Կարծում եմ, (Արշակի նշած տելեգոնիայի մասին կայքը նայելուց հետո) որ սեռական կապը իրոք կարևոր չէ այդ հարցում: Այստեղ էականը աղջկա առաջին ու քիչ թե շատ լուրջ սիրահարվածությունն է, կամ ավելի ճիշտ՝ կիրքն է դեր խաղում:
P. S. Տելեգոնիայի մասին գրածները այդ կայքում բավական համոզիչ ու փաստարկներով լի են թվում: Հաստատ, մոտ ապագայում ամբողջ աշխարհը դա կիմանա, ու այդ դեպքում ....
հմմմմ... պատկերացնում եմ մեր հայերի վիճակը՝ աղջիկների մի ստվար զանգված կաշխատեն հնարավորինս ուշադիր լինել իրենց կյանքի առաջին տղամարդուն ընտրելու հարցում, որը կբերի տղաների կողմից աղջկա հետ հարաբերություններ հաստատելու դժվարության առաջացմանը.
Իր հերթին տղաների մի ստվար զանգված կձգտի փնտրել այնպիսի աղջկա, որի կյանքում նա առաջինը կլինի ...
Չնայած, դժվար է ապագան կանխագուշակել, մի գուցե մի պահ այդ միտքը «մոդա» ընկնի, ու հետո նորից մոռացվի, քանի որ ի վերջո հնում էլ, ինչպես երևում է, գիտեին այդ մասին (որ անպայման կույսի հետ էին ուզում ամուսնացնել), պարզապես հիմա է, որ գիտականորեն ապացուցվում է:
Էջանիշներ