Hasmik
(2007-11-13 20:56:41)
Ինչոր գրասենյակներում "սրամիտ" անբարոյականներ են վարձել, որ տեքստեր են գրում երկարբարակ, ապա սկսում հատված առ հատված զետեղել տարբեր կայքերի մեջ։
Բայց, ժողովուրդ ջան, պարզապես նայեք և հավատացեք ձեր աչքերին. նայեք Լևոնի դեմքին, շենքշնորհքին, կրթությանը, գրագիտությանը, Ղարաբաղ նվաճելու, պատերազմ հաղթելու, տնտեսություն ստեղծելու ու զարգացնելու փաստերին, տեսեք, թե ինչքան դեմոկրատ էր, որ իր օրոք ինչ սքանչելի օպոզիցիա գոյացավ ու անարգել ծաղկեց, որին հիմա գողականով "փչացրել" են կատարելապես։ Տեսեք, թե ինչ աստիճան աթոռն ու պաշտոնն իր պետքը չէին, որ թքեցհեռացավ։ Ով հասուն է եղել և ողջ (ոչ թե սատկած), կհիշի, թե ինչպես Հայաստանն աշխարհիս թերևս ամենաանվտանգ վայրն էր` նույն Լևոնի ու Վանոյի ջանքերի շնորհիվ։
Դե հիմա շրջվեք ու նայեք ռոբիկի ու սերժիկի դեմքերին։ Էլ չեմ ասում` վարքերին ու բարքերին։ Էլ չեմ ասում` զանգվածային սպանություններին, ընդ որում` սպանելով ժողովրդի ամենաերևելի դեմքերին, ինչպես երիտթուրքերն սկսեցին ցեղասպանությունը։ Մինչև իրենց Հայաստանում երկու-երեք սպանություն է եղել։ Իրենք սկսեցին Ղարաբաղից` Արթուր Մկրտչյանին "ինքնասպանելով", որից հետո զանգվածային ինքնասպանություններն սկսեցին Հայաստանում իրականացնել, մինչև որ զահլեքը գնաց "ինքնասպանություն" սարքելու նման թիթիզ բաներից և պարզապես սկսեցին օրը ցերեկով բացահայտ կերպով պառլամենտում, սրճարաններում, փողոցներում և ամեն տեղ սպանել որևէ մեկին, ում քիթն իրենցինից սիրուն թվար։
Եթե մարդ կատարյալ ապուշ չի, անհնար է, որ այս ամենը չտեսնի կամ չհիշի։ Հետևաբար` ովքեր տարբեր վայրերում, ներառյալ այս կայքում, վայրահաչում են, կասկած իսկ չկա, թե ովքեր են, ինչ արնաթաթախ կենսագրության տեր և կամ 33 լումայով ուզածդ Քրիստոսի վաճառելու բարձրաձայն հայտ ներկայացրածներ։
Լևոնն է որ նվաճել է Ղարաբաղը, այն վաճառելու մասին բարբաջանքները կարծես հատուկ են տարածում, որ հատկապե՛ս ապուշային երևան։ Ինչ վերաբերում է գրավված տարածքների դիմաց շատ ավելի էական հարցեր լուծելու հնարավորությանը, ուզում եմ հիշեցնել հին, ֆիդայական երգից մի տող.
"Ուզեցինք փրկել ԲիթլիսՍասունը,
քե՛զ էլ նրանց վրա տվինք, Սուրմալու"։
Էջանիշներ