Դիտորդ Վերլուծաբան, բորբոքվել պետք չէ, նման պահանջ ներկայացնել՝ առավել ևս։
Սա ֆորում է, ինչպես ինքդ նկատեցիր, և ամենևին պարտադիր կամ անհրաժեշտ չէ , որ ֆորումը չաթ ունենա, ավելին՝ նույնիսկ ցանկալի չէ, քանի որ մեկ այլ ֆորումում նման անհաջող փորձի ականատես եղել ենք... ինչևէ, չխորանանք։
Ֆորումի անդամների հետ անմիջական շփում ունենալու համար կարելի է օգտվել ICQ-ից և վիրտուալ հաղորդակցության այլ միջոցներից, որոնք նշված են ավատարից ներքև՝ անդամի վարկանիշը ցույց տվող քառակուսիների անմիջապես ներքևում։ Անդամների հիմնական մասն օգտվում է դրանցից և ակումբում էլ նշել է դրանք, որպեսզի ցանկացողները կարողանան իրենց հետ կապվել, էլ ի՞նչ ես ուզում։![]()
Էջանիշներ