Կարծում եմ ավելի քան տրամաբանակամ է, որ 2008 թվականի ընտրությունները չեն սահմանափակվի միայն 1 փուլով: Նույնքան տրամաբանական է այն, որ 2-րդ փուլին մասնակցելու են երկու լիդերներ (չքննարկենք նրանց լիդեր դառնալու լեգիտիմությունը) ` Լևոն Տեր-Պետրոսըանը և Սերժ Սարգսյանը:

Այսպիսով` եթե ՀՀ Նախագահի առաջիկա ընտրությունների 2-րդ փուլ անցնեն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ո՞ւմ օգտին կքվեարկեք 2-րդ փուլում։

Հ.Գ. նմանատիպ հարցումներ անցկացվում են նայեվ այլ կայքերում, կարող եք համեմատել արդյունքները:

1. http://hrchakagir.blogspot.com/
2. http://www.polldaddy.com/poll.asp?p=130122
3. http://www.expert.am/vote.php

Հ,Հ,Գ առաջին երկու կայքերի արդյունէները կասկածի տեղիք չեն տալիս, քանի որ ոչ պրոֆեսիոնալ բնույթ են կրում, ու չեմ կարծում որ կայքերի ադմինիստրատորները որևէ կեղծիք թույլ կտաին: Իսկ ահա 3-րդ կայքի տվյալները բավականի կասկածելի են նախ քանի որ անցկացվում են «Ընտրական համակարգեր» կենտրոնի որը իշխանամետ է, և մյուս կողմից շատ շատերը կհաստատեն այն, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացում քվյարկության արդյունքները 360 աստիճանով շուռ են տվել ի օգուտ Սերժ Սարգսյանի:

Ինչևէ: Տեսնենք թե ինչ արդյունքներ կստացվեն Ակումբում: