Ժո՛ղ, հիմա կասեք՝ Բյուրը գժվել է

Մի օր բացում եմ «Գրենք միասին» թեման (ի դեպ, դա շարունակական է լինելու, ուղղակի էս շաբաթ օրը գրելու հավես չունեմ

), հիմա էլ` «Ներկենք միասին»:
Ի՞նչ ենք անելու:
Հավաքվելու ենք, նստենք միասին, ներկելու գրքեր ներկենք:
Ո՞րն է նպատակը:
Պարզապես հանգստանալը: Սեփական փորձից եմ ասում, որ ներկելը նյարդերը հանգստացնում է:
Ի՞նչ է պետք:
Դուք ձեռք բերեք ձեր ուզած ներկելու գիրքը ձեր ուզած պատկերներով, ձեզ հետ վերցրեք ձեր սիրած ներկելու նյութը (մատիտ, գրիչ, ջրաներկ…): Իհարկե, դուք կարող եք օգտվել նաև իմ մատիտներից: Պարզապես քանի որ ես ինքս միայն դրանց եմ սովոր, գուցե դուք էլ ուրիշ մատիտների եք սովոր, և իմը կարող է դուր չգալ:
Սրիչ էլ ես կբերեմ, բայց եթե ուզում եք, դուք էլ բերեք: Ցանկալի է «փակ» սրիչ, որ սրված մատիտի մնացորդները դեսուդեն չցրենք:
Էջանիշներ