Իմ հարցը էղելա շատ սովորական: «Ինչպե՞ս կարելիա դառնալ որևէ բաժնի մոդերատոր»
Իմ հարցը էղելա շատ սովորական: «Ինչպե՞ս կարելիա դառնալ որևէ բաժնի մոդերատոր»
Շնորհակալություն Network.am-ին, որ տեղեկացրեց այս բողոքի մասին ու գոնե հիմա կարող եմ հրատապ պատասխան տալ: Քո նամակը աչքիցս պարզապես վրիպել էր, այդպես, ցավոք, էլի է պատահել: Դժվար է կարդալ ու պատասխանել մեկ շաբաթվա ընթացքում ստացված բոլոր նամակներին:
Ինչևէ: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. այդ մասին գրված է ակումբի կանոնադրությունում: Մեջբերում եմ համապատասխան հատվածը.
Հաշվի առնելով, որ ծանոթ չես ակումբի կանոնադրությանը ու նաև խոսքը գնում է որևէ բաժնի (այլ ոչ կոնկրետի) մասին, որով զգացվում է մոդերատորության լրջությունն ու իմաստը չհասկանալը (գուցե և սխալվում եմ), ցավով պետք է ասեմ, որ չես կարող դառնալ որևէ բաժնի մոդերատոր:Մոդերատորների և սուպերմոդերատորների թեկնածուներ կարող են առաջարկել ակումբի բոլոր անդամները, իսկ նշանակման վերջնական որոշումը կայացնում են ակումբի ադմինիստրատորները, կամ մասնավոր դեպքերում ակումբի տերը՝ հաշվի առնելով ակումբի անդամների կարծիքները: Առանձին դեպքերում որոշ բաժինների մոդերատորներ կամ սուպերմոդերատորներ քվեարկության միջոցով (բաց կամ փակ) ընտրում են ակումբի անդամները, որն ակումբի անդամների առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ անցկացնում են ակումբի ադմինիստրատորները կամ ակումբի տերը:
Այս որոշմանը հանգելուն նպաստում է նաև այս բողոքը, երբ ոչ թե կոնկրետ անձի հետ փորձում ես պարզել, թե նամակիդ ինչու չի պատասխանել (որն, ի դեպ, հազարավոր պատճառներով կարող էր տեղ հասած չլինել), այլ այսպիսի մեթոդով հարցադրում եմ բարձրացնում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ առաջարկում եմ Բոլոր արգելափակված անդամների արգելափակման պատճառները վերականգնել համապատասխան թեմայում որովհետև մեկմեկ կարդալով այս կամ այն մարդու գրառումները ակամայից հարց է առաջանում "տեսնես այս գրառման հեղինակին ի՞նչի համար են արգելափակել"![]()
Կներեք եթե այդպիսի տեղ կա ուղակի ուշադիր չեմ եղել![]()
Loading your personal settings....
Ես հարց ունեմ, որը վաղուց էի ուզում տալ, բայց ամաչում էի.
Կարելի է էռոտիկ նկարներին վերաբերվող թեմա բացել?
Ուրախ գրառում:
Կանոնադրություն
2.1.4. Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:
http://www.akumb.am/showthread.php?t=349
Այստեղ, իհարկե, ոչ բոլոր արգելափակումների մասին է նշված, քանի որ շատ դեպքերում ադմինիստրացիան ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի համարում հրապարակել այդ տեղեկությունները: Բացի դրանից, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ տվյալ անդամը կոպիտ, վիրավորական գրառումների համար է հեռացվել, մի քանի մականուններով գրանցվելու համար, թե, ասենք, զանազան խախտումների համար բազմաթիվ զգուշացումներն անտեսելու պատճառով: Միևնույն է, խախտումներն ու սխալները կամ ջնջվում են, կամ ուղղվում, այնպես որ դու ամեն դեպքում չես կարողանալու ստուգել՝ արդյոք տվյալ անդամը նշված զանցանքները կատարել է, թե ոչ:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ընդ որում, այդ թեմայում նշվածները սովորաբար որոշ ժամանակ անց ջնջվում են։ Այսինքն՝ այնտեղ միայն վերջին մի քանի արգելափակումներն են երևում։
Կարծում եմ, որ ճիշտ է որոշ ժամանակ անց ջնջելը, քանի որ լավ չի մարդկանց անցյալի վատ արարքները ի ցույց բոլորի հավերժ պատին փակցնելը։ Զուտ որպես մարդկային վերաբերմունք թեկուզ հեռացված անդամի նկատմամբ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հարցս կապված է տրաֆիկի հետ: Իմ մոտ .am զոնան անվճարա, սակայն ակումբի էջը տրաֆիկա գրում, ինչով կարելի է բացատրել և ինչպես ուղղել դա: Նախորոք շնորհակալ եմ:
...ներկերս վերջացել են...
Ենթադրում եմ, որ IP-դ ոչ հայկական է և Արմինկոյի սերվերը ավտոմատ ուղղարկում է արտասահմանի սերվերին:
մտիր http://cpanel.host.am/~akumb/
Chuk ջան 12.09.2007 00:48-ին այստեղ առաջարկ ներկայացրեցի: Գիտենալով, որ ուշ-ուշ է ստացվում մտնել ակում եվ կարող է հնացած գրառումը չնկատես, նմանատիպ բովանդակությամբ 09.10.2007, 18:17 նամակ ուղարկեցի քեզ: Մինչ օրս ոչ մի արձագանք չկա, մեջբերում եմ առաջարկս՝ հուսալով, որ այս անգամ աչքիցդ չի վրիպի:
«Ընդհանուր ֆորումում ինչպես կարող եմ բացել «Իրավաբանություն» բաժին:
Կարծում եմ օգտակար բաժին կլինի ոչ միայն իրավաբանների, այլեվ նրանց համար ովքեր իրավաբանական օգնության կարիք ունի:
Նախապես շնորհակալություն»
Վերջին խմբագրող՝ Dragon: 16.10.2007, 00:17: Պատճառ: Գրառման ավելացում
Ուրեմը սենց մի քանի հատ հարցախառն առաջարկ
1.Որ ես գրառում եմ անում ու խմբագրում եմ ու ինչ որ բան եմ ավելացնում չի գրում "Ավելացվել է x րոպե x վայրկյան անց":
Ու երբ որ խմբագրում եմ ու ինչ որ բան եմ ավելացնում բայց ավելացնելուց enter չեմ դնում տակը չի գրում "Վերջին անգամ խմբագրել է BOBO-ը x:y-ին":
2.Ես տենց էլ չհասկացա "պատասխանել մեջբերումով"-ի մեկել "Multi-Quote This message"-ի տարբերությունը: Ինձ թվում ա որ չկա էլ քանի որ լինկերը նույնն են: Այդ դեպքում ինչում է կայանում այդ երկուսի առկայությունը?
Էլի հարց-մարց ունեի բայց մոռացա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ