User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Կավիճի պոեզիան

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կավիճի պոեզիան

    Կնճռոտված միտքս սահում է դանդաղ ձեռքիդ վրայով,
    Իմ հին շշուկը քայլում է մաշված արահետներով,
    Մութն այս խլել է խելքդ ցնորված, ծախել աստղերին,
    Ես երերում եմ դեպի տիեզերք բարձրացող ճամփին:

    Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
    Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
    Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
    Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:

    Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
    Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
    Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
    Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Բավականին հաջող գործ է, չհաշված միայն երկրորդ տան առաջին տողը, որի երկարությունը չհամապատասխանեց մնացած տողերին, տեխնիկական առումով շատ լավն է… Ինչ խոսք, նաև յուրովի եք մոտեցել Ձեր զգացածին ու ապրածին: Լավն էր

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Բավական հետաքրքիր ես գրում:
    Համաձայն եմ Impression-ի հետ. երկրորդ տան առաջին տողի երկարությունը չի համապատասխանում մյուսներին: Ինձ թվում է՝ իրավիճակը շտկելու համար այդ տողում «քո» բառից հետո կարելի է «իսկ» բառն ավելացնել՝ «քո իսկ հորինած...»:
    Ի դեպ, ամենավերջին տողն էլ, թեև վանկերի քանակի առումով համապատասխանում է նախորդ տողերին, բայց արտասանելիս մի տեսակ սահուն չի հնչում... Միշտ չէ, որ վանկերի քանակն ու հանգը բավարար են լինում լավ հնչողության համար: Այդ տողն էլ, իմ կարծիքով, շտկման կարիք ունի:

    Եթե ուրիշ գործեր էլ ունես, դիր, կարդանք, հետաքրքիր է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Մեջբերում Կավիճ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
    Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
    Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
    Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:
    Ինձ էլ շատ դուր եկավ, զգացմունքային էր ու այնպիսի ոճով է գրված, որ հազարավոր գրվածքների մեջ կարելի է գտնել ու տարբերել:
    Ինչևէ հետաքրքիր կլիներ ուրիշ գործեր էլ կարդալ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Իրոք, շատ գեղեցիկ գործ է:
    Ես ուշադիր կարդացի, երկրորդ տան առաջին տոնը նորմալ է: Փորձեք կարդալ ոչ թե «ուղեղդ», այլ «ուղեղըդ», կտեսնեք, որ իրոք երկարությունը համապատասխանում է:
    Ինձ թվում է՝ հնչողության թերության պատճառը կիսավանկերի չափից ավելի կիրառումն է: Եթե «ուղեղդ», «կփնտրես» բառերը փոխարինվեն լրիվ վանկեր պարունակող բառերով, կարծում եմ՝ հնչողությունը կլավանար:
    իրավիճակը շտկելու համար այդ տողում «քո» բառից հետո կարելի է «իսկ» բառն ավելացնել՝ «քո իսկ հորինած...»:
    Ա՛ն, ի՞նչ ես խեղճին շեղում: «Քո իսկ» արտահայտությունը հայերեն չէ: Ավելին՝ ես գտնում եմ, որ այն շատ էժանագին բառ է: Այդ առումով ավելի լավ է՝ այսպես մնա, քան որակը գցի նման բառով:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Նորից կարդացի: Չէ՛, երկրորդ տան առաջին տողում պետք չէ փոփոխություն: Միայն վերջին տողի «կփնտրես» բառը կարելի է ինչ-որ բանով փոխարինել:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.10.2007, 14:34: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Լավն էր, ինձ շատ դուր եկավ; Համեմատություններն այնպես բնական են արված, որ թվում է, թ իրականում էլ նման բան հնարավոր է...օրինակ, որ մութը խելքը ծախել է աստղերին...
    Շատերն են աստղերը շոշափում ու խցկում այս կամ այն տողերի մեջ, բայց քեզ մոտ նրանք ճիշտ իրենց տեղում են ուզածդ ասելու համար;
    Չէ, հանգերից խոսել չեմ ուզում, որովհետև բանաստեղծությունն ինձ համար սահուն է կարդացվում, իսկ հանգերի վրա կենտրոնանալն այս դեպքում կարող էր և արհեստական դարձնել;
    Մի խոսքով, ապրես...ես էլ կսպասեմ մյուս գործերին...
    Ողջունում եմ քեզ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 10.10.2007, 22:43:

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Մեջբերում Կավիճ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կնճռոտված միտքս սահում է դանդաղ ձեռքիդ վրայով,
    Իմ հին շշուկը քայլում է մաշված արահետներով,
    Մութն այս խլել է խելքդ ցնորված, ծախել աստղերին,
    Ես երերում եմ դեպի տիեզերք բարձրացող ճամփին:

    Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
    Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
    Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
    Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:

    Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
    Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
    Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
    Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:

    Ռիթմն անհարթ ա, հանգերը դուրս չեն գալիս,
    մտքիդ թռիչքն ու ստեղծածդ պատկերները բարձր են՝ հոյակապ:
    Բարով ես եկել, ես էլ հաճույքով կկարդամ գործերդ:
    Ու եթե կարելի ա.
    թարգի հանգեր ման գալը, առանց դրանց ավելի լավ կլիներ սա, դիր մենակ բնական՝ իրանց-իրանց եկած հանգերը, իսկ ռիթմի համար, կարաս կարդաս համպատասխան նյութեր, քորեյ, յամբ, անապեստ ու նմանատիպ մյուս զիբիլների մասին, բայց ավելի լավ ա, գլուխդ անկապ բաներով չլցնես ու ուղղակի մտքիդ մեջ տաշես գրածդ:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 11.10.2007, 00:07:

  8. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Մեջբերում Կավիճ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
    Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
    Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
    Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:
    Բարի գալուստ Ինձ այս տողերը հարազատ էին: Ապրես, լավ ես գրում: (Ավելի լավ գրում ես, քան նկարում ) Իսկ նոր գործեր ե՞րբ են լինելու:

  9. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Շնորհակալություն բոլոր կարծիքների համար: Ես հենց դրա համար էի դրել այս բանաստեղծությունս, որ ցույց տամ, թե որքան սխալ է կանոններին հետևելը: Հիմնականում անհանգ եմ գրում, բայց ավելի շատ արձակ, չնայած դա մեծ դժվարությամբ է ինձ հաջողվում: Հանգերով գրում էի երբ հատուկ դասերի էի գնում: Մեկ էլ էս մեկը գրեցի, որ ընկերներիս պահանջները բավարարեմ:
    Իսկ հիմա մի ուրիշը:

    Կիսախավարում պար էին բռնել ստերդ թաքուն,
    Իսկ դու՝ ծիծաղում,
    Քո կեղծ ժպիտով ծածկում ես նրանց:
    Ես սրբել եմ
    ճշմարիտ մարդուդ հետևում պահող ապակու կեղտը,
    Բայց թափանցիկ չէ,
    «Դու ինձ չես տեսնի» գրված է վրան:

    Ամեն կեղծիքիդ դիմաց գլխիցդ մի մազ եմ պոկում,
    Դու արդեն ճաղատ ես,
    Բայց ստերդ դեռ չեն վերջանում,
    Մեղրամոմի պես քաղցր դիմակդ փորձում եմ պոկել,
    Ափսոս չի ստացվում,
    Ճանճերն են վաղուց նրան տեր դարձել:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Հիմա էլ հակառակն է Ոնց որ ուզենաս ստեղծված հանգերը կոտրել: Սրա մասին ի՞նչ կասես:

  11. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Է, Բյու՛ր, ի՞նչ եք հանգերից կառչում...
    շատ պատկերավոր էր... Մարդու երեսին իր իսկ կերպարը շպրտելու յուրահատուկ մեղմ ու խոցող ոճ ունես...
    տպավորիչ էր
    էլի սահուն..ինձ համար...
    Տեխնիկական մասը մի պահ մի կողմ թողեք. ինձ դեռևս զուտ միտքն ա ձգում...
    Էլի դիր

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Լավն էր, բայց մի քիչ հանգերով համեմելը հաստատ չէր խանգարի: Չգիտեմ, ես որ հանգավորված բանաստեղծություններ ավելի շատ եմ սիրում: Դա, իհարկե, չի նշանակում, թե կոչ եմ անում իմաստն ու բովանդակությունը զոհել հանուն հանգի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Էս խեղճ էրեխուց ի՞նչ եք ուզում: Մեկդ հանգ եք ուզում, մեկ էլ ասում եք առանց հանգերի լավ ա: Բա որ վախենա, էլ չգրի

  14. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կավիճ

    Երկրորդ գործը առավել պատկերավոր էր, քան առաջինը, սակայն տեխնիկական առումով շատ էր կաղում: Օրինակ, "Ես սրբել եմ" տողն իմաստային առումով շատ ճիշտ տեղում է, սակայն ընդհանրապես չի համապատասխանում բանաստեղծության կառուցվածքին… Հասկանում եմ, որ սա այսպես կոչված սպիտակ ոտանավոր է, այսինքն՝ ազատ, հանգերի մեջ չկաղապարված, սակայն այն ՊԵՏՔ է ունենա բանաստեղծական հնչողություն, ինչը, ցավոք չի զգացվում վերը նշված, ինչպես նաև "Դու արդեն ճաղատ ես,
    Բայց ստերդ դեռ չեն վերջանում," տողերում:
    Տպավորիչ էր շա՛տ, բայց... ոտանավոր էր

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կավիճի պոեզիան

    Մոդերատորական: Թեմայի «Կավիճ» վերնագիրը փոխվել է «Կավիճի պոեզիան» վերնագրով: Թեմաներին տվեք նրա բովանդակությունը հնարավորինս լավ ներկայացնող վերնագիր: Մասնավորապես «Կավիճ» վերնագիրը չի հուշում, թե այնտեղ Կավիճ մականվամբ անդամի նկարնե՞րն ենք տեսնելու, թե՞ պոեզիան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •