Դեռ գրու՞մ ես հայերեն.
Արի՛, մեջքով մի կանգնի՛ր:
Րոպե անգամ թե փորձես
Ագեվազին կհաղթես:
Կան ձեռքերդ,
Ուրիշ բաներ,
Մտորումներ` այն էլ ձյան տակ.
Բա՛րդ է արդյոք լինել շիտակ:
Դեռ գրու՞մ ես հայերեն.
Արի՛, մեջքով մի կանգնի՛ր:
Րոպե անգամ թե փորձես
Ագեվազին կհաղթես:
Կան ձեռքերդ,
Ուրիշ բաներ,
Մտորումներ` այն էլ ձյան տակ.
Բա՛րդ է արդյոք լինել շիտակ:
Իսկ եթե այս ԱԿՐՈՍՏԻՔՈՍԸ դատարկացնդաբանական էջում էլ տեղադրես…Simon-ի խոսքերից
![]()
Ինձ, Մելիքին ու Բյուրիկին դու աչքիս շատ ես սիրում![]()
Այդ հնարավորության հաճույքը բաշխում եմ քեզAlize_etoilik-ի խոսքերից
![]()
Դե իսկ ես այդ հնարավորությունից չեմ օգտվում…Simon-ի խոսքերից
որովհետև դա ինձ համար հաճելի չէ…իսկ քեզ համար հնարավոր է, որ հաճելի լինի քանզի հրաշալի դատարկացնդաբանել ես…
Բայց դու ինձ,Մելիքին ու Բյուրիկին շատ ես սիրում![]()
Էս ինչ է, ԱԿՐՈՍՏԻՔՈՍՆԵՐ-ից ոչինչ չունե՞ք:
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի…
Կարոտը սով չէ, կանցնի:
Sambitbaba (22.11.2011)
KorolevaKoroleva-ի խոսքերից
… Մեղղղսսի
: Գիտեմ, որ հատուկ ինձ համար չէր, բայց և այնպես
:
Իսկ ես կյանքումս մի անգամ եմ ակրոստիքոս գրել: Ու դա կյանքիս ամենամեծ հրաշքներից մեկն էր: Պատմեմ, ինքներդ դատեք՝ հրաշք էր, թե չէ:
Գարնանային կիրակնօրյա առավոտ էր, մոտ մեկ տարի առաջ: Կլիներ ժամը 6-ի կողմերը: Բնական է, որ բոլոր նորմալ մարդիկ կիրակի օրերը այդ ժամին քնած են լինում: Ես էլ վստահ չեմ, որ արթուն էի: Կիսաքուն-կիսարթուն մի վիճակի մեջ էի ու մտածում էի մի մարդու մասին, որի հետ նոր էի ծանոթացել, ընդամենը մի քանի օր: Բայց նա այնքան լավ մարդ էր ու այնպես էր ինձ դուր գալիս, որ այդ վերջին ժամանակներում նա էր դարձել իմ կյանքի ամենամեծ ուրախությունը: Անընդհատ նրա մասին էի խոսում, ամենուր նրան գովելով ման էի գալիս… Նույնիսկ արդեն սովորել էի լսել «լսի, կարող ա՞ սիրահարվել ես…» արտահայտությունը: Բայց չէ. սիրահարված չէի: Պարզապես նա իրոք շատ լավ մարդ է…
Մի խոսքով: Էդ կիսաքուն-կիսարթուն վիճակում էլ հոգիս ցնծում էր, քանի որ նա էր մտքումս: Ու չգիտեմ ինչպես, մտքիս մեջ սկսեց ձևավորվել բանաստեղծություն… Առավել զարմանալի էր, որ այն ստացվեց էքսպրոմտով ու տողերի առաջին տառերը նրա անունն էին կազմում…
Հստակ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում: Համարյա փակ աչքերով ձեռքս գցեցի հեռախոսիս, հավաքեցի բանաստեղծության տեքստը՝ որպես sms, ուղարկեցի հասցեատիրոջը, հետո խորասուզվեցի խոր քնի մեջ՝ կարծես ոչինչ էլ չէր եղել:
Արթնացա ինչպես բոլոր նորմալ մարդիկ՝ 10:30-11:00-ին: Մի պահ հիշեցի առավոտյան կատարվածը, բայց չհավատացի, որ իրական է եղել: Մտածեցի, որ երազ էր, մանավանդ որ բանաստեղծությունն արդեն չէի հիշում: Բայց ստուգեցի ու տեսա, որ իրոք, ուղարկված sms-ներիս ցանկում դա էլ կար… Հետո նաև պատասխան ստացա ու ավելի համոզվեցի, որ դա իրականում է եղել…
Սա էլ այդ ակրոստիքոսը.
Գեղեցկությունն ամեն մի մարդ հասկանում է յուրովի:
Ես կարծում եմ՝ գեղեցիկ մարդն հենց քեզ պես պիտի լինի.
Րոպե, ժամեր կամ վայրկյաններ, որոնք քեզ հետ են անցնում,
Մեծ ու փոքր հրաշքների ականատես են դարձնում:
Արևի պես ջերմություն ու լույս է սփռում քո հոգին:
Նվեր ես՝ ինձ կյանքից տրված՝ թանկ, հարազատ ու անգին:
Հ.Գ.
Կարծում եմ այս տողերից հետո ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ ես այդ մարդուն սիրահարված չեմ ու չեմ եղել, բայց շատ եմ սիրում
:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Sambitbaba (22.11.2011), Մանուլ (28.11.2009)
խնդրեմ, ուրախ եմ որ քեզ դուր եկավ, և անգամ ստիպեց նման կերպ անկեղծանալ մեզ հետ…CactuSoul-ի խոսքերից
Բանաստեղծությունը պիտի գրել հենց քո նման, միանգամից, աչքերը փակ
հենց այդ ժամանակ է ծնվում իսկականը, այն, ինչ կա սրտումդ, իսկ դա ամենագեղեցիկն է, համամի՞տ չես![]()
Ավելացվել է 6 րոպե անց
Հիշո՞ւմ ես արդյոք
Այն երեկոն բաղձալի,
Յասամանի թփի տակ
Կարոտալից ասացիր.
«Միայն քեզ եմ ես սիրում,
Երազի մի պատառիկ,
Րոպեական դու պատրանք,
Իսկ դու գիտե՞ս այդ մասին»:
Սա գրել եմ իմ ընկերների մասին, որոնք իրար տանել չէին կարողանում![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.02.2007, 18:08: Պատճառ: մեջբերման ուղղում
Կարոտը սով չէ, կանցնի:
Բառը կաթում է շուրթերից հույզի ՝
Արեվածագ է, ավետիս է , սեր.
Նաիր աչքերիս՝
Այստեղ կարոտը տողեր է թողել,
Սիրտ է ծրարել, ինձ դարձրել է
Տաղ եվ
Երազանքի մովում իբրեվ նավավար՝
Ղեկն ուղղել է դեպի
Ծովը քո,
Ուրեմն դարձիր ինձ նավահանգիստ,
Թրջիր երազանքդ
Յոթներանգում ծիածանիս
Ու կարդա ինձ,
Նաիր աչքերիս...
Sambitbaba (11.02.2011), Կաթիլ (28.11.2009)
Վայ, Goqor ջան, քեզ էլ մեղսի… Էս ֆորումում ինձ ինչքա՜ն են սիրում
![]()
![]()
…
***
Վերջերս մի ակրոստիքոս էլ գրեցի: Հատուկ «ակումբական» 2 Հայկերի համար. մեկը Մանթաշյան Հայկն է` Guest-ը, մյուսն էլ… ինքը գիտի:
Հրաշք է, որ կաս աշխարհում
Այնպիսին, ինչպիսին որ կաս,
Յուրովի հրաշք ես դարձնում այս
Կյանքը, փափուկ մի երազ…
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Renata (09.09.2011), Sambitbaba (22.11.2011)
ՄԻ խնդրամք ունեմ . Կարող ես գրել մի ակրոսիքոս ՍԵՐԳԵՅ անունով . Նախօրոք շնորհակալ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ