Նրա ռեյտինգը գնալով ավելի արագ տեմպերով է աճելու, ու ինչպես ասում է ինքը "Մենք ինչքան ավելի առաջ գնանք, այնքան մեր մասին բամբասանքները կպակասեն": Այդ իմաստով այս հարցումը մի քիցհ ժամանակավրեպ էր: Համոզված եմ եթե հարցումը լիներ ավելի ուշ, արդյունքները այլ կլինեին: Բայց դեռ առիթ կունենանք այս ամենը քննարկելու: Իսկ առայժմ սպասենք նոսյեմբերի 16-ի նրա ելույթին:Ես զարմանում եմ թե որոշ լևոնականներ ինչ համառությամբ են աշխատում ՍՍ-ի օգտին
Օրինակ նայենք թե ինչ կարծրատիպեր են իրենք տարածում:
Նախ առանց տատանվելու իրենք արդեն որոշել են, որ պետք է ընտրություն անել ՍՍ-ի կամ ԼՏՊ-ի միջև: Այլընտրանք չկա:
Հետո մի տեսակ հրամայական տոնով հայտարարում են որ պարտադիր է ընտրություններին գնալը: Այսինքն արդը պարտավոր է ինչ որ մեկին ընտրել:
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 09.11.2007, 19:54:
Հայլուր և առհասարակ Լուրեր Հեռուստացույցով նայել եմ վերջ անգամ երևի մի 2 տարի առաջ
Իսկ ի՞նչ կասես Նավթի բիզնեսի մասին
Աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկի
Իմ համար կարևոր չէ ինչ են ասում ինչ են թողնում կարևոր է այն ինչ եմ տեսել ինչ եմ տեսնում...Ես կուտ չեմ ուտում ու սիրուն խոսքերին չեմ հավատում .. ամեն դեպքւմ մի 80%ով գալու եմ հավաքին
Ավելացվել է 1 րոպե անց
Հա դե հնարավոր է Ինֆորմացիայի տարածումը առանց էլեկտրականության...բանբասանքներով...թե չէ ինչ հոսանք հոսանքն ու թվայի ինֆորմացիայի տարածման մեթոդները ինչ ենք անում![]()
Վերջին խմբագրող՝ Սամվել: 09.11.2007, 19:51: Պատճառ: Գրառման ավելացում
Loading your personal settings....
Հուսով եմ "նավթի բիզնես" ասելով նկատի չունես այն նավթը, որը վառում էինք նավթավառերի մեջ: Դրա բիզնեսը այնքան ել եկամտաբեր չէր, հավատացնում եմ:
Արի ավելի լավ է խոսենք բենզինի մասին, որը բոլորս էլ գիտենք, որ այն ժամանակ չկար Հայաստանում, ու ներմուծվում էր անասելի չնչին քանակությամբ, ու նույնիսկ մեքենաների այդքան քիչ լինելու պայմաններում չէր հերիքում:
Բոլորովին այլ տեսարան է հիմա : Նայեք թե ովքեր են հայաստան բենզին ներմուծում: Ու ինչ թվեր են նկարում: Լևեն Տեր-Պետրոսյանի ելույթում հստակ ասվեց այդ մասին: 1999 թվականի տվյալներով հայաստան նեմուծվել է ամսեկան միջին հաշվով 30.000 տոննա բենզին, իսկ 2006 թվականի տվյալներով 12.000: Սրանք հենց կառավարության հրապարակած տվյալներն են: Արդյոք ծիծաղելի չեն այս թվերը, երբ հենց իրենք են ասում, որ Հայաստան ներմուծվում է տարեկան 15.000 նոր մեքենա ?
Իսկ այս ընթացքում հարկերը բյուջե գնալու փոխարեն գնում են "բենզին" մականունով համապատասխան մարդկանց գրպանները: Իսկ գիտեք այդպիսի մի մեծ բիզնես Հայաստանում, որ ՍՍ-ն ու ՌՔ-ն մեջը "փայ" չունենան? Ես չգիտեմ, եթե գիտեք, ասեք: իսկ եթե չգիտեք որտեղ նրանք "փայ" ունեն, խնդրեք, կասեմ ֆիրմաների մի մեծ ցանկ, որտեղ նշված մարդիկ ամենաուղղակի մասնակցությունը ունեն. Ցանկի առաջին տողում կլինի Վիվա Սելը. Մնացածը դատեք ինեներդ:
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 10.11.2007, 00:21:
Այն, որ ոչ մի փուլում էլ ՍՍ չեմ ընտրելու դա միանշանակ է: Դրա պատճառները կարծում եմ ավելի քան ակնհայտ են: Իսկ թե ինչու եմ ընտրելու հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, կհիմնավորեմ ավելի ուշ, քանի որ հիմա զգում եմ, որ մարդիկ թրերով զինվել են նրա դեմ, ու ոչ մի բան չեն ուզում հասկանալ: Ու քանի որ ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում ավելի լավ կբացատրի ամեն ինչ, քան ես եմ անում այստեղ, ապա ես կսպասեմ իր ելույթներին, որից հետո կհիմնավորեմ ընտրությունս :
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
Հայաստանի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի փետրվարի 19-ին. այդ մասին պաշտոնապես հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
՚Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` լիազորված եմ հայտնել, որ հանրապետության նախագահի ընտրությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի, տեղի կունենան 2008 թվականի փետրվարի 19-ինՙ, - ասաց Գարեգին Ազարյանը:
Առաջիկայում կսահմանվի ընտրական բոլոր փուլերի ժամանակացույցը:
http://a1plus.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ