User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Ո՞րն է արժանապատվության դեպքում ճիշտ:
    Բացարձակ: " Ես համարում եմ, որ ցանկացած դեպքում դա ես թույլ չեմ տա: Ինչ գին էլ ուզում է դրա համար վճարեմ: Ու ինձ հետաքրքիր չի, թե ով ոնց իրեն կպահի: Ես ունեմ իմ սկզբունքները ու արժեքային համակարգը ու ես դրանց չեմ դավաճանի:"
    Հարաբերական: "Ճիշտ է, ես լրիվ ինչ որ պետք էր չկարողացա անել, սակայն ես այս դեպքում ինձ պահեցի ավելի արժանապատիվ, քան Պողոսը:"

    Ո՞րն է արժանապատվության ձեր չափորոշիչները և ի՞նչ մեթոդ եք կիրառում դիտարկելիս ՝ բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մի քիչ անհասկանալի է, բայց կյանքիս առաջին էտապում իշխել է հարաբերականը, իսկ այժմ իշխում է բացարձակը
    Ես իմ սկղբունքներին հնարավոր է, որ դավաճանեմ միայն մի դեպքում: Երբ դրանով ոչ ոքի չեմ վնասում: Մնացած բոլոր դեպքերում հավատարիմ եմ իմ սկզբունքներին:
    Դե որովհետև գալիս է մի պահ, որից սկսած դու արդեն հաստատուն կետեր ունես քո անձնական կանոնադրության մեջ: Որոշ սկզբունքներ էլ կարող են լինել ակնթարթային՝ ծնված պահի /էս դեպքում եկեք դիտարկենք էլի որպես կյանքի մի էտապ/ ազդեցության տակ: Ու եթե ամեն ինչ կարող է լինել ակնթարթային, ուրեմն սկզբունքն էլ երբեմն չի խուսափի լինել-չլինելու խնդրից:
    Ամեն ինչ ի վերջո փոխվում է ժամանակի հետ, որովհետև ժամանակն է փոխում ամեն ինչ:
    Պարզապես պիտի մարդը սովորի ծառայել իր արժանապատվությանը, ոչ թե այն դարձնի իր ծառան:
    Մեր արժանապատվությունը վիրավորվել գիտի, բայց ոչ մի դեպքում ամեն մի հասցված վիրավորանք չպետք է վերագրենք հենց նրան...թե չէ, որ էդպես լինի հոգեբանականից կանցնեմ ֆիզիկականի ու կգնդակահարեմ իմ սկզբունքներով արժանապատվությունս չհարգողին՝ պատժելու համար:
    Դու կարող ես լրիվ /բացարձակ/ արժանի լինել քո պատվին և այն պաշտպանելու համար լիովին իրավունք ունենալ,.. բայց որ ամեն ինչ հարաբերական է... նորից չհամաձայնել չեմ կարող
    Վերջին խմբագրող՝ Ծով: 07.10.2007, 20:55:

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է արժանապատվության դեպքում ճիշտ:
    Բացարձակ: " Ես համարում եմ, որ ցանկացած դեպքում դա ես թույլ չեմ տա: Ինչ գին էլ ուզում է դրա համար վճարեմ: Ու ինձ հետաքրքիր չի, թե ով ոնց իրեն կպահի: Ես ունեմ իմ սկզբունքները ու արժեքային համակարգը ու ես դրանց չեմ դավաճանի:"
    Հարաբերական: "Ճիշտ է, ես լրիվ ինչ որ պետք էր չկարողացա անել, սակայն ես այս դեպքում ինձ պահեցի ավելի արժանապատիվ, քան Պողոսը:"

    Ո՞րն է արժանապատվության ձեր չափորոշիչները և ի՞նչ մեթոդ եք կիրառում դիտարկելիս ՝ բացարձա՞կ, թե՞ հարաբերական:
    Իսկ ես պիտի խնդրեմ, որ արժանապատվություն երևույթը ինձ համար պարզաբանվի: Եթե կարող եք քննարկել նրա բացարձակ կամ հարաբերական լինելը, կարծում եմ դժվար չի լինի ասել, թե ինչ բան է արժանապատվությունը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Արժանապատվությունը դա այն է, երբ ինչ-որ գործողություն կատարելուց առաջ և հետո դու մնում ես նույն կարծիքին ինքդ քո մասին:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ բան է արժանապատվությունը
    Apsara ջան
    Ես էլ մեծ հետաքրքրությաբ կլսեմ բոլորի կարծիքները:
    Ասեմ, որ Taurus -ի ձևակերպումը բավականին լավն է, հակիրճ ու ընդգրկուն, և վրան ավելացնելու ոչինչ չունեմ : Եթե Taurus -ի ձևակերպմանը լիացնող մտքեր չհայտնվել, ապա որպես հիմք կարելի է ընդունել հենց այդքանը:
    Արժանապատվությունը դա այն է, երբ ինչ-որ գործողություն կատարելուց առաջ և հետո դու մնում ես նույն կարծիքին ինքդ քո մասին:

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Արժանապատվությունը դա այն է, երբ ինչ-որ գործողություն կատարելուց առաջ և հետո դու մնում ես նույն կարծիքին ինքդ քո մասին:
    Համաձայն չեմ այս ձևակերպման հետ: Մարդիկ ցանկացած գործողությունից հետո կարող են նոր բան իմանալ իրենց մասին. ինքնաճանաչողությունը բա ո՞ւր կորավ: Ձեր ասածը ավելի շատ նման է ինքնահավանությանը...

    Արժանապատվությունն ըստ իս կապված է ոչ թե ինքնասիրահարվածության, ինքնահավանության, հաստակողության, «իյա, իմ ասածով պտի ըլնի»-ի, այլ ինքնահարգանքի հետ: Նկատեք, որ ինքնահարգանքի ու մնացած նշվածների միջև մեծ տարբերություն կա:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես պիտի մարդը սովորի ծառայել իր արժանապատվությանը, ոչ թե այն դարձնի իր ծառան:
    Հիանալի է ասված :
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր արժանապատվությունը վիրավորվել գիտի, բայց ոչ մի դեպքում ամեն մի հասցված վիրավորանք չպետք է վերագրենք հենց նրան...թե չէ, որ էդպես լինի հոգեբանականից կանցնեմ ֆիզիկականի ու կգնդակահարեմ իմ սկզբունքներով արժանապատվությունս չհարգողին՝ պատժելու համար:
    Իմ համար մարդկության մեծագույն արժեքներն են միջնադարյան ասպետները, պատվի հետ կապված ազնվական վարքի ու բարքի կանոնները: Սակայն էտ ամենին ծանոթ եմ գրքերից միայն: Կարո՞ղ է դա չի եղել և գրողի բուռն ֆանտազիայի արդյունք է… Սկսում եմ կասկածել: Սակայն կան ավելի մոտ ժամանակներից ևս օրինակներ: Երբ անպարտիվ դարձած գեներալը զենքը դրել է իր ճակատին ու կրակել:

    Ի՞նչ է պատահել մարդկության հետ էս 200-300 տարում: Էտ ի՞նչ չումա է անցել մարդկության վրայով: Ի՞նչ եղավ ասպետի, ազնվականի, զինվորականի պատիվը…
    Իսկ միգուցե նրանք եղել են կե՞ղծ: Ու հիմա մենք, Մեր սերունդը
    ե՞նք ճիշտ…
    Ինչու չի՞ կարելի դեմ առ դեմ, ազնիվ մենամարտում գնդակահարել քո արժանապատվությունը վիրավորողին, անարգողին:

    Հա… մոռացա…մենք ցիվիլ ազգ ենք:
    Ու քանի գռոշ արժի մարդկային կամ տիեզերական չափանիշներով էս ցիվիլ գոյությունը… գոյությունը քարշ տալը… գոյատևելը:

    …Ինչ էլ բառեր ենք մոգոնել --- "Գոյատևել""Հարատևել"… հանուն ի՞նչի, հանուն ու՞մ: Դատապարտելով քո իսկ սերունդին նախորօք, դեռ անգամ չծված, կրելու "անպատիվ", "անարժան"… սողուն… խարանը , որը ոչ մի քիմիա էլ չի մաքրի:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.10.2007, 01:21:

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Չկա էդ էլ չկա...
    Մի ժամանակ մարդը պատասխանատվություն էր կրում իր ցեղի, կրոնի..հետո թաղի..միջավայրի, իր հետ հաց կիսողների ու էդ հացը խլողների համար նույնիսկ:
    Մի ժամանակ գոյություն ուներ արժանապատիվ պատասխանատվություն...
    ՀԻմա...հիմա մարդը նույնիսկ իր արժանապատվությունը պաշտպանել չի կարողանում...ու հարցն էստեղ ոչ թե զենքն է, այլ անզեն ուժը...
    <<Անզեն>> հոգին...
    Մարդիկ դուրս են գալիս իրարից բացահայտ ինչ-որ բան խլելու...1.
    Մարդիկ դուրս են գալիս իրար փորձելու...2.
    Մարդիկ իրենց իրավունք են վերապահում միմյանց սեփականաշնորհելու...3.
    Իսկ եթե միբան կարող ես սեփականաշնորհել, ուրեմն նյութականացնում ես...
    Մարդիկ դադարել են իրենք իրենց մեջ հասկանալ այն արժանապատվությունը որ ունեն: Այն հարգանքն ու պատիվը, որին ոչ ոք արժանի չէ, մինչև չի արժանանում...
    ՀԻմա մի հայացքով, մի ժպիտով, մի թողնել-հեռանալով կարող ես համարել, որ գնդակդ խրվեց արժանապատվությունդ վիրավորողի կոկորդին...
    բայց դու ես խեղդվում..ո՞ր ինչ...
    Գոյություն ունի ազգի արժանապատվություն...ու կա ազգ, որ հա փորձում է վերլուծել այն զգալու փոխարեն...ու ամեն զգացած չի, որ պետք է վերլուծել
    խոցելի թեմա ա...

  9. #9
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ ցանկացած գործողությունից հետո կարող են նոր բան իմանալ իրենց մասին. ինքնաճանաչողությունը բա ո՞ւր կորավ: Ձեր ասածը ավելի շատ նման է ինքնահավանությանը...
    Եթե ինքդ քեզ չես ճանաչում, ուրեմն չգիտես ինչի ես դու արժանի, այս դեպքում արդեն արժանապատվության մասին անիմաստ է խոսել

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Alize_etoilik
    շատ գեղեցիկ ես գրում :
    …կարելի է ընկնել թմբիրի մեջ… հաճելի… հանգստացնող…
    …իսկ ինչու՞ չէ որ

    սակայն
    անզեն ուժը
    ուժ և անզեն: ինչու՞: ինչքա՞ն ժամանակ:
    ուժը ցեխի մեջ թավալ տալով, գլխիկոր գեղեցիկ երգեր է հյուսում - "Ես անզեն եմ… Եթե... ֆլան-ֆստան… ապա դուք խոմ գիտե՞ք… Ես ունեմ հոգի: Ես մարդ եմ:
    ֆլան-ֆստան

    ուժ և անզեն - դրանք անհամատեղելի են:

    <<Անզեն>> հոգին...
    = "Դատարկ" հոգին = Դատարկություն = Ունայնություն
    փուչիկ

  11. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինքդ քեզ չես ճանաչում, ուրեմն չգիտես ինչի ես դու արժանի, այս դեպքում արդեն արժանապատվության մասին անիմաստ է խոսել
    Ինքնաճանաչողությունը չընդհատվող պրոցես է... Ամեն պահի կամ ինչպես դու ես գրել «ամեն գործողությունից առաջ ու հետո» մարդ կարող է նոր բան իմանալ իր մասին: Ինքդ քեզ ճանաչելով չես ծնվում կամ էլ ձեռք բերում հենց դառնում ես 16 տարեկան. դա անընդհատ լրացվող վիճակ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ մենք փոխվում ենք տարեցտարի:

    Իմ կարծիքով չարժի ինքնաճանաչողության հարցը կապել արժանապատվության հետ, այդ պատճառով էլ չէի համաձայնել նախորդ ձևակերպման հետ:

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժանապատվություն: Բացարձա՞կ, թե՞ հարաբերական:

    ուժ և անզեն - դրանք անհամատեղելի են:
    Կարծում եմ համատեղել կարող եմ
    Բայց դե մտածել կարելի ա...էլի մի քիչ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոկա-կոլա. ֆանատի՞զմ թե՞ ազգային արժանապատվություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.09.2017, 15:23
  2. Հարաբերական երջանկություն
    Հեղինակ՝ Ingrid, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 24.03.2013, 22:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •