Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
ուրիս թեկնածուներ չկա՞ն....
բա ասում են Դաշնակներն ու ՌԱԿը իրենց թեկնածուն են առաջադրելու...ավելի լավ կլիներ մի քանի անուններ էլ ավելացվեին
Երկրորդ փուլում սովորաբար 2 թեքնածու է լինում
Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ ավելի քան տրամաբանակամ է, որ 2008 թվականի ընտրությունները չեն սահմանափակվի միայն 1 փուլով: Նույնքան տրամաբանական է այն, որ 2-րդ փուլին մասնակցելու են երկու լիդերներ (չքննարկենք նրանց լիդեր դառնալու լեգիտիմությունը) ` Լևոն Տեր-Պետրոսըանը և Սերժ Սարգսյանը:

Այսպիսով` եթե ՀՀ Նախագահի առաջիկա ընտրությունների 2-րդ փուլ անցնեն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ո՞ւմ օգտին կքվեարկեք 2-րդ փուլում։

Հ.Գ. նմանատիպ հարցումներ անցկացվում են նայեվ այլ կայքերում, կարող եք համեմատել արդյունքները:

1. http://hrchakagir.blogspot.com/
2. http://www.polldaddy.com/poll.asp?p=130122
3. http://www.expert.am/vote.php

Հ,Հ,Գ առաջին երկու կայքերի արդյունէները կասկածի տեղիք չեն տալիս, քանի որ ոչ պրոֆեսիոնալ բնույթ են կրում, ու չեմ կարծում որ կայքերի ադմինիստրատորները որևէ կեղծիք թույլ կտաին: Իսկ ահա 3-րդ կայքի տվյալները բավականի կասկածելի են նախ քանի որ անցկացվում են «Ընտրական համակարգեր» կենտրոնի որը իշխանամետ է, և մյուս կողմից շատ շատերը կհաստատեն այն, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացում քվյարկության արդյունքները 360 աստիճանով շուռ են տվել ի օգուտ Սերժ Սարգսյանի:

Ինչևէ: Տեսնենք թե ինչ արդյունքներ կստացվեն Ակումբում:
ՆԱխ արտահայտեմ իմ տեսակետը:
Եթե բանը հասնի նրան որ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդը լինի պարոն ԼՊՏն ապա իմ սուբյեկտիվ կարծիքով 2րդ փուլ չի լինի քան որ ՍՍ-ն կանցնի ձայների մի 60%ից ավելիով /չեմ քննարկում ընտրությունների լեգիտիմ և ոչ լեգիտիմ լինելը/
Այնպես որ եթե նույնիսկ ընտրություններում լինի երկրորդ փուլ ես համոզված եմ որ րկրորդ թեքնածուն միանշանակ ԼՊՏն չի լինի...
Չեմ հասկանում դուք իրոք հավատում եք որ այս ժողովուրդը ննրան կրկին իշխանության կհրավիրի Ես կոնկրետ չեմ հավատում ոչ մի կերպ կարողա ասենք բնակչության մի 5%ը ընտրի նրան բայց ոչ ավելին
Մի հատ հիշեք ու՞մ ճնշման տակ պարոն Լևոն Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց...
Մենակ չասեք ՍՍի կան ՌՔի ...երեք ես պատասխանեմ Այո այն նույն Ժողովրդի...
Քանի որ արդեն լցվել էր ժողովրդի համբերության բաժակը
Մի խոսքով միգուցե ինչոր ֆորումներում որտեղ հարցմանը մասնակիցների քանակը մոտ 200 հոգի է ընտրեն ԼՊՏ տարբերակը բայց չեմ կարծում որ դա արտացոլում է երկրի բնակչության իրական ձայնի պատկերը և վիճակագրական օրենքներն էլ են դա ասում/այստեղ ապահովված չէ մարդկանց միջին բաշխվածությունը ըստ խավերի և անհրաժեշտ քանակը/ Ինչևէ...
եթե ուզում եք իրական պատկերին մոտ ատկեր ստանաք հարցում անցկացրեք Երևանում /1000 մինիմալ քանակով և մարզերում գոնե մի 100 մինիմալ քանակով/ և այդ դեպքում կստանաք իրական պատկերը, որը իմ համոզմամբ ԼՊՏի օգտին հաստատ չի լինի...

Չնայած եթե բանը նույնիսկ ինչոր հրաշքով հասնի նրան որ երկրորդ փուլում պայքրաեն ձեր նշած թեքնածուները ապա ես կընտրեմ ոչ-ոքին/կամ երկուսին էլ/ այլ խոսքով ասած Բոլորին դեմ տարբերակը, Ինչը չգիտես թե ինչու չկա ձեր հարցման մեջ
Այսքանը